«Սպանդ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 50 բայտ ,  8 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
(Նոր էջ « '''Սպանդ''' (poganum), հարմալ, վայրի սատապ, զուգատերևազգիների ընտանիքի բույսերի ցեղ։ Հայտնի է 6 տեսակ՝...»:)
 
No edit summary
 
'''Սպանդ''' (poganum), հարմալ, վայրի սատապ, զուգատերևազգիների ընտանիքի [[բույսեր]]ի ցեղ։ Հայտնի է 6 տեսակ՝ Եվրոպայի հարավում, [[Ասիա]]յում և [[Ամերիկա]]յում (Սեքսիկայում), իսկ ԽՍՀՍ-ում՝ 2 տեսակ։ Եվրոպական մասի հարավում, [[Կովկաս]]ում, [[Միջին Ասիա]]յում, ինչպես նաև [[ՀՍՍՀ]]-ում լայնորեն տարածված է սպանդ սովորականը (P․ harmalo), որը խոտանման բազմամյա բույս է։ [[Արմատ]]ն առանցքային է։ [[Տերև]]ները կտրտված են նշտարաձև։ Ծաղկապատյանը հնգամաս է, պսակաթերթիկները սպիտակ են կամ բաց դեղին։ [[Պտուղ]]ը բազմասերմ, եռաբուն տուփիկ է։ Աճում է տափաստաններում, [[կիսաանապատ]]ներում և անասյատներում, երբեմն՝ որպես մոլախոտ բնակավայրերի մոտ, ճանապարհների եզրերին։ Անասունները չեն ուտում, թունավոր է, ունի սուր, անդուր հոտ և դառը համ։ Պարունակում է հարմին, հարմալին ևն ալկալոիդներ։ Սերմերից ստանում են ներկ (վառ կարմիր, վարդագույն) բրդե և [[մետաքսե գործվածք]]ներ ներկելու համար։ Սպանդի սերմերից և վերգետնյա մասից ստանում են հարմին, որը կիրառվում է նյարդային համակարգի մի քանի հիվանդությունների բուժման համար։ Օգտագործվում է նաև ժողովրդական բժշկության մեջ։
 
{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա:Բույսեր]]
250

edits