«Մինչկոլումբոսյան Ամերիկա»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
[[Պատկեր:Colomb.jpeg|250px|մինի|աջից|Քրիստաֆոր Կոլումբոս]]
[[Պատկեր:Wheel Iran.jpg|մինի|ձախից|Անիվ]]
'''Մինչկոլումբոսյան ԱմերիկայումԱմերիկա'''յում ապրող հնդկացիական ցեղերը զարգացման տարբեր աստիճանների վրա էին: Նրանց մի մասն ապրում էր նախնադարյան համայնական հասարակարգում և զբաղվում էր որսորդությամբ, ձկնորսությամբ և հավաքչությամբ: Մյուսները, մասնավորապես` մայաները, ացտեկները, ինկերը, նստակյաց հողագործներ էին և ստեղծել էին իրենց պետությունները:
 
Նրանք մշակում էին [[եգիպտացորեն]], [[լոբի]], [[ծխախոտ]], [[դդում]], [[Կենտրոնական ԱմերիկայումԱմերիկա]]յում` [[կակաո]], [[լոլիկ]], իսկ Անդյան լեռներում` [[կարտոֆիլ]]: Տնային կենդանիներից պահում էին շներ և [[Հնդկահավեր|հնդկահավեր]], իսկ [[Ձի|ձիեր]] այստեղ բերեցին եվրոպացիները: Տեղաբնիկներին անծանոթ էին [[երկաթ|երկաթը]], [[անիվ]]ը, բրուտի անիվը:Երբ եվրոպացիները հայտնվեցին Ամերիկա աշխարհամասում այստեղ ապրում էր շուրջ 15-20 միլիոն մարդ:Սկզբում եվրոպացիները մտացում էին,որ Ամերիկան [[Հնդկաստան|Հնդկաստանն]] է,և տեղաբնիկներին անվանում էին հնդկացիներ:
'''Մինչկոլումբոսյան Ամերիկան'''
 
 
 
Մինչկոլումբոսյան Ամերիկայում ապրող հնդկացիական ցեղերը զարգացման տարբեր աստիճանների վրա էին: Նրանց մի մասն ապրում էր նախնադարյան համայնական հասարակարգում և զբաղվում էր որսորդությամբ, ձկնորսությամբ և հավաքչությամբ: Մյուսները, մասնավորապես` մայաները, ացտեկները, ինկերը, նստակյաց հողագործներ էին և ստեղծել էին իրենց պետությունները:
Նրանք մշակում էին [[եգիպտացորեն]], [[լոբի]], [[ծխախոտ]], [[դդում]], Կենտրոնական Ամերիկայում` [[կակաո]], [[լոլիկ]], իսկ Անդյան լեռներում` [[կարտոֆիլ]]: Տնային կենդանիներից պահում էին շներ և [[Հնդկահավեր|հնդկահավեր]], իսկ [[Ձի|ձիեր]] այստեղ բերեցին եվրոպացիները: Տեղաբնիկներին անծանոթ էին [[երկաթ|երկաթը]], [[անիվ]]ը, բրուտի անիվը:Երբ եվրոպացիները հայտնվեցին Ամերիկա աշխարհամասում այստեղ ապրում էր շուրջ 15-20 միլիոն մարդ:Սկզբում եվրոպացիները մտացում էին,որ Ամերիկան [[Հնդկաստան|Հնդկաստանն]] է,և տեղաբնիկներին անվանում էին հնդկացիներ:
== Մայաներ ==
[[Պատկեր:Belize mountians, Cayo district Laslovarga002.JPG|մինի|ձախից|Բնությունը մայաների երկրում]]
Մայաները ([[Մեքսիկա]]) բնակվում էին [[Յուկատան նահանգ|Յուկատան]] թերակղզում: Նրանք բաղկացած էին մի քանի ցեղախմբերից, այդ պատճառով ստեղծեցին ոչ թե մեկ միասնական պետություն, այլ մի շարք քաղաք–պետություններ: Մայաների քաղաքակրթությունն իր զարգացման բարձրակետին հասավ [[10-րդ դար|10]]-[[16-րդ դար|16]] դարերում: Սովորաբար քաղաքն իր շրջակա գյուղական համայնքների հետ միասին կազմում էր քաղաք–պետություն, որը կառավարում էր քուրմ–թագավորը: Քաղաքի կենտրոնում մայաները կառուցում էին բարձր բուրգ, որը շրջապատված էր լայնարձակ հրապարակով: Բուրգի գագաթին կառուցում էին տաճար: Երբ քաղաք–պետության կառավարիչ քուրմ–թագավորը տաճարում կրոնական արարողություն էր կատարում, ժողովուրդը հավաքվում էր հրապարակում: Մայաների սոցիալական միջավայրի կազմակերպման հիմնական միավորը համայնքն էր, որը բաղկացած էր առանձին գյուղացիական ընտանիքներից: Համայնքը համարվում էր հողի կոլեկտիվ սեփականատեր և հողակտորները բաժանում էր գյուղացիական ընտանիքների միջև: <ref>Համաշխարհային պատմություն 11. </ref>
 
