«Սուչավա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 8.
===Սուչավայի պատմամշակութային վայրեր===
[[Պատկեր:View on Suceava (Romania) from Fortess.jpg|մինի|Սուչավայի համայնապատկերը]]
Սուչավայի հայերը կառուցել են վանքեր, [[եկեղեցի]]ներ, [[մատուռ]]ներ։ Հնագույնը՝ Սուչավայի և Լվովի հայերի հոգևոր առաջնորդարան-վանատունը (կառուցված [[14]]-րդ դարում), քանդվել է [[16]]-րդ դարում կեսին, բայց ավերակների մոտ շուտով բարձրացել է Սուչավայում Օգսենտ կամ Զամկա վանքը (բաղկացած է երեք շինությունից և ներկայումս կանգուն է), որը մինչև [[1686]] թվականը եղել է Մոլդովայի հայերի հոգևոր կենտրոնը, ունեցել դպրոց և մատենադարան։ [[15]]-րդ դարում (գուցե և ավելի վաղ) կառուցվել են Սուչավայի Աստվածածին և Սուչավայի [[Խաչ]] հայկական եկեղեցիները։ Վերջինս հետագայում վերականգնվել է և այժմ կանգուն է։ Սուչավայից 2 կմ հեռավորության վրա պահպանվել է նաև Հաճկատարի վանքը ([[1512]] թվական), որն այժմ [[Արևելյան Եվրոպա]]յի հայերի ուխտատեղին է։ Վերջինիս զանգը բերվել է [[Տաթևի վանք]]ից և վրան ունի [[1244]] թվականի արձանագրություն։ Հավանաբար [[16]]-րդ դարում է կառուցվել Սուչավայի Սիմեոն հայկական եկեղեցին։ [[17]]-րդ դարի սկզբին կառուցված Սուչավայի Երրորդություն եկեղեցին [[18]]-րդ դարում քանդվել է, և դրա քարերով [[1776]] թվականին կառուցվել է Սուչավայի Հովհաննես Մկրտչի մատուռը (Սուչավայի Խաչ եկեղեցու կողքին)։ Բրունգուլյան (Պրունկուլ) հայկական նշանավոր տոհմի պատվին [[1904]] թվականին կառուցվել է Սուչավայի Հարություն մատուռը։
[[Պատկեր:Palatul Administrativ din Suceava.jpg|մինի|ձախից|Սուչավա]]
Սուչավայում եղել է հայ գրչության կենտրոն։ Զամկայի, Հաճկատարի վանքերում, Սուչավաի Խաչ, Սուչավայի Սիմեոն, Սուչավայի Երրորդություն եկեղեցիներում գրված ձեռագրերն այժմ պահվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում, [[Բուխարեստ]]ի, [[Գեռլա]]յի, [[Վենետիկ]]ի, [[Վիեննա]]յի և այլ հավաքածուներում։ Սուչավայում են գործել գրիչ և մանրանկարիչ Ղազար Բաբերդացին (Վալաքացի), գրիչներ՝ Մարգիս դպիր Մելիտենցին, Սրապիոն Բաբերդացին, Աբրահամ Սեչովցին (Պուղտանցի) և ուրիշներ, բանաստեղծներ [[Մինաս Թոխաթցի]]ն և Վրթանես Սռնկեցին։ [[Ռումի]]ն արվեստաբան Նիկոլեսկուի կարծիքով, Սուչավայի հայերի ազգային արվեստը ազդեցություն է թողել մոլդովականի վրա։ Բուկովինայի կազմում Ավստրիական կայսրությանը միացվելուց ([[1775]] թվական) հետո Սուչավայի Խաչ հայկական եկեղեցին (15-րդ դար) զանգակատնով և Սուչովայի ՝՝ՀովհաննեսՀովհաննես մատուռով ([[1776]] թվական) Սուչովայի հայտարարվել է ազատ առևտրային քաղաք, հայկական համայնքը համալրվել է Մոլդովայի այլ վայրերից, մասամբ նաև Լեհաստանից ու [[Բուլղարիա]]յից եկած հայերով։ Բացվել է հայկական աշխարհիկ դպրոց ([[1831]] թվականին ունեցել է 71 աշակերտ)։ [[1851]] թվականին դպրոցին կից գործել է թատրոն։ [[19]]-րդ դարում Սուչավայի հայկական գաղթավայրի ներքին կյանքը ղեկավարել է 7 հոգանոց հոգաբարձությունը և այսպես կոչված, [[Մեծաժողով]]ը (բաղկացած 12 անդամից, գումարվում էր տարին մեկ անգամ)։ [[Հոգաբարձություն]]ը ղեկավարվել է կառավարության հաստատած կանոնադրությամբ։ Ազգապահպանման գործին նպաստել են «Անի» ազգային ընկերությունը ([[1885]] թվական),«Հայ տիկնանց միությունը» ՀԲԸՄ Սուչավայի մասնաճյուղը ([[1913]] թվական)։ Թուրքիայում կազմակերպված հայկական ջարդերի և [[1915]] թվականի [[Մեծ եղեռն]]ի ժամանակ Սուչավայի հայերը գաղթականներին և որբերին օգնելու նպատակով կատարել են հանգանակություններ։ [[1920]] թվականին բացվել է «Հիմնարկություն Քրիստեա և Սաթիլդա Հաճի» որբանոցը։ [[1928]] թվականի տվյալներով Սուչավայում ունեցել է 300, [[1948]]-ի՝ 100 հայ բնակիչ։ Ներկայումս Սուչավայում բնակվում է մոտ 20 հայ ընտանիք։ Սուչավայի կենտրոնաան փողոցներից մեկը կոչվում է «Արմենեասկը» («Հայկական»)։
 
{{ՀՍՀ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Սուչավա» էջից