«Մայա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (14) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Maya-Maske.jpg|մինի|աջից]]
[[Պատկեր:El Castillo Stitch 2008 Edit 1.jpg|մինի|Չիչեն-Իցան]]
'''Մայա''', հնդկացի ժողովուրդ [[Մեքսիկա]]յում (Յուկատան թերակղզի, 340 հազար, [[1979]] թվականի տվյալներով) և [[Բելիզ]]ում (13 հազար)։ Լեզուն պատկանում է մայա-կիչե լեզվաընտանիքին (տես Մայա-սոկե չեզուներ)։ Որոշ մասը գիտի նաև իսպաներեն։ Կրոնը ձևականորեն կաթոլիկությունն է, բայց իրականում պահպանվում են մինչքրիստոնեական հավատալիքների վերապրուկներ։ Այժմյան մայաների հիմնական զբաղմունքը հողագործությունն է։ Մայաները հարավ-արևելյանհարավարևելյան Մեքսիկայում, [[Հոնդուրաս]]ում և [[Գվատեմալա]]յում եղած՝ [[Ամերիկա]]յի հին քաղաքակրթություններից մեկի ստեղծողներն են։ Հնագույն մայաները մշակել են եգիպտացորեն, լոբի, դդում, լոլիկ, արմատապտուղներ, բամբակ, պահել՝ հնդկահավեր և շներ (միսն օգտագործել են սննդի համար), զբաղվել են նաև որսորդությամբ, ձկնորսությամբ և մեղվաբուծությամբ։ Մեր թվարկության I հազարամյակում մայաները կառուցել են քարակերտ շինություններով քաղաքներ (հայտնի է 100-ից ավելի քաղաք), որոնցից խոշորներն էին Տիկալը, Կոպանը, Չիչեն-Իցան, Ուշմալը։ IX դ․ դրանց մեծ մասը կործանվել է տոլտեկների և հնդկացի այլ ցեղերի ներխուժման հետևանքով։ X դ․ Յուկատանում առաջացել է նոր՝ մայատոլտեկյան պետություն, որը հետագայում տրոհվել է քաղաք-պետությունների։ Հասարակության տիրապետող խավը եղել են զինվորական ավագանին ու քրմերը, զարգացել է ստրկությունը։ Մայաները պաշտել են հատկապես անձրևի և քամու աստվածությունը։ Նրանք ստեղծել են իրենց նշանագրերը (Մայա գիր), գիտելիքներ են ունեցել մաթեմատիկայի, բժշկության, աստղագիտության բնագավառներում, թողել ճարտարապետական հոյակերտ կոթողներ (բուրգեր, տաճարներ և այլն)։ Մայաների քաջարի դիմադրության հետևանքով Ցուկատանի նվաճումը ([[1527]]-ից) իսպանացիների կողմից տևական է եղել։
{{ՀՍՀ}}
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մայա» էջից