«Արդյունաբերական հասարակության ավարտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «== '''Արդյունաբերական հասարակության ավարտը Արևմուտքի երկրներում''' == Արևմուտքի զարգացած երկրներու...»:
(Տարբերություն չկա)

12:00, 15 Հուլիսի 2014-ի տարբերակ

Արդյունաբերական հասարակության ավարտը Արևմուտքի երկրներում

Արևմուտքի զարգացած երկրներում Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո սկսվել է արդյունաբերական հասարակության ավարտական փուլը: Արևմուտքի արդյունաբերական երկրների տնտեսության որակական բարելավման գործում կարևոր դեր խաղաց նրանց տնտեսական միասնացման գործընթացը: Արևմուտքի հետպատերազմյան տնտեսական զարգացման արդյունքում արմատապես վերափոխվեց կապիտալիստական հասարակությունը: Դրանում անհերքելի է առաջին հերթին գիտատեխնիկական հեղափոխության ազդեցությունը:Ընդունված է համարել, որ 1970-ական թվականների սկզբներին Արևմուտքի գերզարգացած երկրներում ավարտվում է քաղաքակրթական զարգացման պատմության արդյունաբերական փուլը: Հետպատերազմյան առաջին խոշոր համաշխարհային տնտեսական ճգնաժամը(1974-1975 թթ.) մեծ վնաս հասցրեց ոչ միայն գերտերություն ԱՄՆ-ին, այլև <<տնտեսական հրաշք>> իրականացրած երկրներին՝ Արևմտյան Գերմանիա, Իտալիա, Ճապոնիա: Այս և հաջորդ խոշոր ճգնաժամի (1980-1982 թթ.) հաղթահարումը ապահովեց Արևմուտքի առաջատար երկրների վերջնական անցումը զարգացման նոր փուլ:

Աղբյուրներ

Համաշխարհային պատմություն 12. Հումանիտար հոսք [1]

  1. http://lib.armedu.am/resource/1761