«Էթիլեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «== Նկարագրություն == Էթիլենը (էթեն)` H<sub>2</sub>C = CH<sub>2</sub>, թույլ հոտով անգույն գազ է, ջրում քիչ...»:
 
ավելացվեց Կատեգորիա:Քիմիա ՀոթՔաթ գործիքով
Տող 3.
== Ստացումը ==
Ի տարբերություն ալկանների` ալկենները բնության մեջ չեն հանդիպում: Դուք արդեն գիտեք, որ պատճառը π–կապի առկայությունն է: Լաբորատորիաներում էթիլեն ստացվում է էթիլսպիրտի և խիտ ծծմբական թթվի խառնուրդը տաքացնելիս (t>140 °C): Ընթանում է դեհիդրատացում (ջրի պոկում): Համապատասխան ազդանյութ ընտրելիս կարող է ընթանալ ընտրողական ռեակցիա` ցիս- և տրանս– ալկենների առաջացմամբ: Ալկինները հեղուկ ամոնիակում մետաղական նատրիումով կամ լիթիումով վերականգնելիս ցածր ջերմաստիճանի պայմաններում ստացվում է տրանս–ալկեն: Եռակի կապը պալադիում կատալիզատորի առկայությամբ հիդրելիս ստացվում է ցիս–իզոմերը. Ալկենների ստացման մյուս եղանակները կարելի է միավորել ռեակցիաների մեկ խմբի մեջ, որոնք անվանվում են ճեղքման: Այդ ռեակցիաներում կրկնակի կապն առաջանում է` երկու հարևան ածխածնի ատոմներից ատոմներ կամ ատոմային խմբեր պոկելով: Այդ ռեակցիաներն են` դեհիդրոհալոգենացման և դեհալոգենացման:
 
[[Կատեգորիա:Քիմիա]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Էթիլեն» էջից