«Գիտատեխնիկական հեղափոխություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Գիտատեխնիկական հեղափո­խությունը'''. պատմության նորագույն շրջանն իրավամբ կարելի է համարել քաղ...»:
 
No edit summary
Տող 1.
'''Գիտատեխնիկական հեղափո­խությունը'''. պատմության [[նորագույն շրջան]]ն իրավամբ կարելի է համարել քաղաքակրթության գիտատեխնի­կական հզոր առաջընթացի դարաշրջան: Անընդհատ բնույթ ստա­ցած այդ գործընթացի արդյունքում շարունակաբար տեղի են ունենում հասարակական կյանքի արմատա­կան փոփոխություններ: Գիտության և տեխնիկայի նվաճումների աննա­խադեպ ներդրման շնորհիվ կտրուկ վերելք ապրեց [[Տնտեսություն|տնտեսությունը]], զար­գացան [[Մշակույթ|մշակույթի]] բոլոր բնագավառները, ի հայտ եկան սպասարկման և հանգստի նոր ոլորտներ, էականորեն բարելավվեց մարդկանց կենսամա­կարդակը: Այս դարակազմիկ փոփո­խությունների հիմքում ընկած էին գիտության, տեխնիկայի և արտադ­րության թռիչքաձև զարգացումն ու միաձուլումը:
 
Այս գործընթացները սկիզբ էին առել դեռևս [[19-րդ դար|19-րդ դարում]], սակայն գի­տությունը, տեխնիկան և արտադրու­թյունը մինչև [[20-րդ դարիդար]]ի 30–ական թվականներին հասարակական կյանքի ինքնուրույն, առանձին ոլորտներ էին:
 
[[1940]]–ական թվականների երկրորդ կեսին սկսվեց գիտատեխնիկական առաջ­ընթացի մի նոր փուլ, որն ստացավ գիտատեխնիկական հեղափոխու­թյուն (ԳՏՀ) անվանումը: Այդպես է կոչվել, որովհետև գիտությունն ու արտադրությունը ոչ միայն թռիչքաձև զարգացան, այլև դրանց միաձուլման արդյունքում գիտությունը դարձավ արտադրողական ուժ: Եթե մինչ այդ գիտական հայտնագործությունների և նվաճումների պահից մինչև արտադ­րության մեջ դրանց ներդրումը տևում էր տասնյակ տարիներ, ապա ԳՏՀ–ի պայմաններում այն կատարվում էր շատ արագ, գյուտերը և նորույթները ներդրվում էին անմիջապես: Գիտությունն աշխատում էր արդ­յունաբերության և տնտեսության մյուս ոլորտների համար, իր հերթին տնտեսությունը նորանոր պահանջ­ներ ու խնդիրներ էր առաջադրում գիտությանը: Այս միասնացված գործ­ընթացը նպաստում էր գիտության, տեխնիկայի և արտադրության փոխ­կապակցված զարգացմանը: ԳՏՀ–ն շարունակվում է նաև մեր օրերում և ընդունված է նրա պատ­մությունը բաժանել երկու փուլի՝