«Ստենոբիոնտ օրգանիզմներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
[[File:Brown bear.jpg|thumb|Ստենոբիոնտ օրգանիզմ]] '''Ստենոբիոնտ օրգանիզմներ''', ստենոբիոնտներ, [[բույս]]եր և [[կենդանի]]ներ, որոնք ընդունակ են ապրելու միայն շրջապատող միջավայրի համեմատաբար կայուն պայմաններում ([[ջերմաստիճան]], աղայնություն, խոնավություն, ճնշում, որոշակի սնունդ են)։ Որոշ օրգանիզմների ստենոբիոնտությունը կարող է պայմանավորված լինել արտաքին միջավայրի որևէ մեկ գործոնով (օրինակ, սննդի բնույթով)։ Հարավ-ամերիկյան առանձին կոլիբրներ սնվում են որոշակի տեսակի [[բույս]]երի նեկտարով և դրանց տարածման շրջանը սահմանափակվում է տվյալ բույսերի նեղ նեկտարով։ Ավստրալիական[[Ավստրալիա]]կան պարկավոր կոալա [[արջ]]ը ապրում է նվենու միայն այն տեսակների վրա, որոնց տերևներով ինքը սնվում է։ Մի շարք ստենոբիոնտ օրգանիզմի գոյության հնարավորությունը և տարածվածությունը սահմանափակվում են մի քանի գործոններով, օրինակ, որոշ խորջրյա ձկներ ապրում են 6-7 կմ խորություններում, որտեղ [[լույս]]ը լրիվ բացակայում է, ջրի ճնշումը 600-700 վթն է, աղայնությունը և [[ջերմաստիճան]]ը կայուն են։ Ստենոբիոնտի [[օրգանիզմ]]ներին են պատկանում նաև շատ [[մակաբույծ]]ներ և սիմբիոնտներ, որոնք կարող են գոյություն ունենալ միայն որոշակի տեսակների ներկայացուցիչների հետ համատեղ։ Ստենոբիոնտ օրգանիզմները հակադրվում են էվրիբիոնտ օրգանիզմներին։
{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա:Էկոլոգիա]]