«Արական սեռական համակարգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «մինի|աջից |Տղամարդու վերարտադրողական օրգանները Պատկեր:Penis Anatomy2.gif|մինի|200px|Անատո...»:
(Տարբերություն չկա)

18:26, 15 Հուլիսի 2014-ի տարբերակ

Մարդու արական սեռական համակարգի օրգաններն են ամորձիները,սերմնածորանները,սերմնաբշտերը,շագանակագեղձը և առնանդամը:

Պատկեր:Image 931.jpg
Տղամարդու վերարտադրողական օրգանները
Անատոմիական նկարագրություն
Պատկեր:Male anatomy blank.svg
Արական սեռական օրգանների համակարգ

Ամորձիները՝ սերմնարանները,զույգ խառը գեղձեր են,տեղավորված են ամորձապարկի մեջ և կազմված են գալարուն խողովակներից,որոնցում զարգանում են սպերմատոզոիդներ և սինթեզվում արական սեռական հորմոններ:Սպերմատոզոիդը մանրադիտակային մեծությամբ է,ունի պոչ,որի ալիքաձև շարժումներով ինքնուրույն տեղաշարժվում է:Սերմնարաններում արտադրված սեռական հորմոնները նպաստում են արական օրգանիզմին բնորոշ երկրորդային սեռական հատկանիշների՝ ցածր ձայնի,դեմքի,մազերի,մարմնակազմվածքի ձևավորմանը և կարգավորում են սեռական ֆունկցիաները:Ամորձուց սպերմատոզոիդներն անցնում են սերմնածորանի մեջ,որն ամորձու հետևով բարձանում է վեր ու սերմնալարի կազմում մտնում որովայնի խոռոչ,ապա իջնում կոնքի խոռոչ:

Սերմնաբշտերը սպերմատոզոիդների պահեստ են,գտնվում են կոնքի խոռոչում,արտադրվում են նրանց կենսունակությունն ապահովող հեղուկ,որի մեջ վերջնականապես հասունանում են:Սերմնաբշտիկց սկսվում է արտազատող ծորան,որը միանալով նույն կողմի սերմնածորանին,շագանակագեղձի սահմանում բացվում է միզուկի մեջ:

Շագանակագեղձն իր անվանումն ստացել է շագանակի ձև ու մեծություն ունենալու շնորհիվ:Այն տեղավորված է միզապարկի տակ,արտադրում է սպերմատոզոիդների ակտիվությունն ու կենսունակությունն ապահովող հեղուկ,որը ծորաններով լցվում է գեղձի հաստության միջով անցնող միզուկի մեջ:Սպերմատոզոիդների և նշված հեղուկների խառնուրդը կոչվում է սերմ (սպերմա):

Տես նաև