«Ստեփանոս Լեհացի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Ստեփանոս Լեհացի''' (Լվովցի, Իլովացի) (ծննդյան թվականըթվականն անհայտ է, մահացել է [[1689]] թվականին Էջմիածնում), [[հայ]] թարգմանիչ, [[փիլիսոփա]], աստվածաբան։ Կրթություն է ստացել [[Լվով]]ում, հմտորեն տիրապետել [[լատիներեն]] և [[լեհերեն]] լեզուներին։ Տեղափոխվել է [[Էջմիածին]], դարձել միաբանության անդամ, ձեռնադրվել [[վարդապետ]]։ Կատարելագործել է հայերենի իր իմացությունը և եռանդագին մասնակցել մտավոր գրական շարժմանը՝ վաստակելով «քաջ հռետորի», «անհաղթ փիլիսոփայի» և «ներհուն թարգմանչի» համբավ։
 
Ստեփանոս Լեհացու թարգմանած առաջին հայտնի գործը 15-րդ դարում կազմված և կաթոլիկական երկրներում տարածված «[[Հայելի վարուց]]» բարոյախրատական զրույցների ժողովածուն է (թարգմանվել է լեհերեն [[1651]] թվականին, հրատարակվել «Դիրք հայելի վարուց որ ասի հարանց վարք», [[1702]] թվական)։ Նրա թարգմանությունների շարքում առանձնահատուկ կարևորություն ունի [[Հովսեփոս Փլավիոս]]ի «Հրեական պատերազմի մասին» գիրքը (թրգմանել լատիներեն, [[1660]] թվական, հրատարակել «Դիրք պատմութեանց Յովսեպոս Եբրայեցւոյ արարեալ յաղագս պատերազմի Հրեէից ընդ Հռովմայեցիս, և աւերման Երուսաղեմի», [[1787]] թվական)։ Ստեփանոս Լեհացին լատիներենից թարգմանել է Պրոկ Դիադոքոսի «Գիրք պատճառաց»-ը (մոտ [[1660]] թվական, հրատարակել է «Գրգուկ որ կոչի պատճառաց», [[1750]] թվականժ), որը հայկ․ դպրոցներում օգտագործվել է, որպես փիլյան դասագիրք։ Լեհացուն է պատկանում Կեղծ Դիոնիսիոս Արեոպագացու «Ցաղագս երկնայնոցն քահանայապետութեան», «Ցաղագս եկեղեցական քահանայապետութեան», «Ցաղագս աստուածայնւոցն անուանց», «Ցաղագս խորհրդական աստուածաբանութեան» աշխատությունների, 11 «Թղթերի», «Պատմութեան» և նշված աշխատությունների՝ Մաքսիմոս Խոստովանողի կատարած մեկնությունների արգմանությունները (թրգմանել լատիներեն, մինչե [[1662]] թվական, [[Երևան]]ի [[Մեսրոպ Մաշտոց]]ի անվան [[Մատենադարան]])։ Նշված գործերը դեռ 8-րդ դարի հունարենից թարգմանել էր Ստեփանոս Սյունեցին, սակայն թարգմանությունը թերի էր և դժվարամատչելի։ Կեղծ Դիոնիսիոս Արեոպագացու երկերը Լեհացին բաժանել է գլուխների, յուրաքանչյուր գլխից առաջ համառոտակի շարադրել դրա բովանդակությունը, [[Մաքսիմոս Խոստովանող]]ի մեկնությունները լրացրել այլուստ քաղած մտքերով, կատարել խմբագրական փոփոխություններ։ Ենթադրվում է, որ Լեհացին է թարգմանել Արիսաուեևի «Հոգու մասին» աշխատությունը։ Նա լատիներենից վերաթարգմանել է նաև Հովհան Անգչիացու «Համառօտ հաւաքումն յաղագս հոգւոյ և գօրութեանց նորին» երկը (մինչե [[1668]] թվականը, նույն տեղում), որը [[1337]] թվականին թարգմանել էր Հակոբ Բռնեցին։