«Երկրագործություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Երկրագործություն''' == Վերնագրի տեքստ == հողագործություն, 1. գյուղատնտեսության ճյուղ, ընդգրկում է...»:
 
Տող 1.
'''Երկրագործություն'''
 
== ==
== Վերնագրի տեքստ ==
հողագործություն, 1. գյուղատնտեսության ճյուղ, ընդգրկում է պարենային, տեխնիկական, կերային և գյուղատնտեսություն այլ բույսերի մշակությունը: 2. Գիտություն, գյուղատնտեսագիտության՝ ագրոնոմիայի բաժին, որն ուսումնասիրում է բույսերի մշակության ընդհանուր ձևերը, մշակում հողօգտագործման և հողի բերրիության բարձրացման առավել արդյունավետ եղանակներ: Երկրագործության բնակչությանն ապահովում է պարենով, անասնապահությանը՝ կերով, արդյան որոշ ճյուղերի՝ հումքով: Տարբերում են Երկրագործության էքստենսիվ՝ արտադրությունը զարգանում է հողային տարածքների ընդարձակման շնորհիվ, և ինտենսիվ՝ լրացուցիչ միջոցների ներդրման հաշվին (մեքենայացում, հողբարելավում, քիմիացում և այլն), ձևեր: Երկրագործության լինում է կայուն (բավարար ջրաջերմային շրջաններում), անկայուն կամ չոր (մթն. անբավարար տեղումներով ու անկայուն եղանակով շրջաններում), ոռոգվող (անապատային, կիսաանապատային, մասամբ՝ բարեխառն գոտիներում), անջրդի (ոռոգվող անջրդի հողերում), լեռնային, բեվեռային և այլն: Հայկական լեռնաշխարհում երկրագործությամբ զբաղվել են դեռևս միջին քարի դարից: Այն ունեցել է երկու գլխավոր փուլեր՝ բրիչային և արորագութանային: Ըստ հնագիտության, հնաբուսաբանության տըվյալևերի՝ երկրագործ, առաջին բույսերը (ցորեն, գարի, բրինձ, պտուղներ և այլն ) մշակվել են սկսած մեր թվարկությունից առաջ 10-8 դարից: Գիտական տեղեկությունները վկայում են, որ հայկական լեռնաշխարհը [[ցորեն]]ի, [[խաղող]]ի վազի, որոշ պտղատու ծառերի մշակության նախասկըզբնական կենտրոններից է: Մի շարք հնավայրերում (Շենգավիթ, Կարմիր բլուր, Մոխրաբլուր) հայտնաբերված ցորենի, գարու, կորեկի մնացորդները, հացահատիկի կարասները, երկրագործական գործիքները (մանգաղների շեղբեր և գութանների սանդեր և այլն), ինչպես նաև Գեղամա և Զանգեզուրի լեռների ժայռապատկերները վկայում են, որ միջին և նոր քարի դարե Աշնանացան ցորեն խաղողի ծաղկման փուլը Ծխախոտի ծաղկման փուլը առվույտի դաշտերում հայկական լեռնաշխարհում եղել է արորային Երկրագործություն: Մեր թվարկությունից առաջ IX-VI դդ. հայկական լեռնաշխարհում ստեղծվել են նաև ոռոգման լայն համակարգեր՝ մեր թվարկուջյունից առայ IX դ. [[Մենուա]]յի ջրանցքը, [[Շամիրամ]]ի ջրատարը, որը գործում է այսօր, և այլն, գործածվել են կատարյալ երկաթե խոփեր, գյուղատնտեսական այլ գործիքներ, որոնց շնորհիվ զարգացել է երկրագործության.: Այդ են վկայում պատմիչներ [[Ստրաբոն]]ի, [[Հերոդոտոս]]ի, [[Քսենոփոն]]ի, [[Մովսես Խորենացու]] տեղեկությունները: Մշակվող բույսերը աճեցվել են հիմնականում քարքարոտ և ոռոգելի հողերում, իսկ դրանց սննդառությունը կարգավորվել է նաև պարարտացմամբ (գոմաղբ): Տարբեր ժամանակաշրջաններում Հայաստանում մշակվել և կիրառվել են հողօգտագործման ինտենսիվությունը, հողի բերրիության վերականգնման ու բարձրացման եղանակները բնորոշող երկրագործության որոշակի համակարգեր: 1920-ական թվականից Հայաստանում աստիճանաբար ստեղծվել են երկրագործության ինտենսիվ համակարգեր, մեքենայացվել են գյուղատնտեսական արտադրության տարբեր շարժըն¬ թացներ, բարելավվել է գյուղատնտեսական տեխնիկան, լայնորեն կիրառվել է հողբարելավումը: [[1991]]-ից նորաստեղծ ՀՀ գյուղատնտեսության բնագավառում սոցիալտնտեսական կտրուկ փոփոխություն է տեղի ունեցել, հաստատվել է հողի և գյուղատնտեսական մյուս արտադրամիջոցների մասնավոր սեփականություն, որի զարգացումը պահանջում է ստեղծել երկյան նոր մոտեցումներ: 2004-ին ՀՀ գյուղատնտեսական ցանքատարածությունները կազմել են 461000 հա, որից հացահատիկինը՝ 206433 հա, կարտոֆիլինը՝ 35735 հա, բանջարեղենինը՝ 22273 հա, բոստանայինը՝ 4035 հա, և այլն: 2004-ին ՀՀ-ում հացահատիկային մշակաբույսերի համախառն բերքը կազմել է 456184 տ, կարտոֆիլինը՝ 576427 տ, բանջարեղենինը՝ 600750 տ, բոստանայինը՝ 113108 տ, պտղինը՝ 113578 տ, խաղողինը՝ 148892 տ, և այլն: