«Մարդու վերարտադրողական համակարգ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
Արգանդը մկանակազմ տանձաձև օրգան է,որի խոռոչը ծածկված է լորձաթաղանթով:Խոռոչում զարգանում է պտուղը,ապահովվում է նրա սնուցումն ու պաշտպանումը:Արգանդի ստորին նեղ մասը՝ վզիկը,տեղավորված է հեշտոցում:Հեշտոցը մկանաշարակցահյուսվածքային խողովակ է,որն իր ծայրով ընդգրկում է արգանդի վզիկը,իսկ ստորին ծայրով բացվում է ամոթույքային ճեղքի մեջ:Նրա խոռոչը ծածկված է լորձաթաղանթով:Հեշտոցով սպերմատոզոիդները թափանցում են արգանդի խոռոչ,ապա արգանդափողերի մեջ:Հեշտոցը ծննդաբերական ուղու բաղկացուցիչ մասն է:
 
Կույսերի հեշտոցի ստորին բացվածքը ծածկված է շարակցահյուսվածքային թաղանթով՝ կուսաթաղանթով:Նրա վրա կա փոքր անցք դաշտանային [[արյուն]]ը դուրս գալու համար:Հեշտոցի մուտքի մոտ գտնվում է միզուկի արտաքին բացվածքը:Սեռահասուն օրգանիզմում յուրաքանչյուր ամիս պարբերաբար ձվարաններից մեկում հիպոֆիզի հորմոնի ազդեցությամբ հասունանում է մեկ ձվաբջջով ֆոլիկուլ:Ձվաբջջի հասունացումից հետո ֆոլիկուլի արտաքին շերտը խիստ բարակում է,երկրորդ շաբաթվա վերջում պատռվում,և ձվաբջիջն արտամղվում է ֆոլիկուլից,որը կոչվում է ձվազատում:Այդ պահին արգանդափողի ծոպերը դասավորվում են ձվարանի շուրջը,և արտամղված ձվաբջիջն ընկնում է արգանդափողի մեջ,որտեղ ավարտվում է նրա հասունացումը և կարող է բեղմնավորվել:7 օրվա ընթացքում այն մղվում է արգանդի մեջ:Պատռված ֆոլիկուկի խոռոչը լցվում է դեղնավուն ճարպանման նյութ պարունակող
 
[[Կատեգորիա:Սեռական օրգաններ]]
667

edits