=== Տնտեսություն ===
 
=== Պետական կարգ ===
 
Մայաների հասարակության մեջ գոյություն ուներ սոցիալ–քաղաքական աստիճանակարգություն: Ամենավերին աստիճանին կանգնած էին քուրմ–թագավորը (նա օժտված էր գերագույն իշխանությամբ), զորահրամանատարները, քրմերը և նվաճված տարածքների կառավարիչները: Երկրորդ աստիճանը զբաղեցնում էին զինվորները: Հաջորդ աստիճանին կանգնած էին առևտրականները, արհեստավորները, գյուղացիները, որոնք հարկեր էին վճարում, բայց համարվում էին ազատ: Ստորին աստիճանը զբաղեցնում էին կախյալները և ստրուկները:
 
=== Մայաների օրացույց ===
 
Մայաները մինչկոլումբոսյան Ամերիկայում ապրող միակ ժողովուրդն էին, որ ունեին գիր (հիերոգլիֆային): Ուսումնասիրելով Երկրի պտույտը Արեգակի շուրջ` մայա աստղագետները և մաթեմատիկոսներն ստեղծեցին օրացույց, որը բաղկացած էր 365 օրից:
Օրացույցն ուներ 18 ամիս, յուրաքանչյուր ամիս` 20 օր: Լրացուցիչ 5 օրերը համարվում էին վատ օրեր, ուստի մարդիկ աշխատում էին այդ օրերին ոչինչ չանել, նույնիսկ հաց չէին ուտում: Մյուս 260 օրերից կազմված օրացույցը ստեղծվել էր գուշակությունների և կրոնական ծեսերի համար: Այս օրացույցը կարող էին կարդալ և մեկնաբանել միայն քրմերը, որոնք մեծ դեր էին խաղում մայաների հոգևոր կյանքի կազմակերպման գործում: Մայաների կրոնական պաշտամունքում որոշակի տեղ էր զբաղեցնում աստվածներին մարդկային զոհեր մատուցելը: Որպես զոհ ընտրում էին երիտասարդ, առողջ և գեղեցիկ մարդու:
[[Պատկեր:DaySign Etznab.svg]]
[[Պատկեր:DaySign Caban.svg]]
 
 
 
 
 
 
 
== Ացտեկներ ==
[[Պատկեր:Appletons' Montezuma I - Montezuma II.jpg|մինի|Մոնթեսումա 2-րդի դիմանկարը]]
 
=== Տնտեսություն ===
 
Ացտեկների հիմնական զբաղմունքը նստակյաց երկրագործությունն էր: Նրանք սովորել էին ոռոգել մշակելի հողերը և չորացնել ճահիճները: Հիմնականում մշակում էին եգիպտացորեն, դդում, ծխախոտ, բամբակ, կակաո: Անասնապահությունը զարգացած չէր. միակ ընտանի կենդանին շունն էր, որի միսն օգտագործում էին:
Սակայն նրանք պահում էին նաև ընտանի թռչուններ` հնդկահավեր, սագեր, բադեր: Ացտեկների մոտ բարձր զարգացման էր հասել արհեստագործությունը, մասնավորապես` ջուլհակությունը, ոսկերչությունը, արծաթագործությունը: Ացտեկների հասարակության մեջ լայն տարածում ուներ ստրկությունը, ընդ որում` ստրուկներ ունեին ոչ միայն առանձին համայնքներ, այլև մասնավոր անձինք:
Image:Cortez-montezuma-mexico-city.jpg|Կորտեսը մտնում է ացտեկների քաղաք
</gallery>
 
