«Էկոլոգիական հավասարակշռություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Balance of nature statue at VUDA Park Visakhapatnam.JPG|250px|մինի|Էկոլոգիական հավասարակշռությունը խորհրդանշող հուշարձանը Վիսախապատնամում]]
'''Էկոլոգիական հավասարակշռություն''', [[էկոհամակարգ]]ի բաղադրիչների՝ կենդանի օրգանիզմների տեսակային կազմի, թվաքանակի, տարածվածության, վերարտադրության, ինչպես նաև բնական միջավայրի ժամանակային փոփոխությունների, բնական համակեցություններում նյութերի կենսահարույց շրջապտույտի և այլ կենսաբանական շարժընթացների հարաբերական կայունությունը: Էկոհամակարգերի էկոլոգիական հավասարակշռության հիմքում ընկած են նյութերի կենսահարույց շրջապտույտի հաստատունությունն ու փակ լինելը, ինչը յուրաքանչյուր կոնկրետ էկոհամակարգում ունի իր առանձնահատկությունները: Այս դեպքում վճռական նշանակություն ունի ինքնասուն (ավտոտրոֆ՝ [[լուսասինթեզ]]ի կամ [[քեմոսինթեզ]]ի միջոցով [[անօրգանական նյութեր]]ն օրգանականի փոխարկող) և տարասուն (հետերոտրոֆ՝ այլ օրգանիզմների ստեղծած օրգանական նյութերով սնվող) [[օրգանիզմ]]ների հարաբերակցությունը, ինչպես նաև միմյանց և բնակմիջավայրին նրանց յուրահատուկ հարմարումը: Այս գործոնների ամբողջությունը, ձևավորվելով էվոլյուցիայի ընթացքում, ապահովում է էկոհամակարգի կայունությունը կամ նրա [[հոմեոստազ]]ը: Որպես էկոհամակարգերի կայունության չափանիշ՝ հաճախ ընդունում են նրանց տեսակային բազմազանությունը, և որքան շատ է այն, այնքան հուսալի է էկոլոգիական հավասարակշռության պահպանումը: Տվյալ էկոհամակարգի համար միջավայրի պայմանների սովորականից ավելի տատանումների դեպքում տեղի է ունենում էկոլոգիական հավասարակշռության խախտում, որը հանգեցնում է մի տեսակի թվաքանակի նվազման և մյուսների կտրուկ աճման: Օրգանիզմների բնական համակեցությունները կարող են դիմադրել տարբեր վնասակար ազդեցությունների և բնականոն պայմանների վերականգնման դեպքում վերադառնալ նախկինին մոտ վիճակի (այսինքն՝ ունեն որոշակի կայունություն): Անբարենպաստ պայմաններում այս կամ այն տեսակի խտությունը նվազում է, իսկ բարենպաստ պայմաններում աճում է բազմացման, աճի և զարգացման արագությունը, և տեսակի խտությունը վերականգնվում է: