«Վայրկենաչափ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Վայրկենաչափ''', վայրկյանի տասնորդական մասերի ճշտությամբ ժամանակը չափելու սարք։ Տարբերում են գր...»:
(Տարբերություն չկա)

06:34, 18 Հուլիսի 2014-ի տարբերակ

Վայրկենաչափ, վայրկյանի տասնորդական մասերի ճշտությամբ ժամանակը չափելու սարք։ Տարբերում են գրպանի, ձեռքի, սեղանի և վահանային վայրկենաչափեր։ Ինչպես և ժամացույցներում, վայրկենաչափերում կա ժամանակը հաշվելու հիմնական վայրկենաչափ մեխանիկական, էլեկտրական կամ էլեկտրոնային հարմարանք, իսկ բացի այդ՝ գործարկելու, կանգնեցնելու և սլաքները (կամ թվանշանները) զրոյի բերելու հատուկ հարմարանք։ Առավել ճշգրիտները (սխալանքը 1 մկվրկ է) էլեկտրոնային վայրկենաչափերն են, որոնք հանդերձված են քվարցային գեներատորով։ Վայրկենաչափները կիրառվում են արդյունաբերության մեջ, սպորտում և այլուր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։