«Wish You Were Here (ալբոմ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 25.
| Lower caption =
}}
 
 
 
 
'''Wish You Were Here''' (հայ. ''Ափսոս, որ դու այստեղ չես'') - անգլիական [[Pink Floyd]] ռոք-խմբի իններորդ ստուդիո ալբոմը, որը թողարկվել է [[1975]] թվականի սեպտեմբերին: Սկավառակի համար նյութերը հավաքվել են [[Եվրոպա]]կան հյուրախաղերից հետո, իսկ ձայնագրումը, բազմաթիվ փորձերից հետո, կատարվել է լոնդոնյան Ռոուդ ստուդիայում:
Տող 43 ⟶ 40՝
Նախորդ ալբոմի մշակմամբ զբաղվել էր Ալան Պարսոնսը՝ նահանգական EMI ընկերության ձայնառեժիսորը, բայց այս անգամ նա հրաժարվում է այդ գործից (հիմնականում իր սեփական խմբի՝ The Alan Parsons Project-ի հաջողության պատճառով): Այդ իսկ պատճառով երաժիշտները ստիպված էին աշխատել Բրայան Համֆրիսի հետ ([[անգլ.]] ''Brian Humphries''), ով մինչև այդ արդեն երկեւ անգամ համագործակցել էր [[Pink Floyd]]-ի հետ. առաջին անգամ [[1969]] թվականին՝ More ֆիլմի սաունդթրեքի ձայնագրման ժամանակ և երկրորդ անգամ [[1974]]-ին, համերգի ժամանակ փոխարինում էր բացակայող ձայնաինժեներին: Համֆրիսն իր գործի վարպետն էր, սակայն Էբբի Ռոուդի ստուդիայում առաջին անգամ էր աշխատում ինչի համար որոշ դժվարություններ առաջացան:Ամենալուրջ սխալը, որ տեղի ունեցավ ձայնագրման ժամանակ այն էր, որ նա, անուշադրության պատճառով վնասեց «Shine On You Crazy Diamond» երգի բոլոր ֆոնոգրամմաները, որոնց վրա Ուոթերսն ու Մեյսոնը մի քանի ժամ աշխատելով գրեթե կատարելության էին հասցրել: Երգերի մի մասը աղմուկով էր ձայնագրված, ինչի պատճառով ստիպված եղան նորից ձայնագրել:
 
===Անմիտ ադամանդը===
{{հիմնական|Սիդ Բարրեթ}}
[[Պատկեր:Syd_Barrett.jpg|250px|մինի|աջից|Սիդ Բարրեթը]]
 
Ձայնագրման ամենահիշաջժանամենահիշարժան պահը տեղի ունեցավ [[1975]] թվականի [[հունիսի 5]]-ին, երբ անսպասելի ստուդիա եկավ Սիդ Բարրեթը (հենց այդ օրը ծրագրել էին նշել Գիլմորի ամուսնությունը): Այդ ժամանակ երաժիշտներն արդեն ավարտել էին ալբոմի աշխատանքները և պատրաստվում էին այդ տարում արդեն երկրորդ անգամ հյուրախաղերի մեկնել ԱՄՆ: Խումբն աշխատում էր «Shine On» երգի ավարտական տեսքի վրա, երբ ստուդիա մտավ մի գեր, բարձրահասակ տղամարդ, մերկության աստիճան թրաշած գլխով, անգամ ունքերը, ձեռքին բռնած պոլիէթիլենային տոպրակ: Pink Floyd-ի անդամները արդեն հինգ տարի է չէին տեսել Սիդ Բարրեթին, իսկ նրա արտաքինն այնքան էր փոխվել, որ ոչ ոք նրան չճանաչեց: Ուոթերսը այցելուի վրա ոչ մի ուշադրություն չդարձրեց, Ռայթը մտածեց, որ այդ մարդն Ուոթերսի ընկերն է, բայց որոշ ժամանակ անց հասկացավ, որ իր առջև Բարրեթն է: [[Գիլմոր Դեյվիդ|Գիլմոր]]ը հանդիպման ժամանակ մտածեց, որ այդ մարդը EMI-ի տեխնիկական աշխատողներից է, Մեյսոնը ևս չէր ճանաչել ընկերոջն ու շոկի մեջ ընկավ, երբ Գիլմորն ասաց նրան այդ մասին: Իր [[2005]] թվականի «Երկայնակի եւ խաչաձեւ: [[Pink Floyd]]-ի անձնական պատմությունը» գրքում Մեյսոնը Բարրեթի խոսքը բնութագրում էր, որպես «չկապակցված ու ոչ ամբողջական մտքեր արտահայտող»: Սթորմ Թորգերսոնը հետագայում Բարրեթի խոսքն այսպես էր նկարագրում. {{քաղվածք|Երկու կամ երեք մարդ լացում էին: Նա նստել ու մի որոշ ժամանակ զրուցում էր մյուսների հետ, բայց պարզ էր, որ նրա մտքերն ամեն դեպքում այստեղ չէին|}} {{oq|en|Two or three people cried. He sat round and talked for a bit but he wasn’t really there}}
 
===Գործիքներ===
Այնպես, ինչպես [[The Dark Side of the Moon (ալբոմ)|The Dark Side of the Moon]] ալբոմում, երաժիշտները գլխավոր առմամբ հաճախ փոխում էին տարբեր սինթեզատորներ (օրինակ, EMS VCS 3 «Welcome to the Machine» երգում), պահպանելով [[Գիլմոր Դեյվիդ|Գիլմոր]]ի ակուստիկ կիթառն ու Մեյսոնի հարվածայինները: «Shine On»-ի սկիզբը ներառում է նախկինում չռեալիիզավորված իսկ այդ ժամանակ արդեմ մշակված ձայնագրություններ, որոնք հայտնի են «Household Objects» անունով: Այս պրոյեկտի հիմքում յուրօրինակ ձայներ էին օգտագործվել, օրինակ, տարբեր խտությունների հեղուկներով լցված գինու բաժակներով արտաբերվող ձայն: Սկզբում մատներով խփում էին բաժակներին ու ձայնագրում, հետո այդ ձայնը միացնում «Shine On»- ձայնագրությանը:
 
==Երգերի ցանկը==
Տող 87.
| length3 = 12:31
}}
 
 
{{Սինգլներ