«Ստերեոկինո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
 
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:На этом обьемной фотографии изображен голубь- 2014-03-14 17-57.jpg|մինի|Ստերեոկինոմատոգրաֆիա]]
'''Ստերեոկինո''', կինեմատոգրաֆի տեսակ, որի [[տեխնիկա]]կան միջոցները հնարավորություն են տալիս հանդիսատեսի համար էկրանի վրա ստեղծելու պատկերի ծավալայնության պատրանք։ Ստերեոկինո հաճախ կոչվում է նաև [[ծավալ]]ային կամ եռաչափ [[կինո]]։ Միևնույն տարածական առարկայից բնական պայմաններում [[մարդ]]ու տարբեր [[աչք]]երի ցանցաթաղանթների վրա առաջացած պատկերները որոշ չափով իրարից տարբերվում են վերադրելիս ուրվագծերը չեն համընկնում։ Բիբերն իրար միացնող գծի երկայնքով պատկերների ուրվագծերի շեղումների (լայնական դիսպարատություն) շնորհիվ առաջանում է բնական ֆիզիոլոգիական ստերեոէֆեկտ, որով մարդ կարողանում է որոշել առարկաների տարածական դասավորությունը, ծավալայնությունը, ռելիեֆը և արտաքին այլ հատկանիշներ։ Ստերեոկինոի միջոցները հնարավորություն են ընձեռում էկրանի վրա յուրաքանչյուր աչքով տեսնելու միևնույն առարկայի տարբեր [[կետ]]երից նկարահանված պատկերները։ Ստերեոսկոպիկ կինոնկարահանումը, ըստ էության, երկաչ (բինօկուլյար) [[Տեսողություն|տեսողության]] գործողության պատճենահանումն է։

[[Կինոժապավեն]]ի վրա հաջորդաբար սևեռվում են [[ստերեոզույգ]]երը դիսպարատ պատկերների հետ, որոնք կրում են նկարահանվող օբյեկտի տարածական բնութագրերը։ Եթե ստերեոկինոն նկարահանված է մեկ կինոժապավենի վրա՝ ապա պրոյեկտվում է երկու օբյեկտիվով, երկու կինոժապավենի դեպքում՝ սինքրոն գործող կինոպրոյեկտորներով։ Կադրերը միաժամանակ պրոյեկտվում և վերադրվում են էկրանին։ Տարածական պատկեր տեսնելու համար օգտվում են օպտիկական զտող հարմարանքներից, որոնք լուսային [[հոսք]]ն այնպես են բաժանում առանձին աչքերի միջև, որ յուրաքանչյուր աչք տեսնի «իր» պատկերը։ Զտող հարմարանքները լինում են անհատական (սպեկտրալ [[բևեռ]]ացող և ժամանակային [[ակնոց]]ներ) և կոլեկտիվ՝ առանց ակնոցի։ Որպես կոլեկտիվ զտող հարմարանքները օգտագործում են ռաստրային ստերեոէկրանները, որոնք հանդիսատեսի աչքի մակարդակի վրա հորիզոնական հարթության մեջ ըստեղծում են բացառապես միայն աջ կամ միայն ձախ պատկերի տեսանելիության գոտիներ (ընտրողական տեսանելիության գոտի)։ էկրանից հեռացմանը զուգընթաց այդ գոտիների լայնությունը մեծանում է, որը սահմանափակում է հանդիսասրահի օգտակար [[երկարություն]]ը։ Սրանց այն մասերում, որտեղ ընտրողական տեսանելիության գոտու լայնությունը գերազանցում է աչքերի միջբիբային հեռավորությունը ([[65]] մմ), երկու աչքերը հայտնվում են միևնույն պատկերի տեսանելիության ընդհանուր գոտում, իսկ այն մասերում, ուր երկու հարևան գոտիների լայնությունը փոքր է միջբիբային հեռավորությունից, հանդիսատեսը կարող է տեսնել միայն հարթ պատկեր։

Ռաստրային էկրանի վրա պրոյեկտման ավելի կատարյալ համակարգ է բազմաստերեոզույգային պրոյեկտումը, երբ էկրանի վրա միաժամանակ պրոյեկտվում է տարբեր կետերից նկարահանված միևնույն օբյեկտի պատկերների հաջորդական սերիա։ Մշակվում են ստերեոկինոի [[Հոլոգրաֆիա|հոլոգրաֆիա]]իայի միջոցներով իրականացնելու եղանակներ։ Ստերեոկինե ստեղծելու փորձեր արվել են XIX դարի վերջերին։ [[1928]] թվականին Նոայոնը ([[Բելգիա]]) ցույց է տվել ստերեոկինոյի համար ռաստրային էկրանների օգտագործման սկզբունքային հնարավորությունը։ Առանց ակնոցի ստերեոկինոի առաջին ցուցադրումը ԽՍՀՍ-ում իրականացվել է [[1937]] թվականին (Ւվանովի [[1935]] թվականին առաջարկած եղանակով)։ [[Մոսկվա]]յում և այլուր ցուցադրվել են «[[Ռոբինզոն Կրուզո]]» ([[1947]], «[[Մեքենա]] [[22]]—[[12]]» ([[1949]]), «Ոչ և այո» (1967), «Խորհրդավոր վանականը» ([[1968]]) և այլ ստերեոֆիլմեր։
{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա:կինոմատոգրաֆիա]]