«Վարդաս Սկլերոս»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 131 բայտ ,  11 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
(Նոր էջ. Վարդաս Սկլերոս, բյուզանդական հայազգի զորավար, մագիստրոս, հայտնի է Բյուզանդական կայսր Բարսեղ Բ դեմ 976-9...)
 
'''Վարդաս Սկլերոս''', բյուզանդական հայազգի զորավար, մագիստրոս, հայտնի է Բյուզանդական կայսր Բարսեղ Բ դեմ 976-979թթ. բարձրացրած ապստամբությամբ: Նրա ամստամբությունը տեղի է ունեցել Բյուզանդիայի կողմից հայկական Կարինի և Տարոնի գրավումից և այնտեղ հայկական իշխանությունների վերացումից ոչ շատ անց: Սկլերոսը ապստամբություն է բարձրացնում 976թ., հագնում կայսերական նշաններ և իրեն շատ սիրող զորքի կողմից կայսր հռչակվում: Բյուզանդական պատմիչ ՍԴկիլիցեսի տվյալներով նրան ամենից առաջ «կայսր» փառաբանեցին բյուզանդական զորքում ծառայող հայերը, այդ թվում և Տարոնի իշխանության վերջին գահակալ Աշոտի որդիները, ովքեր դրանից ուղիղ տասը տարի առաջ զրկվել էին իրենց տիրույթներից: Սկլերոսը տիրանում է Խարբերդին, դաշինք կնքում Ամիդ և Մարտիրոպոլիս քաղաքների ամիրաների հետ և շարժվում դեպի Կ.Պոլիս: Սկլրոսի կողմն է անցնում Բյուղանդիայի բանակում ծառայող հայազգի զորվավար Սահակ-Վահրամը: Ապստամբները հասնում են հայերով բնակեցված Լիկանդոս գավառը, որտեղ իրենց է միանում Անտիոքի դուքս Վուրցիսը՝ հայերից բաղյկացած իր զորքով: Սկլերոսի կողմն է անցնում ն ույնիսկ կայսերական նավատորմիղը, որը գլխավորում էին հայազգի Միքայել Քուրդիկը և Ռոմանոս Տարոնացին: Ապստամբությանը դիմագրավելու համար աքսորից ետ է կանչվում մեկ այլ հայազգի զորավար՝ [[Վարդաս Փոկաս]]ը: Վճռական ճակատամարտը տեղի է ունենում 979թ. Ալիս գետի ափին գտնվող Պանգալիա վայրում: Սկլերոսը պարտություն է կրում և վիրավոր փախչում է Մարտիրոպոլիս, այնտեղից էլ Բաղդադ: 987թ. Վարդաս Փոկասի հրավերով, որն իր հերթին ապստամբել էր կայսրի դեմ, վերադառնում է Բյուզանդիա: Սկլերոսը արտաքուստ ճանաչում է Փոկասի գերիշխանությունը, սակայն փորձում է շահ ստանալ ստեղծված իրավիճակից, ինչի հետևանքով բանտարկվում է: 988թ. Բարսեղ Բ-ը պարտության է մատնում Փոկասին: Սկլերոսը, թեև կայսրից ներում է ստանում, սակայն կուրացվում է և ուղարկվում է աքսոր Ադրիանապոլիս: Մահանում է 991թ.:
 
[[bg:Варда Склир]]
[[de:Bardas Skleros]]
[[fr:Bardas Sklèros]]
[[it:Bardas Sclero]]
[[ru:Варда Склир]]
16 793

edits