«Մարդու վերարտադրողական համակարգ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
 
== Արական սեռական համակարգ ==
{{main|Արական սեռական համակարգ}}
Մարդու արական սեռական համակարգի [[օրգան]]ներն են ամորձիները,սերմնածորանները,սերմնաբշտերը,շագանակագեղձը և
առնանդամը:
 
== Իգական սեռական համակարգ ==
{{main|Իգական սեռական համակարգ}}
Իգական սեռական համակարգի [[օրգան]]ներն են ձվարանները,արգանդափողերը,արգանդը,հեշտոցը և ամոթույքը:
 
Արգանդը մկանակազմ տանձաձև օրգան է,որի խոռոչը ծածկված է լորձաթաղանթով:Խոռոչում զարգանում է պտուղը,ապահովվում է նրա սնուցումն ու պաշտպանումը:Արգանդի ստորին նեղ մասը՝ վզիկը,տեղավորված է հեշտոցում:Հեշտոցը մկանաշարակցահյուսվածքային խողովակ է,որն իր ծայրով ընդգրկում է արգանդի վզիկը,իսկ ստորին ծայրով բացվում է ամոթույքային ճեղքի մեջ:Նրա խոռոչը ծածկված է լորձաթաղանթով:Հեշտոցով սպերմատոզոիդները թափանցում են արգանդի խոռոչ,ապա արգանդափողերի մեջ:Հեշտոցը ծննդաբերական ուղու բաղկացուցիչ մասն է:
 
Կույսերի հեշտոցի ստորին բացվածքը ծածկված է շարակցահյուսվածքային թաղանթով՝ կուսաթաղանթով:Նրա վրա կա փոքր անցք դաշտանային [[արյուն]]ը դուրս գալու համար:Հեշտոցի մուտքի մոտ գտնվում է միզուկի արտաքին բացվածքը:Սեռահասուն օրգանիզմում յուրաքանչյուր ամիս պարբերաբար ձվարաններից մեկում հիպոֆիզի հորմոնի ազդեցությամբ հասունանում է մեկ ձվաբջջով ֆոլիկուլ:Ձվաբջջի հասունացումից հետո ֆոլիկուլի արտաքին շերտը խիստ բարակում է,երկրորդ շաբաթվա վերջում պատռվում,և ձվաբջիջն արտամղվում է ֆոլիկուլից,որը կոչվում է ձվազատում:Այդ պահին արգանդափողի ծոպերը դասավորվում են ձվարանի շուրջը,և արտամղված ձվաբջիջն ընկնում է արգանդափողի մեջ,որտեղ ավարտվում է նրա հասունացումը և կարող է բեղմնավորվել:7 օրվա ընթացքում այն մղվում է արգանդի մեջ:Պատռված ֆոլիկուկի խոռոչը լցվում է դեղնավուն ճարպանման նյութ պարունակող բջիջներով ու վերածվում դեղին մարմնի,որը ժամանակավոր ներզատական [[գեղձ]]ի դեր է կատարում:Նրա արտազատված հորմոնը կասեցնում է հաջորդ ֆոլիկուլի հասունացումը,արգանդի լորձաթաղանթը նախապատրաստում ընդունելու բեղմնավորված ձվաբջջից զարգացող սաղմին:Արգանդի արյան մազանոթներն արյունալեցվում են սաղմի սնուցումն ապահովելու համար:Եթե ձվաբջիջը չի բեղմնավորվել,ձվազատման 13-14-րդ օրը դեղին մարմինը դադարում է արտազատել հորմոն,արգանդի լորձաթաղանթը պոկվում է և պատռված մազանոթների
արյան ու քայքայված ձվաբջջի հետ արտամղվում դեպի հեշտոց և հեռանում օրգանիզմից:Դա տևում է 3-5 օր և կոչվում է դաշտանային շրջան:Դրանից հետո արգանդի լորձաթաղանթը վերականգնվում է:Դաշտանային փուլը կրկնվում է յուրաքանչյուր 28-30-րդ օրը և կապված է ֆոլիկուլի և ձվաբջջի հասունացման հետ:
 
== Տես նաև ==
 
* [[Արական սեռական համակարգ]]
* [[Սեռական բազմացում]]
* [[Իգական սեռական համակարգ]]
* [[Անսեռ բազմացում]]
 
{{Արական սեռական համակարգ}}
{{Իգական սեռական համակարգ}}
[[Կատեգորիա:Արական սեռական համակարգ]]
[[Կատեգորիա:Իգական սեռական համակարգ]]
 
[[Կատեգորիա:Սեռական օրգաններ]]
667

edits