«Պրիմատներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ "Շիմպանզե.jpg" Ֆայլը Ջնջվել է: Վիքիպահեստում՝ Steinsplitter մասնակցի կողմից: Պատճառը սա է՝ Copyright violation, see commons:Commons:Licensing:
չ "Իգրունկա.jpg" Ֆայլը Ջնջվել է: Վիքիպահեստում՝ Steinsplitter մասնակցի կողմից: Պատճառը սա է՝ Copyright violation, see commons:Commons:Licensing:
Տող 46.
''Բռնապոչավոր կապիկներ'' կամ կապուցիններ (Cebidae), ունեն լավ զարգացած, կառչուն պոչ: Լայնաքիթ կապիկներ են, քթանցքներն ուղղված են դեպի կողմերը: Ունեն 36 ատամ: Մարմնի երկարությունը կազմում է 24-91սմ: Ծառաբնակ, ծառերի վրայով ակտիվ տեղաշարժվող, ծառից ծառ ցատկող կապիկներ են: Սնվում են պտուղներով, տերևներով, մանր կենդանիներով, թռչունների ձվերով: Ապրում են խմբերով, որոնք կազմված են մի քանի տասնյակ առանձնյակներից: Բարձր աստիճանի կազմավորված կաթնասուններ են: Ներկայացուցիչներից է սարդանման կապիկը (Ateles paniscus), որն ունի շատ երկար վերջույթներ և կառչուն պոչ: Տարածված է Հարավային Ամերիկայում:
Ներկայացուցիչներից են նաև սովորական կապուցինը (Cebus capucinus), Սպիտակաճակատ կապուցինը (Cebus albifrons), Դարչնագույն կապուցինը (Cebus nigritus), ինչպես նաև Սև սայմիրին (Saimiri vanzolini), Բոլիվիական սայմիրին (Saimiri boliviensis) և այլն:
 
[[Պատկեր:Իգրունկա.jpg|մինի|Թզուկ իգրունկա]]
''Իգրունկաներ'' կամ ''մարմոզետկաներ'' (Callitrichidae): Բոլոր մատները կրում են ճանկեր: Սեղանատամները յուրաքանչյուր կողմում երկուսն են, հայտնի է 20 տեսակ: Բարձրակարգ կապիկների մեջ ամենափոքր ձևերն են: Կազմում են խմբեր, որոնք բաղկացած են ընտանիքներից: Ծառաբնակ, բուսակեր կաթնասուններ են: Մարմնի զանգվածը կազմում է 70-1000գ, իսկ երկարությունը` մինչև 45սմ: Տարածված են Հարավային Ամերիկայի Հյուսիսային մասում և Կենտրոնական Ամերիկայում: Ներկայացուցիչներից են` թզուկ իգրունկան (Cebuella pygmaea), Մարմոզետկան (Callimico goeldii), Սևականջ իգրունկան (Callithrix penicillata), Առյուծային իգրունկաները (Leontopithecus) և այլն: