«Լիտվական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 49.
[[Պատկեր:Lithuania Raudone New Soviet Army Monument.jpg|250px|մինի|ձախից|Խորհրդային բանակի հուշարձանը Լիտվայում]]
'''Լիտվական Խորհրդային Սոցիալիստական հանրապետություն''' (ԼԽՍՀ, [[Լիտվա]]), գտնվում է [[ԽՍՀՄ]] եվրոպական մասի [[արևմուտք|արևմտքում]]։ Հարավարևմտքից սահմանակից է [[Լեհաստան|Լեհաստանին]]։ Արևմտքում ողողվում է [[Բալթիկ ծով]]ի ջրերով։ Տարածքը՝ 65,2 հազար կմ քառակուսի, բնակչությունը 3539 հազար մարդ ([[1984]])։ Ազգության կազմը ([[1979]]-ի մարդահամարով, հազար մարդ), լիտվացիներ՝ 2712, [[ռուսներ]]՝ 303, [[լեհեր]]՝ 247, [[բելոռուսներ]]՝ 58 և այլք։ Միջին խտությունը՝ 1 կմ քառակուսու վրա 53,8 մարդ (1983)։ Մայրաքաղաքը՝ [[Վիլնյուս]] (535 հազար, 1984)։ Խոշոր քաղաքներն են (հազար մարդ)․ [[Կաունաս|Կաունասը]] (395), [[Կլայպեդա|Կլայպեդան]] (188), [[Շյաուլյա|Շյաուլյայը]] (130), [[Պանեվեժիս|Պանեվեժիսը]] (112, բոլորը [[1983]] թվականին)։ Կառուցվել են նոր քաղաքներ՝ [[Բիրշտոնաս]], [[Ներինգա]], [[Նաույոյի-Ակմյանե]]։ Լիտվան ունի 44 [[Շրջան (վարչական միավոր)|շրջան]], 92 [[քաղաք]] և 22 քտա։ [[1918]]-ի դեկտեմբերին ստեղծվել է ԼԽՍՀ։
 
== Պատմություն ==
[[Պատկեր:Green Bridge in Vilnius3.jpg|մինի|ձախից|«Կանաչ կամուրջ», Վիլնյուս]]
[[1919]]-ի ապրիլին բուրժուական [[Լեհաստան|Լեհաստանը]]ը զավթել է Վիլնյուսը, նույն թվականի օգոստոսի վերջին Լիտվայում հաստատվել է բուրժուական իշխանություն, [[1926]]-ին տեղի ունեցավ [[ֆաշիստ|ֆաշիստական]] հեղաշրջում։ [[1940]]-ի հունիսին Լիտվայի աշխատավորությունը տապալեց ֆաշիստական կառավարությանը և վերականգնեց խորհրդային իշխանությունը։ 1940-ի հուլիսի 21-ին կազմավորվեց ԼԽՍՀ, օգոստոսի 3-ից մտել է ԽՍՀՄ կազմի մեջ։ [[Հայրենական մեծ պատերազմ]]ի ([[1941]]—[[1945]]) սկզբից Լիտվայի ամբողջ տարածքը օկուպացրին գերմանաֆաշիստական զորքերը։ Ազատագրվել է ւորհրդային բանակի կողմից ([[1944]]-ի հուլիսից [[1945]]-ի հունվար)։ [[Կոմունիստ|Կոմունիստական]] կուսակցության գլխավորությամբ իրականացված ինդուստրացման, գյուղատնտեսության կոլեկտիվացման և կուլտուրական հեղափոխության շնորհիվ Լիտվայում կառուցվեց սոցիալիստական հասարակարգ։ 1983-ին Լիտվայի կոմունիստական կուսակցության շարքերում եղել է 173911 անդամ և 7309 անդամության թեկնածու, Լիտվայի ԼԿԵՄ-ը՝ 484849 կոմերիտական, արհմիությունները՝ 1805400 աշխատավոր։ ԼԽՍՀ ժողովուրդները, ԽՍՀՄ եղբայրական ժողովուրդների հետ միասին, ետպատերազմյան հնգամյակներում նշանակալի հաջողությունների են հասել կոմունիստական հասարակարգի կառուցման գործում։ ԼԽՍՀ պարգևատրվել է [[Լենին|Լենինի]]ի ([[1965]]), ժողովուրդների բարեկամության ([[1972]]) և [[Հոկտեմբերյան հեղափոխություն|Հոկտեմբերյան հեղափոխության]] ([[1980]]) շքանշաններով։
 
