«Սուգ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 107 բայտ ,  6 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
(Նոր էջ «'''Սուգ''', զգացմունքի արտաքին դրսևորում տխուր իրադարձության կամ դրա հետ կապված հիշողության առթի...»:)
 
[[Պատկեր:William-Adolphe Bouguereau (1825-1905) - The Day of the Dead (1859).jpg|մինի|Սուգ]]
'''Սուգ''', [[զգացմունք]]ի արտաքին դրսևորում տխուր իրադարձության կամ դրա հետ կապված հիշողության առթիվ։ Դեռևս նախնադարում գոյություն են ունեցել հանգուցյալին սգալու ծիսակարգեր, որոնք կապված են եղել հիմնականում կրոնական պատկերացումներին (անդրաշխարհ, հանդերձյալ կյանք և այլն)։ Հին [[ժողովուրդ]]ների սովորույթների համաձայն՝ սուգը հանգուցյալի մարմնի մոտ արտահայտվել է տխուր [[երգ]]երով, լացով, որոնք քրիստոնեական եկեղեցին փոխարինել է հոգեհանգստով ու [[մահերգ]]երով։ Զարգացած շատ ժողովուրդների մոտ սուգը արտահայտվում է սևազգեցությամբ, ի նշան այն բանի, որ հանգուցյալին սգացողները որոշակի սահմանված ժամանակամիջոցում հրաժարվում են ուրախությունից և կենսական վայելքներից։ Հին Ատտիկայում անձնական սուգը տևել է 30 օր, իսկ [[Սպարտա]]յում ավարտվել է 12-րդ օրը՝ Դեմետրին մատուցված զոհով։ [[Հին Հունաստան]]ում և [[Արևելք]]ի մի շարք երկրներում, իբրև սգո նշան, սափրել են գլխի [[մազեր]]ն ու մորուքը, [[Հին Հռոմ]]ում, հակառակը, թողել են երկար մորուք ու մազեր, մի շարք ժողովուրդներ էլ գլուխներին մոխիր են շաղ տվել, խոշտանգել իրենց մարմինը և այլն։ [[Հին Արևելք]]ի մի շարք երկրներում սուգն ընթացել է հատուկ վարձվող լալկան կանանց ձայնակցությամբ։ Հին հույներն ու հռոմեացիները սգո նշան են համարել սև և մուգ գույները, եգիպտացիները՝ դեղինը, չինացիները՝ սպիտակը, կապույտը կամ գորշը։ Նախաքրիստոնեական Հայաստանում նույնպես հուղարկավորություններն ընթացել են սուգի ընդգծված դրսևորումներով, եղերամայրեր (եդանակամայրեր) կոչվող ողբասաց կանայք կատարել են եղերերգեր, իսկ նրանց ձայնակցել է ձայնարկու կամ լալկան կանանց խումբը՝ ողբերգական նվագի ու պարերի ուղեկցությամբ։ Հայ հին գրականության մեջ հիշատակված են սգո ծիսակարգի բազմաթիվ տարրեր (լաց, կոծ, աղաղակ, կուրծք ծեծել կամ ծվատել, հանդերձանքը պատառոտել, մերկամարմին պարել, եղերամոր գլխավորությամբ անպարկեշտ ցույցեր սարքել, մազերը փետել, մարմինը խոշտանգել և այլն)։ Հնում սգո արտառոց արտահայտություններից է եղել հատուկ սրվակներում արցունք հավաքելու և հանգուցյալի գերեզմանում զետեղելու սովորույթը։ Քրիստոնեության ընդունումից ( Ք.ա.[[301]] թվականին) հետո եկեղեցին հատուկ կանոններով արգելել է հեթանոսական այդ սովորույթները։ Սգո շատ սովորույթներ, ենթարկվելով ընթացիկ մի շարք ձևափոխությունների, պահպանվում են նաև մեր օրերում՝ համեմատաբար զուսպ ձևերով։ [[Ցեղասպանություն]]ների, արհավիրքների, աղետների, ազգ․ խոշոր գործիչների մահվան առթիվ սուգը հաճախ կրում է համաժողովրդական բնույթ, սահմանվում են սգո տարեդարձի օրեր։
250

edits