«Ցրտահարություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «Բույսերի վեգետացիայի շրջանում ցերեկային դրական ջերմաստիճաններից հետո երեկոյան և գիշերային ժամե...»:
 
Տող 5.
Արարատյան դաշտում ցրտահարությունների հավանականությունը կազմում է 45- 50%, ամենաուշ ցրտահարությունները դիտվել են մայիսին և նույնիսկ հունիսի վերջերին, իսկ ամենավաղը՝ [[1941]] սեպտեմբերի սեպտեմբերի 27-ին: ՀՀ հյուսիս-արևելյան շրջաններում ուշ գարնանային ցրտահարություններ դիտվում են 10-15% հավանականությամբ: Ցրտահարությունից ավելի շատ տուժում են գոգավորությունում աճող բույսերը, կուտակվում է սառը օդը (Մասրիկի, Վերին Ախուրյանի, Արարատյան և այլ գոգավորություններ), իսկ հարթավայրերը երիզող թեք լանջերին, բարձունքների գագաթներին սառը օդի կուտակում չի լինում: Խոտաբույսերը և վաղ գարնանային հացաբույսերը դիմանում են -7-ից -10°C կարճատև ցրտերին, [[սոյա]]ն՝ -3-ից -4°C սառնամանիքներին, [[եգիպտացորեն]]ը, [[Կարտոֆիլ|կարտոֆիլը]], [[կորեկ]]ը, [[սորգո]]ն վնասվում են -2-ից 3°C-ում: Ոչ դիմացկուն բույսերից [[լոբի]]ն, [[բրինձ]]ը, բանջարանոցային մշակաբույսերը վնասվում են -0,5-ից -1,5° C-ում: Շատ շուտ վնասվում են հատկապես ծաղկած մրգատու ծառերը, [[խաղողի վազ]]ը և այլն , որոնք ցրտահարվում են 0-ից -1°C-ում: Լինում են նաև ձմեռային ցրտահարություններ, երբ ջերմաստիճանն իջնում է գյուղատնտեսական մշակաբույսերի դիմացկունության (հատկապես մրգատու ծառերի) կրիտիկական ջերմաստիճանից ցած: Ձմեռային ցրտահարություններ ավելի հաճախ տեղի են ունենում ձմռան սկզբին, երբ բույսերը հարմարված չեն ուժեղ ցրտերին: [[2001]] թվականի դեկտեմբերին եղան աննախադեպ ցրտեր, ջերմաստիճանը որոշ վայրերում իջավ մինչև -30-ից -32°C, և մրգատու ծառերը, չթաղված խաղողի այգիները գրեթե ամբողջությամբ ցրտահարվեցին:
{{ՀԲ}}
 
[[Կատեգորիա:Գյուղատնտեսություն]]