«Էստոնական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: : → ։ oգտվելով ԱՎԲ
Տող 47.
| Նշումներ =
}}
 
 
'''Էստոնական Սովետական Սոցիալիստական Հանրապետություն'''
ԷԽՍՀ ([[Էստոնիա]]) Գտնվում է [[ԽՍՀՄ]] եվրոպական մասի հյուսիսարևմտքում։ Արևմուտքից և հյսուսիսից ողողվում է [[Բալթիկ ծով]]ի ջրերով։ Տարածքը՝ 45,1 հազար կմ քառակուսի, բնակչությունը 1519 հազար ([[1984]]), այդ թվում 948 հազար [[էստոնացիներ]], 409 հազար [[ռուսներ]] և ուրիշներ ([[1979]]-ի մարդահամարով)։ Բնակչության միջին խտությունը՝ 33,4 մարդ 1 կմ քառակուսու վրա ([[1983]])։ Մայրաքաղաքը՝ [[Տալլին]] (458 հազար բնակիչ, 1984)։ Խոշոր քաղաքներից է [[Տարտու|Տարտուն]]ն (109 հազար, 1983)։ Կառուցվել են [[Կոխտլա Ցարվե]] (76), [[Կիվիլլի]], [[Միլլամյաէ]] նոր քաղաքները։ Բաժանված է 15 [[Շրջան (վարչական միավոր)|շրջանի]], ունի 33 [[քաղաք]] և 24 քտա։
== Պատմություն ==
[[Պատկեր:Declaration of Estonian independence in Pärnu.jpg|250px|մինի|ձախից|[[1918]] փետրվարի 23 [[Էստոնիա]]յի անկախության հայտարարումը]]
[[1917]]-ի հոկտեմբերի վերջին հաստատվել է խորհրդային իշխանություն։ [[1918]]—[[1920]]-ի քաղաքացիական պատերազմի տարիներին [[Նարվա (քաղաք)|Նարվայում]] հռչակվել է ([[1918]]-ի նոյեմբերի 29) [[խորհրդային հանրապետություն]], որը, սակայն, [[1919]]-ին ընկել է ազգայնական հակահեղափոխական և սպիտակգվարդիական ուժերի ճնշման տակ։ Ստեղծվել է էստոնական բուրժուական հանրապետություն։ [[1934]]-ի մարտին էստոնիայում կատարվել է ֆաշիստական հեղաշրջում։ [[1940]]-ի հունիսին էստոնիայի աշխատավորները [[կարմիր բանակ]]ի օգնությամբ տապալել են ֆաշիստական կառավարությունը։ Երկրում վերականգնվել են սովետական կարգերը։ Նույն թվականի հուլիսի 21-ին կազմվել է ԷԽՍՀ, որը օգոստոսի 6-ից մտել է ԽՍՀՄ կազմի մեջ։ [[1941]]—[[1945]]-ի [[Հայրենական մեծ պատերազմ]]ի սկզբներին հանրապետությունը օկուպացրել են [[Ֆաշիստական Գերմանիա|գերմանաֆաշիստական]] զորքերը։ Սովետական զորքերր էստոնիան ազատագրել են [[1944]]-ին։ Շնորհիվ կոմունիստական կուսակցության ղեկավարությամբ անցկացված ինդուստրացման, գյուղատնտեսության կոլեկտիվացման և կուլտուրական հեղափոխության քաղաքականության հանրապետությունում հիմնականում կառուցվել է սոցիալիստական հասարակարգ։ Էստոնիայի կոմունիստական կուսակցությունը 1983-ի [[հունվարի 1]]-ին իր շարքերում ուներ 99550 անդամ և 3604 անդամության թեկնածու։ Էստոնական ԼԿԵՄ շարքերում հաշվվում էր 165948 երիտասարդ։ Հանրապետության արհմիություններին անդամագրվել էին 782882 աշխատավորներ։ ԷԽՍՀ աշխատավորները, ԽՍՀՄ եղբայրական ժողովուրդների հետ, ետպատերազմյան հնգամյակների ընթացքում նշանակալի հաջողությունների են հասել կոմունիստական հասարակարգի կառուցման գործում։ ԷԽՍՀ պարգևատրվել է [[Լենին|Լենինի]]ի (1965), ժողովուրդների բարեկամության (1972) և [[Հոկտեմբերյան Հեղափոխություն|Հոկտեմբերյան հեղափոխության]] (1980) շքանշաններով։
