«Ռուսական աշխարհագրական ընկերություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''ԽՍՀՄ աշխարհագրական ընկերություն''' (1845-1850 թվականներին և 1917-1926 թվականներին՝ Ռուսական աշխարհա...»:
 
No edit summary
Տող 1.
'''ԽՍՀՄ աշխարհագրական ընկերություն''' ([[1845]]-[[1850]] թվականներին և 1917-1926 թվականներին՝ Ռուսական աշխարհագրական ընկերություն, 1850—1917-ին՝ Ռուսական կայսերական աշխարհագրական ընկերություն, 1926— 1938-ին՝ Պետ․ աշխարհագրական ընկերություն), աշխարհի հնագույն աշխարհագրական ընկերություններից։ Հիմնադրվել է 1845-ի օգոստ․ 6(18)-ին, Պետերբուրգում, ռուս գիտնականներ Ֆ․ Պ․ Լիտկեի, Կ․ Ս․ Բերի, Ֆ․ Պ․ Վրանգելի և այլոց նախաձեռնությամբ։ Սինչև Հոկտեմբերյան հեղափոխությունը ընկերության նախագահը համարվում էր ցարական ընտանիքի անդամներից մեկը, սակայն իրականում ընկերությունը ղեկավարում էին փոխնախագահները։ 1845—50-ը և 1857—72-ը՝ Ֆ․ Պ․ Լիտկեն, 1850—57-ը՝ Ս․ Ն․ Սուրավյովը, 1873— 1914-ը՝ Պ․ Պ․ Սեմյոնովը, 1914—17-ը՝ Ցու․ Ս․ Շոկալսկին։ Գոյության առաջին տարիներից ընկերությունը կազմակերպել է արշավախըմբային ուսումնասիրություններ։ «Տեղեկագիր Աշխարհագրական ընկերության» աշխատությունների լույս ընծայումով (1846) սկիզբ դրվեց Ռուսաստանում աշխարհագրական գրականության հրատարակմանը, կազմվեց Ռուս, կայսրության աշխարհագրական-վիճակագրական առաջին բառարանը։ Պ․ Պ․ Սեմյոնով-Տյան-Շանսկու, Ն․ Ս․ Պրժևալսկու, Ն․ Ն․ Սիկլուխո-Սակլայի, Պ․ Ա․ Կրոպուոկինի, Ս․ Վ․ Պևցովի, Պ․ Կ․ Կոգլովի, Գ․ Ե․ Գրում-Գրժիմայլոյի, Գ․ Ն․ և Ա․ Վ․ Պուոանին ամուսինների, Ի․ Դ․ Չերսկու, Ն․ Ս․ Կնիպովիչի, Վ․ Ա․ Օբրուչևի, Լ․ Ս․ Բերգի և ուրիշների ուսումնասիրություններն ու հայտնագործությունները Սիջին և Կենտրոնական Ասիայում, Հս․ Ուրալում, Կովկասում, Սիբիրում, Հեռավոր Արևելքում, Իրանում, Սոնղոլիայում, Նոր Գվինեայում և Հնդկաստանում, կազմակերպվել են ընկերության նախաձեռնությամբ։ 1851-ից ընկերության բաժանմունքներ են ստեղծվել Ռուսաստանի տարբեր վայրերում։ 1865-ից լույս է տեսնում ընկերության «Տեղեկագիրը»։ Սինչև Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը ընկերությունն ուներ 11 բաժանմունք և 1000 անդամ։ ՍՍՀՍ Ա․ ը․ կամավոր գիտական-հասարակական կազմակերպություն է, որն ունի 35000 իսկական և 600 կոլեկտիվ անդամ (1982)։ Բաղկացած է Կենտրոնական կազմակերպությունից (Լենինգրադում), հանրապետական 14 կազմակերպություններից և ավելի քան 200 մասնաճյուղերից ու բաժիններից։ 1938-ից գործում է ՍՍՀՍ ԳԱ կազմում։ Բարձրագույն օրգանը համագումարն է, որը հրավիրվում է 5 տարին մեկ։ Համագումարների միջև ընկած ժամանակամիջոցում ընկերությունը ղեկավարում են Գիտական խորհուրդը և Նախագահությունը՝ պրեզիդենտի գլխավորությամբ։ Ընկերությունն ակտիվորեն մասնակցում է գործնական խնդիրների լուծմանը։ Կոնֆերանսներում, համաժողովներում, նստաշրջաններում գիտական ուսումնասիրությունների կոլեկտիվ քննարկման միջոցով կոորդինացնում և վերահսկում է աշխարհագրական գիտության տարբեր բնագավառներում կատարվող աշխատանքները՝ նպաստում դրանց որակի բարձրացմանն ու կատարելագործմանը։ Գիտական, բարեկամական սերտ կապեր է պահպանում սոց․ երկրների աշխարհագրական ընկերությունների հետ։ Գնահատում է աշխարհագրական լավագույն աշխատանքները և պարգևատրում Սեծ, Ֆ․ Պ․ Լիտկեի, Պ․ Պ․ Սեմյոնով-ՏյանՇանսկու, Ն․ Ս․ Պրժևալսկու անվան ոսկե մեդալներով , և Ս․ Ի․ Դեժնյովի անվան մրցանակով։ Նպաստում է աշխարհագրական գիտելիքների տարածմանը և աշխարհագրական ուսուցման կատարելագործմանը։ Կազմակերպում և հրավիրում է ընկերության համագումարները, ղեկավարում է ընկերության «Տեղեկագրի», Կենտրոնական գրադարանի (մոտ 500 հզ․ գիրք, քարտեզներ, ատլասներ, 1982) և աշխարհագրական գիտ․ արխիվի (մոտ 100000 փաստաթուղթ, 1982) աշխատանքները։ ՍՍ^Ս Ա․ ը․ ղեկավարել են սովետական գիտնականներ Ցու․ Ս․ Շոկալսկին (1917—31), Ն․ Ի․ Վավիլովը (1931 — 1940), Լ․ Ս․ Բերգը (1940-50), Ե․ Ն․ Պավլովսկին (1952—64), Ս․ Վ․ Կալեսնիկը (1964—77)։ 1977-ից ՍՍՀՍ Ա․ ը-յան պրեզիդենտն է բևեռախույզ, օվկիանոսագետ, ՍՍՀՍ ԳԱ լճագիտության ինստիտուտի դիրեկտոր, ակադ․ Ա․ Ֆ․ Տրյոշնիկովը։ Տես

== նաև Աշխարհագրական ընկերություններ։ Գրկ․Գրականություն ==
*Географическое общество за 125 лет, Л․, 1970;:
*Сенчура Л․ И․, Географическое общество СССР, <«Земля и вселенная», М․, 1979, № 2․