«Սպանդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Peganum-harmala-nps.jpg|մինի|Սպանդ բույս]]
 
'''Սպանդ''' ({{lang-lat|Peganum}}), հարմալ, վայրի սատապ, [[զուգատերևազգիներ]]ի ընտանիքի [[բույսեր]]ի ցեղ։ Հայտնի է 6 տեսակ՝ Եվրոպայի հարավում, [[Ասիա]]յում և [[Ամերիկա]]յում (Սեքսիկայում), իսկ ԽՍՀՍ-ում՝ 2 տեսակ։ Եվրոպական մասի հարավում, [[Կովկաս]]ում, [[Միջին Ասիա]]յում, ինչպես նաև [[ՀՍՍՀ]]-ում լայնորեն տարածված է սպանդ սովորականը (P․ harmalo), որը խոտանման բազմամյա բույս է։ [[Արմատ]]ն առանցքային է։ [[Տերև]]ները կտրտված են նշտարաձև։ Ծաղկապատյանը հնգամաս է, պսակաթերթիկները սպիտակ են կամ բաց դեղին։ [[Պտուղ]]ը բազմասերմ, եռաբուն տուփիկ է։ Աճում է տափաստաններում, [[կիսաանապատ]]ներում և անասյատներում, երբեմն՝ որպես մոլախոտ բնակավայրերի մոտ, ճանապարհների եզրերին։ Անասունները չեն ուտում, թունավոր է, ունի սուր, անդուր հոտ և դառը համ։ Պարունակում է հարմին, հարմալին ևն ալկալոիդներ։ Սերմերից ստանում են ներկ (վառ կարմիր, վարդագույն) բրդե և [[մետաքսե գործվածք]]ներ ներկելու համար։ Սպանդի սերմերից և վերգետնյա մասից ստանում են հարմին, որը կիրառվում է նյարդային համակարգի մի քանի հիվանդությունների բուժման համար։ Օգտագործվում է նաև ժողովրդական բժշկության մեջ։
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Սպանդ» էջից