== Արդյունաբերություն ==
[[Պատկեր:Կանայք ռադիո պատրաստելիս.jpg|250px|մինի|ձախից|Կանայք պատրաստում են ռադիո]]
Սոցիալիստական շինարարության տարիներին Էստոնիան դարձել է ինդուստրիալ-ագրարային հանրապետություն։ ԽՍՀՄ ժողովրդական տնտեսության մեջ Էստոնիան առանձնանում է այրվող թերթաքարերի արդյունահանմամբ և վերամշակմամբ, մեքենաշինությամբ, թեթև և սննդի արդյունաբերությամբ։ 1980-ին արդյունաբերական ապրանքների ծավալը 48 անգամ գերազանցել է 1940-ի մակարդակը։ Արդյունաբերական ապրանքների արտադրության առանձին տեսակների մասին տես աղյուսակ 1։ Կարևորագույն էլեկտրակայաններն են էստոնական և Մերձբալթյան հէկերը։ ժողովրդական տնտեսության կարևոր ճյուղերից մեկը թերթաքարերի արդյունահանումն է (գլխավոր կենտրոնը՝ Կոխտլա Ցարվե), որի հիմքի վրա զարգացել է հզոր էներգետիկա, գազի արտադրություն, քիմիա, շինանյութերի արդյունաբերություն։ Կատարվում է ֆոսֆորիտների արդյունահանում (Մաարդու)։ Առաջատար ճյուղերն են մեքենաշինությունը և մետաղամշակությունը, հատկապես էլեկտրատեխնիկական մեքենաշինությունը (գլխավոր կենտրոնները՝ [[Տարտու]] և Տալլին)։ Քիմիական արդյունաբերության մեջ առանձնանում է հանքային պարարտանյութերի արտադրությունը։ Բարձր զարգացման է հասել թեթև արդյունաբերությունը։ Սննդի արդյունաբերության գլխավոր ճյուղերը ձկան, պանրի, յուղի և կաթի արտադրություններն են ([[Տալլին]], [[Տարտու]], [[Պյառնու]])։ Գյուղատնտեսական համախառն արտադրանքը 1980-ին 1940-ի համեմատությամբ ավելացել է 1,8 անգամ։ 1983-ի սկզբում կար 154 սովետական և 150 կոլեկտիվ (որից 8-ը ձկնորսական) տնտեսության։ 1980-ին գյուղատնտեսության մեջ աշխատում էր 19,4 հազար տրակտոր, 3,5 հազար հացահատիկահավաք կոմբայն, 12,6 հազար բեռնատար ավտոմեքենա։ Գյուղատնտեսական հողահանդակները 1980-ին կազմում էին 1,5 մլն [[հեկտար]] (տարածքի 32%-ը), որից վարելահողեր՝ 1 մլն հեկտար Մեծ նշանակություն է տրվում ոռոգմանը։ Գյուղատնտեսական առաջատար ճյուղը անասնապահությունն է, որը մասնագիտանում է կաթի և բեկոնի արտադրությամբ (1980-ին տվել է գյուղատնտեսական համախառն արտադրանքի 69%-ը)։ Բուսաբուծությունը սպասարկում է հիմնականում անասնապահությանը։ Պտուղ-հատապտղային տնկիները զբաղեցնում են 13 հազար հեկտար (1980)։
 
'''Արդյունաբերական ապրանքների առանձին տեսակների արտադրությունը'''
Տող 112 ⟶ 111՝
== Տրանսպորտ ==
