«ՆԱՏՕ-ն և հակամարտությունը Հարավսլավիայում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 12.
[[1999]] թվականի փետրվար-մարտ ամիսներին [[Ռամբույե]]ում ([[Ֆրանսիա]]) նախկին Հարավսլավիայի խնդիրներով զբաղվող երկրների ([[ԱՄՆ]], [[ԳԴՀ]] [[Իտալիա]], [[Մեծ Բրիտանիա]], [[Ռուսաստան]] և [[Ֆրանսիա]])ներկայացուցիչների մասնակցությամբ ընթացան Կոսովոյի հակամարտող կողմերի միջև բանակցություններ: Սերբական կողմը հրաժարվեց հաշտության պայմանագիրը ստորագրելուց, քանզի դեմ էր Կոսովո օտարերկրյա զորքեր մտցնելուն: Ի պատասխան դրա՝ ՆԱՏՕ-ն [[1999]] թվականի մարտի վերջին ռազմական գործողություններ սկսեց ընդդեմ Հարավսլավիայի: Արդեն հունիսին [[Սերբիա]]յի ներկայացուցիչները ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատարության հետ կնքեց հրադադարի վերաբերյալ պայմանագիր: Կառավարական զորքերը դուրս էին բերվում [[Կոսովո]]յի տարածքից, իսկ փոխարենը Կոսովո էր մուտք գործում ՆԱՏՕ-ի զորախումբը: Թեև ՆԱՏՕ-ի գործողությունները չէին ստացել [[ՄԱԿ]]-ի լիազորությունները, դրանց արդյունքները արժանացան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հավանությանը: Իսկ Կոսովոն, օգտվելով ազգերի ինքնորոշման իրավունքից, ժամանակի ընթացքում հասավ իր նպատակին և ձեռք բերեց անկախություն:
 
== Իրադարձությունը Մակեդոնիայում[[Մակեդոնիա]]յում ==
 
Իրադարձությունը սրվեց [[Մակեդոնիա]]յում: Երբ [[1999]] թվականին Կոսովոյում սկսվեցին էթնիկական զտումները, դեպի [[Մակեդոնիա]] շարժվեց ալբանացի փախստականների ալիքը: Մակեդոնիայի բնակիչները, սակայն, մտավախություն ունեին, որ երկրի ալբանացի փոքրամասնությունը կվերածվի մեծամասնության: Երկրում սկսեցին սրվել հակաալբանական տրամադրությունները, իսկ Մակեդոնիայի ալբանաբնակ շրջանները հայտնվեցին ալբանացի զինյալների վերահսկողության տակ: Մակեդոնիայում քաղաքացիական պատերազմի և երկրի բաժանման վտանգ կար: Ալբանացիները պահանջում էին իրենց իրավունքների ընդլայնում, իսկ մակեդոնացիները՝ երկրի տարածքային ամբողջականության պահպանում: [[2001]] թվականին սկսվեցին ռազմական ընդհարումները: [[2001]] թվականի օգոստոսի 12-ին Եվրամիության և ԱՄՆ-ի միջնորդական ջանքերի շնորհիվ Մակեդոնիայի կառավարության և ալբանական համայնքի ներկայացուցիչների միջև կնքվեց հաշտության համաձայնագիր: Ալբանական զինված ջոկատները զինաթափվեցին, և ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժերը մակեդոնական ոստիկանության հետ մեկտեղ մուտք զործեցին ալբանաբնակ շրջաններ: Այսպիսով՝ ՆԱՏՕ-ի անմիջական ջանքերի շնորհիվ էականորեն փոխվեց [[աշխարհի քաղաքական քարտեզ]]ը:
 
== Աղբյուրներ ==
<ref>Պատմության 12-րդ դասարանի դաագիրք</ref>