== Արդյունաբերություն ==
[[Պատկեր:Kaunas panorama.jpg|մինի|ձախից|Կաունաս․ տեսարան]]
Աոցիալիստական շինարարության տարիներին Լիտվան դարձել է ինդուստրիալ-ագրարային հանրապետություն։ Համամիութենական ժողտնտեսության մեջ հանրապետությունը առանձնանում է էլեկտրոնային, էլեկտրա և ռադիոտեխնիկական ու արդյունաբերության այլ (գլխավորապես ոչ մետաղատար) ճյուղերով։ Մեծ զարգացում է ապրել նավաշինությունը, քիմիական, թեթև և սննդի արդյունաբերությունը։ 1980-ին արդյունաբերական արտադրանքը գերազանցել է 1940-ի ծավալը 58, իսկ [[1913]]-ին՝ 151 անգամ։ էներգետիկ տնտեսության հիմքը բերովի վառելանյութն է։ Աշխատում են [[Կաունաս|Կաունասի]]ի հէկը, Վ․ Ի․ Լենինի անվան Լիտվական ՊՇԷԿ-ը, կառուցվում է Իգնալինի ԱԷԿ-ը։ 1980-ին գյուղաանտեսության համախառն արտադրանքը 1940-ի համեմատությամբ ավելացել է 1,8 անգամ։ [[1983]]-ի վերջին Լիտվայում եղել է 259 սովետական և 740 կոլեկտիվ տնտեսություն։ Գյուղատնտեսության հանդակների տարածքը 1980-ին եղել է 3,6 մլն [[հեկտար]], այդ թվում վարելահողերը՝ 2,5 մլն հեկտար։ Անասնապահությունը տալիս է գյուղատնտեսության համախառն արտադրանքի 70%֊ը (մսակաթնատու անասնապահություն և բեկոնային խոզաբուծություն, ինչպես նաև թռչնաբուծություն)։ [[1982]]-ի հունվարի 1-ին կար 2366,7 հազար խոշոր եղջերավոր անասուն, 2631,2 հազար խոզ, 94 հազար ոչխար ու այծ, 13,9 մլն թռչուններ։ Զարգացած է մեղվապահությունը, գազանաբուծությունը, ձկնորսությունը։
 
== Տրանսպորտ ==
[[Պատկեր:Parovoz (32673340).jpg|մինի|ձախից|Երկաթուղի]]
Հիմնական տրանսպորտային միջոցները երկաթուղայինն ու ավտոմոբիլայինն են։ Երկաթուղիների երկարությունը 2,01 հազար կմ է (1980), ավտոճանապարհներինը՝ 32,3 հազար կմ (1980), այդ թվում կոշտ ծածկով՝ 20,4 հազար կմ։ [[Կլայպեդա|Կլայպեդան]]ն ծովային չսառչող նավահանգիստ է։ Զարգացած է օդային տրանսպորտը։ հանրապետության ազգաբնակչության կենսամակարդակը անշեղորեն աճում է։ 1980-ին ազգության եկամուտը 1970-ի համեմատ ավելացել է 1,5 անգամ։
 
== Գիտություն ==
[[1939]]-ի մարդահամարով բնակչության 9—49 տարիքի մարդկանց մեջ գրագետները կազմել են 76,7% ։ 1979-ին գրագիտությունը հասել է 99,8%֊ի։ 1982—83 ուսումնական տարում 2,3 հազար հանրակրթական դպրոցներում սովորել է 0,6 մլն աշակերտ, 94 պրոֆտեխնիկական ուս․ հաստատություններում՝ 54,2 հազար սովորող, 67 միջնակարգ մասնագիտական հաստատություններում՝ 64,6 հազար, 12 բուհերում՝ 71,1 հազար ուսանող։ Խոշռրագույն բուհերն են՝ Վիլնյուսի համալսարանը, Կաունասի պոլիտեխնիկական և բժշկական ինստիտուտներն են։ Առաջատար գիտական հաստատությունը ԼԽՍՀ ԳԱ է։ 1980-ին Լիտվայում եղել է 14,3 հազար գիտաշխատող։ 1982-ի վերջին գործել են 11 թատրոն, 1,5 հազար կինոսարք, 1,3 հազար ակումբային հիմնարկություն, 2,1 հազար մասսայական գրադարան։
 
[[Պատկեր:Soviet Lithuanian Encyclopedia.Lietuviskoji tarybine enciklopedija.jpg|մինի|Լիտվական հանրագիտարան]]
[[1982]] թվականին հրատարակվել է 2309 անուն գիրք և գրքույկ՝ 19,35 մլն տպաքանակով (այդ թվում՝ 1870 անուն գիրք և գրքույկ 16,5 մլն տպաքանակ մայրենի լեզվով)։ հրատարակվում է 129 թերթ ([[լիտվերեն]], [[ռուսերեն]] և [[լեհերեն]])։ Լիտվական հեռագրական գործակալությունը հիմնվել է [[1919]]-ին, գրքերի պալատը՝ 1945-ին, Վիլնյուսում։ Ռադիոհաղորդումներ են տրվում 1926-ից, լիտվերեն, ռուսերեն և լեհերեն։ Վիլնյուսի հեռուստակենտրոնը գործում է 1957-ից։ 1982-ին հանրապետությունում կար 204 հիվանդանոցային հիմնարկ՝ 42,5 հազար մահճակալով (77 հիվանդանոց՝ 8,9 հազար մահճակալով, 1940)։ Աշխատում էր 14,2 հազար բժիշկ և 38,2 հազար միջին բուժաշխատող (2,0 հազար բժիշկ և 2,0 հազար միջին բուժաշխատող 1940-ին)։ Առողջարաններից հանրաճանաչ են Դրուսկինինկայը, [[Պալանգա|Պալանգան]]։ն։
 
[[Կատեգորիա:ԽՍՀՄ]]
[[Կատեգորիա:Պատմություն]]
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:ԽՍՀՄ-ի հանրապետություններ]]
[[Կատեգորիա:ԽՍՀՄԼիտվա]]