[[Պատկեր:Kohtu 6, Tallinn.IMGP6035.JPG|մինի|ձախից|Էստոնիայի քիտությունների ակադեմիա]]
Տրանսպորտի գլխավոր տեսակներն են երկաթուղայինը, ծովայինը և ավտոմոբիլայինը։ Զարգացած է օդային տրանսպորտը։ Խոշորագույն նավահանգիստը Տալլինն է։ Հանրապետության աշխատավորների կենսամակարդակը անշեղորեն աճում է։ Ազգային եկամուտը 1980-ին 1970-ի համեմատությամբ ավելացել է մոտ 1,6 անգամ։ 1980-ի վերջին քաղաքային բնակության ֆոնդը կազմել է 17,1 մլն մ քառակուսի:քառակուսի։
== Գիտություն ==
9—49 տարեկան հասակ ունեցող ազգաբնակչության գրագիտությունը 1939-ին կազմում էր 98%, 1979-ի մարդահամարով այն հասել է 99,8%-ի։ 1982-ի նախադպրոցական հաստատություններում ընդգրկված էր 86 հազար երեխա։ 1982—83 ուս․ տարում 0,6 հազար հանրակրթական դպրոցներում ուսանում էր 0,2 մլն աշակերտ, 39 պրոֆտեխնիկական ուս․ հաստատություններում՝ 15,9 հազար սովորող, 37 միջնակարգ մասնագիտական ուս․ հաստատություններում՝ 23,4 հազար, 6 բուհերում՝ 25,4 հազար ուսանողներ։ Խոշորագույն բուհերն են Տալլինի պոլիտեխնիկական ինստիտուտը և Տարտուի համալսարանը։ Գիտական կենտրոնը ԷԽՍՀ ԳԱ-ն է։ 1982-ին գիտական հաստատություններում աշխատում էին 6,7 հազար գիտական աշխատողներ։ 1982-ի վերջին հանրապետությունում գործում էր 9 թատրոն, 0,6 կինոսարքավորում, 0,5 հազար ակումբային հաստատություն, 66 թանգարան։ Հանրապետության Ֆր․ Ռ․ [[Կրեյցվալդ|Կրեյցվալդի]]ի անվան ԷԽՍՀ պետական գրադարանը (հիմնադրվել է 1918-ին) 1979-ին ուներ մոտ 3 մլն օրինակ գիրք, բրոշյուր, ամսագիր։ Մնացած 0,7 հազար մասսայական գրադարաններում կար 12,6 մլն օրինակ գիրք և ամսագիր։ 1982-ին հրատարակվել է 2195 անուն գիրք և բրոշյուր՝ 16,4 մլն օրինակ տպաքանակով։ Լույս է տեսել 109 ամսագրային հրատարակություն՝ 27,74 մլն օրինակ տարեկան տպաքանակով, 44 լրագիր՝ 251,8 մլն օրինակ տարեկան ընղհանուր տպաքանակով։ Էստոնական հեռագրական գործակալությունը գործում է 1918-ից։ Գրքերի հանրապետական պալատը հիմնադրվել է [[1941]]-ին։ Կանոնավոր ռադիոհաղորդումները տրվում են 1926-ից։ Հեռուստահաղորդումները սկսվել են 1955-ից։ 1982-ին հանրապետությունում կար 145 հիվանդանոցային հիմնարկ՝ 19 հազար մահճակալով, աշխատում է 6,5 հազար բժիշկ, 15,6 հազար միջին բուժանձնակազմ։ Հանրահայտ են [[Պյառնու (քաղաք, Էստոնիա)|Պյառնուի]] և [[Իոսապսալու|Իոսապսալուի]]ի առողջարանները։
 
== Պատկերասրահ ==
Տող 128 ⟶ 127՝
|Երկաթուղային կայարան [[Նարվա (քաղաք)|Նարվայում]]
|[[Տումպեա]] պալատ Տալլինում
|[[Տարտու|Տարտուի]]ի համալսարան
|}
</center>
Տող 138 ⟶ 137՝
 
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:ԽՍՀՄ-ի հանրապետություններ]]
[[Կատեգորիա:Էստոնիայի պատմություն]]