«Սպենդիարյանի անվան լարային կվարտետ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
'''Սպենդիարյանի անվան լարային կվարտետ''', կազմվել է [[1932]] թվականին, [[Մոսկվա|Մոսկվայի] կոնսերվատորիայում, պրոֆեսոր Ե․ Մ․ Գուզիկովի կվարտետի դասարանի հայ ուսանողներից՝ [[Հ․ Բոգդանյան]] (1-ին ջութակ), Ա․ Դրիգորյան (2-րդ ջութակ), Ա․ Ագատյան (ալտ), Գ․ Ադամյան (թավջութակ)։ [[1934]] թվականից կոչվել է [[Ալեքսանդր Սպենդիարյան|Ալեքսանդր ՍՊենդիարյանի]] անունով, [[1935]] թվականից՝ ՀԽՍՀ պետական կվարտետ։ Համերգներով հանդես է եկել [[Հայաստան|Հայաստանում]], Մոսկվայում, Լենինգրադում և աjlուր, երկարատև համերգային ուղևորություն կատարել [[Արկտիկա|Արկտիկայում]]։ [[1942]]—[[1945]] թվականին նրա կազմում ընդգրկվել է [[ Աբաջյան|Հ․ Աբաջյանը]] (2-րդ ջութակ), [[1947]] թվականից՝ Բ․ Քեչեջյանը (2-րդ ջութակ) և [[Խաչատրյան Սերգեյ|Ս․ Խաչատրյանը]] (ալտ)։ Գործել է մինչև [[1956]] թվականը։ [[Կվարտետ]]ը շնորհակալ աշխատանք է կատարել հատկապես Հայաստանում կամերային երաժշտությունը պրոպագանդելու ուղղությամբ։ Նրա հետ ելույթներ են ունեցել Հ․ Դանիելյանը]], [[ Գասպարյան|Գ․ Գասպարյանը]],Ս․ Ռիխտերը։
{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա:ԿվարտետներՀայկական երաժշտություն]]