«ՆԱՏՕ-ն և հակամարտությունը Հարավսլավիայում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «Հետսառըպատերազմյան ժամանակաշրջանում պատերազմական գործողություններ տեղի ունեցան Իրաքում և Ա...»:
 
Տող 4.
Միջամտության անհրաժեշտություն զգացվեց նաև [[Բոսնիա]]-[[Հերցեգովինա]]յում բռնկված հակամարտության կապակցությամբ: Արդյունթում՝ [[1995]] թվականի նոյեմբերին [[Դեյթոն]]ում (ԱՄՆ) կայացավ [[Սերբիա]]յի, [[Խորվաթիա]]յի, [[Բոսնիա]] և [[Հերցեգովինա]]յի առաջնորդների հանդիպումը՝ [[ԱՄՆ]]-ի, [[Ռուսաստան]]ի և [[Եվրամիություն|Եվրամիության]] ներկայացուցիչների մասնակցությամբ: Հստակեցվեցին Բոսնիա և Հերցեգովինսւյում խաղաղության հաստատման վերաբերյալ ապագա պայմանագրի ընդհանուր սկզբունքները: Իսկ արդեն [[1995]] թվականի դեկտեմբերին Սերբիայի, Խորվաթիայի, Բոսնիա և Հերցեգովինայի նախագահները [[Փարիզ]]ում ստորագրեցին վերջնական համաձայնագիրը:
 
== Սերբիայի[[Սերբիա]]յի իրավիճակը ==
 
[[1990]]-ական թվականների վերջերին սրվեց իրավիճակը Սերբիայի կազմում գտնվող Կոսովոյի տարածբում, որի բնակչության մեծամասնությունն [[ալբանացիներ]] էին: Կոսովոյի ալբանական բնակչությունը չէր ճանաչում Բելգրադի իշխանությունը և ստեղծել էր կառավարման սեփական մարմինները: Ստեղծվել էր նաև «Կոսովոյի ազատագրման բանակը», որը հարվածներ էր հասցնում պետական ուժերին: Կառավարական և ալբանական զորքերի միջև սկսվեցին ընդհարումներ, որոնբ ուղեկցվում էին ալբանական բնակչության էթնիկական զտումներով: [[ՆԱՏՕ]]-ի անդամ երկրները [[Հարավսլավիա]]յի Նախագահ [[Միլոշևիչ]]ից պահանջում էին բանակցություններ սկսել Կոսովոյի ալբանացիների հետ: