Բացել գլխավոր ցանկը

Changes

Առանց խմբագրման ամփոփման
'''Բաքվի ջարդեր (1990)'''. [[Ադրբեջան]]ի ժողովրդական ճակատի (ԱժճԱԺՃ)կողմից [[1990]] թվականի [[հունվարի 13]]-19-ին կազմակերպած և իշխանությունների կողմից հովանավորված [[հայ]]երի [[ջարդ]]եր Բաքվում։
 
== Ջարդի ընթացքն ու հետևանքները ==
Հունվարի 13-ին Ադրբեջանի ԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Ա. Վեգիրովը, հանդիպելով ԱժճԱԺՃ ակտիվի հետ (հեռարձակվել է հանրապետական հեռուստատեսությամբ), ասել է. «...Մեր թշնամիներին մենք մեր ճանապարհից պիտի սրբենք, ինչպես [[Լեռնային Ղարաբաղ]]ի մարզկոմը սրբեցինք, [[ԼՂԻՄ]]-ի կառավարման հատուկ կոմիտեն և շատ ուրիշների...»։ Հակահայկական քարոզչությունը ծավալուն [[հոդված]]ներով տպագրվել է նաև [[մամուլ]]ում, ներկայացվել բազմահազարանոց հանրահավաքներում: Դրանց հաջորդել է հայերին աշխատանքից ազատելը, ահաբեկելը, ծեծն ու ջարդը։ Հակահայկական հիստերիայի ալիք բարձրացել էր դեռևս [[1988]] թվականի դեկտեմբերի վերջին և [[1989]] թվականի հունվարի սկզբին։ [[1990]] թվականի [[հունվարի 13]]-ին բազմահազարանոց հանրահավաքից հետո ամբոխը խմբերի բաժանված, նախանշված հասցեներով) ներխուժել է հայերի բնակարանները և սկսել ծեծ ու բռնարարքներ, մադկանց դուրս նետել պատուհաններից, սպանել [[երկաթ]]ե ձողերով ու դանակներով, բռնաբարել կանանց, շատերին ողջակիզել։ Այնուհետև հայտնվել են ԱԺՃ-ի ներկայացուցիչները (հաճախ՝ բնակարանի համար այսպես կոչված «օրենքներով ձևակերպված» փաստաթղթերով)՝ «[[կյանք]]ը փրկելու» համար անմիջապես [[նավահանգիստ]] մեկնելու առաջարկությամբ։ Հայ [[բնակչություն]]ից խլել են [[դրամ]]ը, արժեքավոր իրերը, խնայբանկի գրքույկները, բնակարանների փաստաթղթերը: Նավահանգստում ԱժճԱԺՃ-ի ուղեկալներում խուզարկել են տեղահանվածներին, կողոպտել եք հաճախ նաև ծեծել նրանց ու [[Կասպից ծով]]ով լաստանավերով ուղարկել [[Թուրքմենստան]]։
Նույնը կատարել են նաև [[օդանավակայան]]ում։ Ջարդերին աջակցել են իրավապահ մարմինները, կոմունալ ծառայության տնտեսության վարչության աշխատողները (տրամադրել են հայերի բնակարանների հասցեները), շտապ օգնության բժիշկները (հայերի մահը վերագրել եճ սրտային խանգարումների)։
 
Բոլոր քաղաքակիրթ երկրներում զանգվածային լրատվամիջոցները Բաքվի ջարդերի մասին գրել են փդովմունքով։ [[ԱՄՆ]]-ի և եվրոպական հեռուստատեսությունների նորությունների ամփոփագրում հաղորդվել են բազմաթիվ ռեպորտաժներ Բաքվի հայերի հանդեպ կատարվող հակամարդկային բռնարարքների մասին։ [[1990]]-ի [[հունվարի 17]]-ին [[Եվրախորհրդարան]]ը բանաձև է ընդունել, ով կոչ է արել Արտաքին գործերի նախարարներ կոմիտեին և Եվրախորհրդին՝ պաշտպանել հայերին խորհրդային կառավարության հակաօրինական գործողություններից և պահանջել անհապաղ օգնություն ցուցաբերել Հայաստանին և [[Լեռնային Ղարաբաղ]]ին։ [[Հունվարի 18]]-ին ԱՄՆ-ի մի խումբ սենատորներ համատեղ նամակ են հղել [[Միխայիլ Գորբաչով]]ին, որում անհանգստություն են արտահայտել Բաքվում հայերի ջարդերի կապակցությամբ և կոչ արել Լեռնային Ղարաբաղը միացնել Հայաստանին։
 
[[1990]] թվականի [[մարտի 29]]-ին կայացել է ԽՍՀՄ գլխավոր խորհրդի փակ նիստ՝ Բաքվում կատարված դեպքերի առընչությամբ։առնչությամբ։ Ադրբեջանի պատվիրակությունը պահանջել է ստեղծել հանձնաժողով՝ զորքը Բաքու մտցնելու և նրա գործողությունները հետաքննելու համար։ Ի պատասխան հարցապնդման՝ ԽՍՀՄ բարձրագույն ղեկավարությունը ներկայացրել է ջարդերի այնպիսի մանրամասներ, որոնք չեն լուսաբանվել մամուլում։ Փոխադարձ համաձայնությամբ՝ հանձնաժողով չի ստեղծվել, իսկ [[հայ]]երի ջարդերը մատնվել են մոռացության։
 
{{ՂԱՊ}}
Անանուն մասնակից