«Պրիմատներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ "Պրիմատներ.jpg" Ֆայլը Ջնջվել է: Վիքիպահեստում՝ Steinsplitter մասնակցի կողմից: Պատճառը սա է՝ Copyright violation, see commons:Commons:Licensing:
չ "Eosimias.jpg" Ֆայլը Ջնջվել է: Վիքիպահեստում՝ Steinsplitter մասնակցի կողմից: Պատճառը սա է՝ Copyright violation, see commons:Commons:Licensing:
Տող 102.
Պրիմատների երկրորդ ճյուղը` Չորաքիթները, ևս սկզբնական շրջանում տարածված է եղել Լավրազիայում: Գրեթե 60 մլն տարի առաջ` Պալեոգենի սկզբում, առաջացել են Երկարակրունկանմանները (Tarsiiformes), որոնք այժմ ներկայացված են մեկ` երկարակրունկների (Tarsiidae) ընտանիքով:
Նույն ժամանակում են առաջացել նաև չորաքիթների երկրորդ ճյուղի` կապիկների (Simiiformes) առաջին ներկայացուցիչները: Սրանք դեռևս վարում էին գիշերային կենսակերպ, սակայն հետզհետե անցնում էին ցերեկայինի: Այս անցումը ուղեկցվում էր նախնիների կորցրած եռագույն տեսողության վերականգնմամբ, որը հնարավորություն էր տալիս հեռավորության վրա գնահատել պտուղների ուտելիությունը: Շփման եղանակների (ժեստեր, միմիկա, դիրքեր և այլն) զարգացման հետևանքով սրանց մոտ թուլացել է հոտառությունը, հետևաբար փոքրացել է նաև ուղեղի համապատասխան բաժինը, իսկ տեսողության համար պատասխանատու ծոծրակային բիլթը` հակառակը, մեծացել է: Բնակության միջավայրը աստիճանաբար տեղափոխվել է դեպի հարավ` ընգրկելով [[հարավարևելյան Ասիա]]ն և [[Աֆրիկա]]ն:
 
[[Պատկեր:Eosimias.jpg|մինի|կենտրոն|էոսիմիաս]]
Հնագույն կապիկները Էոսիմայիններն են (Eosimiidae), որոնց բրածո մնացորդները հայտնաբերվել են Հնդկաստանում և Չինաստանում և գնահատվում են 35-55մլն տարեկան: Ավելի ուշ` մոտ 40մլն տարի առաջ, տեղի է ունեցել կապիկների մի մասի վերաբնակեցում Հարավային Ամերիկայում: Տեղափոխությունը հավանաբար կատարվել է Ատլանտյան օվկիանոսով: Ինչպես լեմուրները, սրանք նույնպես տեղափոխվել են ընդամենը մեկ անգամ և փոխադրված առանձնյակները կորցրել են իրենց կապը Հին Աշխարհի իրենց հարազատների հետ: Նրանք սկիզբ են տվել Լայնաքիթ կապիկների (Plathyrhini) մի քանի ընտանիքների: Այս խմբի ամենահին բրածոն հանդիսանում է Բրանիզելլան (Branisella, մոտ 26մլն տարեկան), այնուհետև տեղի է ունեցել ներկայումս հայտնի ընտանիքների դիվերգենցիան: Հին աշխարհում մնացած տեսակները հիմք տվեցին Նեղքիթ կապիկներին (Catarhini): Այս խմբի առաջին ընտանիքը Օլիգոպիթեկներն էին, որոնք բնակվում էին ներկայիս Եգիպտոսի տարածքում` մոտ 37մլն տարի առաջ: Նեղքիթների հետագա տարամիտումը տեղի է ունեցել Աֆրիկայի և Հարավ-արևելյան Ասիայի տարածքում: Անհետացած ընտանիքներից են Պրոկոնսուլները (Proconsulidae, 23-17մլն տարի առաջ), Դենդրոպիթեկները (Dendropithecidae, 20-17մլն տարի առաջ) և այլն: Օլիգոցենում տեղ է ունեցել Կզակապիկանմանների (Cercopithecoidea) առանձնացումը: Նրանք այժմ ներկայացված են մեկ` Կզակապիկների (Cercopithecidae) ընտանիքով: Ավելի ուշ առաջացել են նաև Մարդանմանները (Hominoidea): Մոտ 18մլն տարի առաջ տեղի է ունեցել Գիբոնների (Hylobatidae) և Հոմինիդների (Hominidae) բաժանումը: Վերջիններիս բրածո մնացորդների տարիքը գնահատվում է 7մլն տարի: Սրանց զարգացումը տեղի է ունեցել աստիճանաբար, պոչը կորցնելու, մազածածկույթի կրճատման, գլխուղեղի կառուցվածքի և պահվածքի բարդացման, միայն հետին ոտքերով քայլելուն անցնելու ուղղությամբ: Վերջինը հնարավորություն է տվել ձեռքերը` որպես աշխատանքային օրգան օգտագործելու համար: Այս փոփոխություններն ի վերջո բերել են մարդու առաջացմանը: Միևնույն ժամանակ տեղի է ունեցել նաև նեղքիթ կապիկների տեղաշարժը դեպի հյուսսային Աֆրիկա, ապա` Եվրոպա, որտեղ, սակայն, նրանք անհետացել են. Վերջին եվրոպական կզակապիկների տարիքը գնահատվում է 1,8-2մլն տարի, որից հետո, մինչև մարդու ի հայտ գալը, Եվրոպան չի իմացել պրիմատներին: [3]