«Սասունցի Դավիթ (տանկային շարասյուն)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Սասունցի Դավիթ''', սովետական տանկային շարասյուն [[Հայրենական մեծ պատերազմ]]ում։ Ատեղծվել է [[1944]] թվականին, սփյուռքի հայերի և էջմիածնիԷջմիածնի վանքի տրամադրած նյութական միջոցներով։ [[1943]]-ի հունվարին [[Ամենայն Հայոց կաթողիկոս]]ությունը «'''Սասունցի Դավիթ'''»-ի ֆոնդին հանձնեց 800 հազար ռուբլի արժողությամբ թանկարժեք «Սասունցի Դավիթ» շարասյունը նվերներ և զարդեր, 1000 անգլիական ֆունտ ստեռլինգ և 50 հազար ռուբլի սովետական դրամ։ [[Գևորգ Զ ՉորեքչյանըՉորեքչյան]]ը հատուկ կոնդակով դիմեց սփյուռքի հայերին՝ կոչ անելով մասնակցել տանկային շարասյուն ստեղծելու նպատակով կազմակերպված հանգանակությանը ([[1943]])։ Առաջադեմ կազմակերպությունների նախաձեռնությամբ [[1943]] թվականի մարտի 7-ին [[Նյու Յորք]]ում տեղի ունեցավ [[հայկական գաղութ]]ի ներկայացուցիչների միտինգ, որտեղ ընտրվեց «Սասունցի Դավիթ»-ի ֆոնդի համար միջոցներ հանգանակող կոմիտե։ «Սասունցի Դավիթ»-ի ստեղծմանը մասնակցեցին նաև [[Հարավային Ամերիկա]]յի, [[Իրան]]ի, [[Կիպրոս]]ի, [[Հորդանան]]ի,[[Սիրիա]]յի, [[Լիբանան]]ի, [[Իրաք]]ի, [[Եթովպիա]]յի, [[Եգիպտոս]]ի և այլ երկրների հայերը։ Հավաքված միջոցներով պատվիրվեց 21 տանկ (Տ-34)։ [[1944]] թվականի փետրվարին 119-րդ առանձին տանկային գնդին հանձնված այդ տանկերի աշտարակներին հայերենգլխատառերով գրվեց Սասունցի Դավիթ։ Ուկրանիական ռազմաճակատում մարտ-մայիս ամիսներին, գնդի կազմում, տանկային շարասյունը հարձակողական գործողություններ ծավալեց Պերվոմայսկի, այնուհետև Ցասսիի (Ռումինիա) ուղղությամբ։ 1944թվականի1944 թվականի մայիսին տանկային գունդը համալրվեց «Սասունցի Դավիթ․» երկրորդ տանկային շարասյունով (22 տանկ)։ Մերձբալթյան 1-ին ռազմաճակատի 6-րդ գվարդիական բանակի կազմում հունիս-օգոստոսին շարասյունը մասնակցեց [[Վիտեբսկ|Վիտեբսկի]] ու [[Պոլոցկ|Պոլոցկի]] ազատագրմանը, Շյաուլյայի շրջանում հակառակորդի խոր էշելոնացված պաշտպանության ճեղքմանը, 5-րդ գվարդիական տանկային բանակի ստորաբաժանումների հարձակողական գործողություններին։ [[1944]] թվականի հուլիսի 23-ի հրամանագրով «Սասունցի Դավիթ» պարգևատրվեց Կարմիր դրոշի շքանշանով։ Այնուհետև շարասյունը գնդի հետ տեղափոխվեց Պանևեժիսի շրջանը և մինչև օգոստոս կռվեց ռազմաճակատի հրամանատար, բանակի գեներալ [[Հովհաննես Բաղրամյան|Հ․ Ք․ Բաղրամյանի]] ենթակայության ներքո։ [[1945]] թվականին գունդը, որի կազմում էր «Սասունցի Դավիթ» շարասյունը, արժանացավ գվարդիականի կոչման և ստացավ 135-րդ կարմրադրոշ առանձին տանկային գունդ անվանումը։
«Սասունցի Դավիթ»-ի անձնակազմերում կային նաև [[հայ]]եր, որոնցից [[Սարգիս Նահապետյան]]ը
պարգևատրվեց Կարմիր աստղի շքանշանով, իսկ [[Միխայիլ Ստեփանյան]]ը՝ Խիզախության համար մեդալով։