«Ստեփանոս Ռոշքա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ « Ռոշքա Ստեփանոսի Ստեփանյան(Ռոշքյան, Ստեփանյան, Կամենիցացի, Կամենացի, Լեհացի (ծնվել է 1670 թվականի...»:
 
No edit summary
Տող 1.
'''Ռոշքա Ստեփանոսի Ստեփանյան''' (Ռոշքյան, Ստեփանյան, Կամենիցացի, Կամենացի, Լեհացի (ծնվել է [[1670]] թվականի [[օգոստոսի 12]]-ին Կամենիցում, մահացել է [[1739]] թվականի [[հոկտեմբերի 31]]-ին Ստանիսլավում)), հայ բառարանագիր, եկեղեցական, մշակութային գործիչ։ [[1713]] թվականից եղել է [[եպիսկոպոս]]։ Սկզբնական կրթությունն ստացել է Կամենիցում և Լեոպոլսում (այժմ՝ [[Լվով]])։ [[1690]] թվականին մեկնել է Հոոմ, 1691 թվականին ընդունվել տեղի Ուրբանյան դպրատունը, որն ավարտելով՝ ստացել է փիլիսոփայության և աստվածաբանության վարդապետի աստիճան, ձեռնադրվել է [[քահանա]], այնուհետև անցել Կոստանդնու Պոլիս, այստեղից էլ վերադարձել [[Կամեն]]ից։ Անձամբ ծանոթ է եղել Խաչատուր Երզնկացու, Ներսես Երևանցու, Իսրայել Օրու հետ։ Որպես ավագերեց և կրոն, առաջնորդ պաշտոնավարել է լեհահայ եկեղեցիներում, զբաղվել հայ համայնքի լուսավորությամբ, նորոգել է [[Տրանսիլվանիա]]յի և հայկական այլ բնակավայրերի եկեղեցիները։ [[1815]] թվականից եղել է լեհահայոց թեմի առաջնորդի տեղակալ։ Լեմբերգում, Կամենիցում, Ստանիսլավում ստեղծել է հայկական միություններ, հաստատել կանոններ: Ռոշքա Ստեփանյանը հայերենից ու լեհերենից բացի, տիրապեւոել է [[հունարեն]]ին, լատիներենին, [[իտալերեն]]ին։ Պաշտոնավարմանը զուգընթաց զբաղվել է գիտության ու մշակույթի հարցերով։ Գրել է փիլիսոփայանկան, աստվածաբանական, բառարանագիտական, քերականական, ժամանակագրական, կենսագրական և այլ բնույթի աշխատություններ [«Փիլիսոփայության գիրք» (2 մասը՝ «Տրամաբանություն»), «Բարոյական աստվածաբանություն» ([[1725]] թվական), «Մաշտոց հայոց», «Քերականություն» ([[1718]] թվական), «Կենսագրություն հայոց եպիսկոպոսաց ի Լեհս», «ժամանակագրություն կամ տարեկանք եկեղեցականք» (1739, հրտ․ 1964)]։ Ս․ Ռ-ի մատենագիտական ժառանգու¬ թյան մեջ առավել կարևոր է «Գանձ հայոց լեզուի կամ բառարան Մտեփանյան»-ը, որի վրա հեղինակն աշխատել է ավելի քան 30 տարի։ Այդ աշխատությունը հայե¬ րենի բառապաշարի առաջին ծավալուն, մատենագիտության վրա հիմնված, հա¬ վաքածուն է։ Ունի երկու մաս՝ հայերեն- լատ․ և լատ-հայերեն։ Առաջին մասը, որ ավելի ստվար է, համատեղում է բացա¬ տրական և թարգմանական բառարանների հատկանիշները։ Հայերեն բառերի դիմաց նշվում են դրանց մատենագիտական աղ¬ բյուրները, ․լատ․ հոմանիշները, բերվում են բառիմաստները ցուցադրող օրինակ¬ ներ։ Երկրորդ մասի բառահոդվածներում տրվում է լատ․ բառերի թարգման ութ յուն- նը։ Բառարանը ցայժմ ձեռագիր վիճակում է։