«Ստատիկա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Ստատիկա'''(< հուն․ axccTixn — կշռի, հավասարակշռության մասին գիտություն),մեխանիկայի բաժին, որն ուսո...»:
 
No edit summary
Տող 1.
'''Ստատիկա'''(< հուն․ axccTixn — կշռի, հավասարակշռության մասին գիտություն),[[մեխանիկա]]յի բաժին, որն ուսումնասիրում է ուժերի ազդեցությամբ [[նյութ]]ականնյութական մարմինների (կետերի) հավասարակշռության պայմանները (տես Հավասարակշռություն մեխանիկական համակարգի)։ Ըստ հավասարակշռության վիճակի որոշման սկզբունքների տարբերում են վերլուծական և երկրաչափական ստատիկա։ Վերլուծական ստատիկաձի հիմքում ընկած է հնարավոր տեղափոխությունների սկզբունքը, որից բխում են ցանկացած մեխանիկական համակարգի հավասարակշռության ընդհանուր պայմանները։ Երկրաչափական [[ստատիկա]]յի հիմնված է այսպես կոչված ստատիկայի [[աքսիոմ]]ների վրա, որոնք արտահայտում են նյութական մասնիկի և բացարձակ պինդ մարմնի վրա ազդող ուժերի հատկությունները։ Ստատիկայի հիմնական աքսիոմները հետևյալն են․
1․Նյութական մասնիկի վրա ազդող երկու ուժեր ունեն ուժերի զուգահեռագծի կանոնով որոշվող համարժեք։
2․Նյութական մասնիկի (կամ բացարձակ պինդ մարմնի) վրա ազդող երկու ուժեր հավասարակշռվում են միայն այն դեպքում, երբ դրանք ունեն միևնույն թվային արժեքներ և ուղղված են հակադիր՝ նույն ուղղի երկայնքով։
Տող 5.
 
[[Պատկեր:Beam in static equilibrium2.svg|մինի|ձախից|Ստասիկա]]
Առաձգական, դեֆորմացվող մարմինների, ինչպես նաև հեղուկների և գազերի[[գազ]]երի հավասարակշռության անհրաժեշտ և բավարար պայմանները դիտարկվում են առաձգականության տեսության մեջ, հիդրոստատիկայում և աերոստատիկայում։Ստատիկայի հիմնական հասկացություններից են ուժի կենտրոնի ու առանցքի նկատմամբ ուժի մոմենտի, ինչպես նաև ուժազույգի հասկացությունները։ Ուժերի և կենտրոնի նկատմամբ դրանց մոմենտների գումարումը կատարվում է վեկտորների գումարման կանոնով։ Տվյալ մարմնի վրա ազդող բոլոր ուժերի երկրաչափական գումարին հավասար R մեծությունը կոչվում է այդ ուժահամակարգի գլխավոր վեկտոր, իսկ Օ կենտրոնի նկատմամբ նշված ուժերի մոմենտների երկրաչափական գումարին հավասար M0 մեծությունը՝ ուժահամակարգի գլխավոր մոմենտ նշված կենտրոնի նկատմամբ։ Ուժերի բերման խնդրի լուծումը հանգեցնում է հետևյալ հիմնական արդյունքի,բացարձակ պինդ մարմնի վրա ազդող ցանկացած ուժահամակարգ համարժեք է տարածության Օ կետում կիրառված մեկ ուժի (R գլխավոր վեկտոր) և մեկ ուժազույգի, որի մոմենտը հավասար է այդ
կենտրոնի նկատմամբ համակարգի MQ գլխավոր մոմենտին։ Հետևաբար, ցանկացած ուժահամակարգի հավասարակշռության անհրաժեշտ և բավարար պայմանը այդ ուժահամակարգի գլխավոր վեկտորի[[վեկտոր]]ի և գլխավոր մոմենտի միաժամանակ զրո լինելն է։ Սարմինների համակարգի հավասարակշռությունն ուսումնասիրում են յուրաքանչյուր մարմնի համար առանձին հավասարակշռության հավասարումներ կազմելով, հաշվի առնելով ազդման և․հակազդման հավասարության օրենքը։ Եթե հավասարակշռության հավասարումների մեջ անհայտների թիվը գերազանցում է այդ անհայտները պարունակող հավասարումների թիվը (ստատիկորեն անորոշելի համակարգ), ապա համակարգի հավասարակշռությունն ուսումնասիրելիս պետք է հաշվի առնել մարմինների դեֆորմացիաները ։Ստատիկայի։[[Ստատիկա]]յի խնդիրների լուծման գրաֆիկական մեթոդները հիմնվում են ուժերի բազմանկյան և պարանային[[պարան]]ային բազմանկյան կառուցման վրա։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ստատիկա» էջից