«Արտարժույթային ճգնաժամ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Արտարժույթային ճգնաժամ''', կապիտալիզմի դրամավարկային համակարգի ճըգնաժամ, որն արտահայտվո...»:
(Տարբերություն չկա)

11:36, 18 Հուլիսի 2014-ի տարբերակ

Արտարժույթային ճգնաժամ, կապիտալիզմի դրամավարկային համակարգի ճըգնաժամ, որն արտահայտվում է ոսկու ստանդարտի վերացման, ինֆլյացիոն թըղթադրամային շրջանառությանն անցնելու ձևով և ընդգրկում ինչպես առանձին կապիտ․ երկրների ներքին շրջանառութան ոլորտը, այնպես էլ միջազգային հաշվարկները։ Տարբերում են ընդհանուր և մասնակի Վ․ ճ․։ Ընդհանուր Վ․ ճ․ կապիտալիզմի ընդհանուր ճգնաժամի բաղկացուցիչն է և ունի անընդհատ բնույթ։ Դրա կարևոր հատկանիշներն են՝ ոսկու «ապաստակացումը» (որպես դրամամետաղ ոսկու օգտագործման սահմանափակումն ու վալյուտաների արժեզրկումը), կապիտ․ երկրների վճարային հաշվեկշիռների շարունակական ճեղքվածքը, ոսկու վալյուտային ռեզերվների բաշխման անհամաչափության, միջազգային հաշվարկների ու ներքին դրամաշրջանառության ոլորտում պետության միջամտության, արտատնտ․ գործոնների՝ դիվանագիտ․ ճնշման, քաղ․ ցնցումների ուժեղացումը, համաշխարհային վալյուտային շուկայի տրոհումը՝ կապված համաշխարհային շուկան կապիտ․ և սոցիալիստ, շուկաների բաժանվելու հետ են։ Մասնակի Վ․ ճ․ առանձին կապիտ, երկրների վալյուտաների ճգնաժամն է, որն առաջանում է կապված ընդհանուր տնտ․ ճգնաժամերի, պատերազմների, ինֆչյացիայի և այլ գործոնների հետ և կրում ժամանակավոր բնույթ (չնայած կարող է լինել նաև շատ տևական)։ Մասնակի Վ․ ճ-ի հիմքում ինֆլյացիոն պրոցեսներն են, ներքին շուկայում վալյուտայի արժեզրկումը, վճարային հաշվեկշիռների ճեղքվածքի աճը։ Սոցիալիզմի համաշխարհային տնտեսության պայմաններում սոցիալիստ, երկըրների դրամավարկային համակարգերի կայունության ու մշտական կատարելագործման հիմքն էկոնոմիկայի պլանային զարգացումն է։ Մոցիալիստ․ երկրների արտաքին դրամական պարտավորությունների ժամանակին կատարումն ապահովվում է վճարային հաշվեկշիռների ճեղքվածքի բացակայությամբ և վալյուտայի բավարար ռեզերվների առկայությամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։