«Սպանդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ « '''Սպանդ''' (poganum), հարմալ, վայրի սատապ, զուգատերևազգիների ընտանիքի բույսերի ցեղ։ Հայտնի է 6 տեսակ՝...»:
(Տարբերություն չկա)

06:52, 13 Հուլիսի 2014-ի տարբերակ

Սպանդ (poganum), հարմալ, վայրի սատապ, զուգատերևազգիների ընտանիքի բույսերի ցեղ։ Հայտնի է 6 տեսակ՝ Եվրոպայի հարավում, Ասիայում և Ամերիկայում (Սեքսիկայում), իսկ ԽՍՀՍ-ում՝ 2 տեսակ։ Եվրոպական մասի հարավում, Կովկասում, Միջին Ասիայում, ինչպես նաև ՀՍՍՀ-ում լայնորեն տարածված է սպանդ սովորականը (P․ harmalo), որը խոտանման բազմամյա բույս է։ Արմատն առանցքային է։ Տերևները կտրտված են նշտարաձև։ Ծաղկապատյանը հնգամաս է, պսակաթերթիկները սպիտակ են կամ բաց դեղին։ Պտուղը բազմասերմ, եռաբուն տուփիկ է։ Աճում է տափաստաններում, կիսաանապատներում և անասյատներում, երբեմն՝ որպես մոլախոտ բնակավայրերի մոտ, ճանապարհների եզրերին։ Անասունները չեն ուտում, թունավոր է, ունի սուր, անդուր հոտ և դառը համ։ Պարունակում է հարմին, հարմալին ևն ալկալոիդներ։ Սերմերից ստանում են ներկ (վառ կարմիր, վարդագույն) բրդե և մետաքսե գործվածքներ ներկելու համար։ Սպանդի սերմերից և վերգետնյա մասից ստանում են հարմին, որը կիրառվում է նյարդային համակարգի մի քանի հիվանդությունների բուժման համար։ Օգտագործվում է նաև ժողովրդական բժշկության մեջ։