«Սպանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
[[File:Hippolyte Visart de Bocarmé murders Gustave Fougnies.jpg|thumb|Սպանություն]] '''Սպանություն''', դիտավորությամբ կամ անզգուշությամբ մարդուն կյանքից զրկելը։ Քրեական օրենսդրությամբ դիտավորյալ սպանությունը [[անձ]]ի դեմ ուղղված առավել ծանր հանցագործություն է։ Տարբերվում են դիտավորյալ սպանության ծանրացնող հանգամանքներում, դիտավորյալ սպանությունը առանց ծանրացնող հանգամանքների, դիտավորյալ սպանությունը հոգեկան հանկարծական խիստ հուզված վիճակում, սպանությունը անհրաժեշտ ինքնապաշտպանության սահմանների անցումով, անզգույշ սպանությունը։ Ծանրացնող հանգամանքներում են համարվում՝ շահադիտական կամ խուլիգանական դրդումներով, տուժողի կողմից իր ծառայական կամ հասարակական պարտքը կատարելու կապակցությամբ, երկու կամ մի քանի անձանց, հանցավորի համար ակնհայտ հղի վիճակում գտնվող կնոջ, առանձին դաժանությամբ կամ շատերի [[կյանք]]ի համար վտանգավոր եղանակով, այլ հանցագործություն թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով կատարված, բռնաբարության հետ զուգակցված, ինչպես նաև առանձնապես վտանգավոր [[ռեցիդիվիստ]]ի կամ նախկինում սպանությունը կատարած անձի կողմից կատարված սպանությունները։ Ծանրացնող հանգամանքներում դիտավորությամբ կատարված սպանության համար նախատեսվում է ազատազրկում 8-15 տարի ժամկետով կամ [[մահապատիժ]], իսկ առանց ծանրացնող հանգամանքների դիտավորյալ սպանության համար՝ ազատազրկում 5-10 տարի ժամկետով։ [[Հոգեկան]] խանգարված խիստ հուզված վիճակում և անհրաժեշտ պաշտպանության սահմանների անցումով կատարված սպանությունները համարվում են մեղմացնող հանգամանքներում կատարված սպանությունը։ Բնույթով առավել նվազ վտանգավոր է անզգուշությամբ կատարված սպանությունը։
 
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:ՍպանություններՍպանություն]]
[[Կատեգորիա:Հանցագործություն]]