«Սունգարի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ « '''Սունգարի''', Սունխուացզյան, գետ Չինաստանի հյուսիս արևելքում, Ամուրի աջ խոշորագույն վտակը...»:
(Տարբերություն չկա)

08:09, 17 Հուլիսի 2014-ի տարբերակ

Սունգարի, Սունխուացզյան, գետ Չինաստանի հյուսիս արևելքում, Ամուրի աջ խոշորագույն վտակը։ Երկարությունը մոտ 2000 կմ է, ավազանը՝ մոտ 524 հազար կմ2Վերտողային տեքստ։ Մկիգբ է առնում Չանբայշան սարահարթից, հատում Արևելա-Մանջուրական լեռները, հոսում հարավ արևելքից հյուսիս արևմուտք, Նունցզյան վտակի միանալու տեղից դեպի հյուսիս արևելք․։ Ստորին հոսանքի շրջանում սունգարի մեջ է թափվում Մուդանցզյան խոշոր վտակը։ Սնումը առավելապես անձրևային է, հորդացումը՝ ամռանը և գարնանը։ Ջրի միջին ծախսը գետաբերանում 2500 մ3/վրկ է։ Սառցապատվում է նոյեմբերից ապրիլ։ Նավարկելի է մինչև Գիրին քաղաքը։ Վերին հոսանքում է Ֆինմանի հէկը։ Սունգարի ափերին են Գիրին, Խարբին, Ցզյամուսի քաղաքները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։