«Wish You Were Here (ալբոմ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Սեփխանյան տեղափոխեց էջը «Wish You Were Here»-ից «Wish You Were Here (ալբոմ)»: բացակայում էր "ալբոմ" բառը
No edit summary
Տող 1.
{{անաղբյուր}}'''Wish You Were Here''' (հայ. ''Ափսոս, որ դու այստեղ չես'') - անգլիական [[Pink Floyd]] ռոք-խմբի իններորդ ստուդիո ալբոմը, որը թողարկվել է [[1975]] թվականի սեպտեմբերին: Սկավառակի համար նյութերը հավաքվել են [[Եվրոպա]]կան հյուրախաղերից հետո, իսկ ձայնագրումը, բազմաթիվ փորձերից հետո, կատարվել է լոնդոնյան Ռոուդ ստուդիայում:
 
Wish You Were Here ալբոմը ողբում է օտարացման, երաժշտական ինդուստիայի խնդիրները և խմբի նախկին անդամ [[Սիդ Բարրեթ]]ի անհատականությունը, ով լքել է կոլլեկտիվը ոչ ստաբիլ հոգեկան վիճակի պատճառով, ինչն առաջացել էր թմրանյութերի չարաշահման պատճառով: Առաջին ձայնագրությունները դժվար էին ընթանում և իրականանում էին լարված ռեժիմով: Ալբոմի կոնցեպտցիան առաջարկել է [[Ռոջեր Ուոթերս]]ը, առաջարկելով ալբոմի հիմնական երգը՝ «Shine On You Crazy Diamond» բաժանեց երկու մասի և ավելացնել ևս երեք նոր երգեր: Գլխավոր երգը հարգանքի տուրք համարվեց Բարրեթին, ով ճակատագրի հեգնանքով ստուդիա այցելեց հենց ձայնագրման ժամանակ: Այցն այնքն անսպասելի էր, ու երաժշտի արտաքինն այնքան էր փոխվել, որ խմբի անդամները անմիջապես չճանաչեցին իրենց հին ընկերոջը: