«Արտարժույթային հանցագործություններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Արտարժույթային հանցագործություններ''', սովետական քրեական իրավունքում ԽՍՀՄ վալյուտային մենա...»:
(Տարբերություն չկա)

06:34, 18 Հուլիսի 2014-ի տարբերակ

Արտարժույթային հանցագործություններ, սովետական քրեական իրավունքում ԽՍՀՄ վալյուտային մենաշնորհի դեմ ուղղված հանցագործություններ։ Դրսևորվում է սովետական կամ արտասահմանյան վալյուտային արժեքների (սովետական գանձարանային տոմսեր, բանկային տոմսեր, օտարերկրյա դրամ, հատված ոսկեդրամ կամ ջարդոն ոսկի, պլատին, պլատինի խմբի մետաղներ, դրանց հանքանյութեր, ազնիվ մետաղներից պատրաստված զարդեր ևն) գործառնությունների կանոնների խախտմամբ (փոխանակություն, արտադրություն, վճարման ընդունում, սահմանի վրայով փոխադրումեն) և շահ ստանալու նպատակով դրանց վերավաճառմամբ։ Վ․ հ-ների համար նախատեսվում է ազատազրկում 3—8 տարի ժամկետով, գույքի բռնագրավումով կամ առանց բռնագրավման, վալյուտային արժեքների ու արժեթղթերի բռնագրավմամբ, և աքսոր 2—5 տարի ժամկետով կամ առանց աքսորի։ Եթե արարքը կատարվել է որպես արհեստ կամ խոշոր չափերով, կամ նախկինում նման հանցագործության համար դատապարտված անձի կողմից, նախատեսվում է ազատազրկում 5—15 տարի ժամկետով, գույքի բռնագրավմամբ և 2—5 տարի աքսորով կամ առանց աքսորի։ Առանձնապես ծանրացնող հանգամանքների դեպքում անձը կարող է դատապարտվել մահապատժի։ Ա․ Թովմաս յան



Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։