«Մադրասի հայկական տպագրություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Մադրասի հայկական տպագրություն''', առաջին տպարանը հիմնադրել է Շահամիր Շահամիրյանը, 1772 թվական...»:
(Տարբերություն չկա)

10:05, 14 Հուլիսի 2014-ի տարբերակ

Մադրասի հայկական տպագրություն, առաջին տպարանը հիմնադրել է Շահամիր Շահամիրյանը, 1772 թվականին: Տպարանի հիմնադրումը կապված է 18-րդ դարի 2-րդ կեսին հնդկահայ գաղութում ծնունդ առած հայ ազատագրական գաղափարախոսության հետ: Տպագրվել են՝ «Այբբենարան» (1772), Մովսես Բաղրամյանի «Նոր տետրակ, որ կոչի յորդորակ» (1772), Շահամիր Շահամիրյանի «Գիրք անուանեալ Որոգայթ փառաց» (1773, կարծիքներ կան, որ այդ գիրքը տպագրվել է 1787-1989 թվականներին), Մեսրոպ Երեցի «Պատմութիւն Մնացորդաց Հայոց և Վրաց» (1775), «Թարգմանութիւն նամակի շնորհաց և պահպանութեան ի տեառնէ Եկատերինա Դշխոյն Ռուսացառ ի Հայոցս» (1781), Հանուեի «Պատմագրութիւն վարոլցն և գործոց Նադըր Շահ թագաւորին Պարսից» (1780, ըստ աղբյուրների՝ 1783), «Տետրակ, որ կոչի նշաւակ» (1783) գրքերը: Երկրորդ տպարանը հիմնադրել է շիրազեցի Հարություն քահանա Շմավոնյանը, որը 1789-1790 թվականներին երկու աննշան գրքույկ հրատարակելուց հետո տպագրել է Թադեոս Սոգինյանցի «Տետրակ որ կոչի Ողբ Հայաստանեայց» (1791), Հովսեփ Արղությանի «Օրինակ հանդիսաւոր ծանուցման և ողբոց» (1792), Բաղդասար Դպիրի երկհատոր քերականությունը (1791), Հակոբ Ջուղայեցու «Գրքոլկ երկրաչափական» (1792), Ներսես Շնորհալու «Դիրք որ կոչի Ցիսուս Որդի», «Դիրք Պորփիւրի որ կոչի Ներածութիւն» (1793), ֆրանսիացի բնագետներ Բյուֆոնի և Բոմարի «Համառօտ պատմութիւն մեղուաց» (1796), «Դիրք անուանեալ Ղեկաւար մանկանց» (1797), Դավիթ Անհաղթի «Դիրք Սահմանաց» (1797), հաջորդ դարի սկզբներին՝ «Փոքրիկ բառագիր» (1803), «Անցք կամ գործք քառասղւն երեք, և քառասուն և չորս երորդ ժողովոց Մադրասիս Հայոց» (1806), ֆրանսիացի գրող Մարմոնթելի «Բելիսարիոս» (1809) գրքերը: Սակայն Շմավոնյանի ամենամեծ երախտիքը և նրա տպարանի դարակազմիկ հրատարակությունը հայոց առաջին պարբերականը՝ «Ազդարարը», եղավ (1794-1796): 19-րդ դարի սկզբներին Մադրասում գործել են ևս երկու հայկական տպարան, որոնցից մեկը (գոյատևել է երեք-չորս տարի) պատկանում էր Սարգիս Սատուր Աղավելյանին: Այստեղ տպագրվել են «Նոր տետրակ այբուբենական» (1809), «Թանգարան բարեզարդ կամ Հաւաքումն զուարճալի և քաղցրալուր բարոյական պատմութեանց» (1809), Ներսես Շնորհալու «Ողբ Եդեսեայ քաղաքի» (1810), Հովհաննես Ջուղայեցու «Դիրք որ կոչի Սրբազնագործութիւն» (1812) գրքերը: Մադրասահայ գաղութի վերջին տպարանը Հակոբ և Հովսեփ Շամրյան եղբայրներինն է: Առայժմ հայտնի են այս տպարանի երկու կարևոր հրատարակությունները, ֆրանսիացի հեղինակ Ֆլորիանի «Նումայ Պոմպիլիոս» (1812) վեպը և Վոլտերի «Ողբերգութիւն ի վերայ մահուան Յուլիոս Կեսարու» (1818) երկը: Այնուհետև Մադրասը դադարում է հայ տպագրության և մշակույթի կենտրոն լինելուց՝ իր տեղը զիջելով Կալկաթային:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։