 
== Ինկեր ==
{{Կաղապար:Պետսյունակ |
 
=== Տնտեսություն ===
 
Տնտեսության հիմքը հողագործությունն էր: Այստեղ մշակում էին շուրջ 40 տեսակի բույսեր, մասնավորապես կարտոֆիլ, դդում: Բերքահավաքը հսկում էին հատուկ պաշտոնյաները, որովհետև բերքը հավասարապես բաժանվում էր բնակչությանը, իսկ մի մասը թողնվում էր պետության կարիքների համար: Նույնը կատարվում էր արհեստագործական արտադրանքի հետ: Այդ պատճառով ինկերի մոտ առևտուրը թույլ էր զարգացած, քանի որ հիմնական արտադրողի մոտ ավելցուկ համարյա չէր մնում: Հպատակ ցեղերին հնազանդության մեջ պահելու և նոր տարածքներ նվաճելու համար ինկերն ստեղծել էին կանոնավոր մարտունակ բանակ: Բանակ զորակոչելու համար սահմանվել էր հատուկ փորձաշրջան: Տղաների խմբին տանում էին ձյունապատ լեռան գագաթ և թողնում այնտեղ ինն օր առանց ուտելիքի, զենքի և այլ միջոցների: Ժամկետը լրանալուց հետո նրանց հետ էին բերում, սակայն շատերն այդ փորձությանը չէին դիմանում և մահանում էին: Կենդանի մնացածները բանակում ծառայում էին որպես առանձին ջոկատների հրամանատարներ:
 
=== Պետական կարգ ===
 
Պետության գլուխ կանգնած էր Բարձրագույն Ինկան, որին անվանում էին Սապա Ինկա: Այստեղից էլ պետությունը ստացավ Ինկերի պետություն անվանումը: Այն իր հզորության գագաթնակետին հասավ Սապա Ինկա Պաչակուտիի կառավարման տարիներին ([[1438]]–[[1471]] թվականներ): Այդ ժամանակ ինկերը կարողացան գրավել Կուսկոյի ամբողջ հովիտը և շրջակայքի մանր պետությունները: Ինկերի կայսրության մայրաքաղաքը Կուսկոն էր, որն ուներ շուրջ 200 հազար բնակչություն: Այն համարվում էր կայսրության կրոնական և մշակութային կենտրոնը: Այստեղ էր գտնվում ինկերի գերագույն աստծու` Արևի տաճարը: Նրանց կրոնական կյանքում մեծ տեղ էին զբաղեցնում աստվածների համար կենդանիների և տարբեր մթերքների զոհաբերությունները: Ի տարբերություն մայաների և ացտեկների` նրանք միայն ճգնաժամային (ջրհեղեղ, սով, համաճարակ) պահերին էին մարդկային զոհաբերություններ կատարում: Քրմապետի գործառույթները սովորաբար իրականացնում էր Սապա Ինկան: Ինկերի պետության մեջ հասարակությունը բաղկացած էր ներփակ խմբերից` կաստաներից:
 
Բոլոր ինկերը մտնում էին բարձրագույն կաստայի մեջ: Նրանք չէին աշխատում և հարկեր չէին վճարում: Պետությունը նրանց հողատարածքներ էր տրամադրում, ինչպես նաև ստրուկներ` դրանք մշակելու համար: Ինկերի մի մասը զբաղվում էր ռազմական ծառայությամբ, իսկ մյուսներն իրականացնում էին կառավարման և կրոնական–մշակութային գործառույթներ: Առանձին կաստայի մեջ էր մտնում նվաճված ցեղերի ավագանին: Դրանց պատկանող հողերը մշակում էին գյուղացի համայնականները:
Նվաճված ցեղերի արհեստավորները և գյուղացիները կազմում էին առանձին կաստա: Նրանց ազատությունները սահմանափակված էին: Նրանք կարող էին տեղաշարժվել միայն կառավարության համաձայնությամբ: Կառավարությունն էր որոշում, թե նրանք երբ և ում հետ պետք է ամուսնանային, քանի որ ամուսնական զույգերին առանձին հողաբաժին էր հասնում:
 
 
==Պատկերասրահ==
<gallery widths="230" heights="230">