«Պրիմատներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 96.
 
Պրիմատների ամենամոտ ազգականներն են հանդիսանում տուպայանմանները (Scandentia) և մաշկաթևայինները (Dermoptera): Չնայած տուպայներին դասում են պրիմատների մեջ, գենետիկական հետազոտությունները ցույց են տալիս, որ այս կենդանիները ավելի քիչ նմանություն ունեն պրիմատների հետ, քան մաշկաթևայինները: Ամենահին բրածո պրիմատանման արարածները պլեզիադապիսներն են (Plesiadapiformes), որոնք տարածված են եղել հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում պալեոգենի սկզբում (55-58մլն տարի առաջ): Այս կենդանիները արտաքին տեսքով և ատամների կառուցվածքով նման են եղել սկյուռներին, նրանց աչքերը տեղադրված են եղել գլխի կողքերին, այլ ոչ թե առջևում, ինչպես ժամանակակից պրիմատների մոտ է: Սրանք ապրում էին ծառերի վրա և կարողանում էին մագլցել կոճղերի, ճյուղերի վրայով:
 
Գենետիկական հետազոտությունների համաձայն պրիմատների առանձնացումը պլեզիադապիսներից տեղի է ունեցել կավճի ժամանակաշրջանում` մոտ 80մլն80 մլն տարի առաջ, իսկ դրանից 10-15մլն15 մլն տարի հետո տեղի է ունեցել պրիմատների դիվերգենցիան, որի հետևանքով առաջացել են Խոնավաքիթ (Strepsirhini) և չորաքիթ (Haplorhini) պրիմատների ենթակարգերը: Խոնավաքիթ պրիմատների հնագույն ներկայացուցիչներն են հանդիսանում Ադապիանմանները (Adapiformes), որոնք առանձնացել են են մեզոզոյի և կայնոզոյի սահմանում ու ներկայացված են եղել 3` Adapidae, Sivaladapidae, Notharctidae ընտանիքներով: Այս կենդանիները բնակվել են Եվրասիայում, հս. Ամերիկայում, ինչպես նաև Աֆրիկայի հյուսիսում: Վերջին ընտանիքին են պատկանում Notharctus և Darwinius ցեղերը, որոնք հիշեցնում են ժամանակակից լեմուրներին, ունեին ճկուն մեջք, երկար, մագլցելուն հարմարված ձեռքեր և ոտքեր: Սրանք հավանաբար սնվում էին պտուղներով և անողնաշարավորներով: Միևնույն ժամանակահատվածում է տեղի ունեցել նաև ներկայիս լեմուրների (Lemuriformes) և լորիների (Lorisiformes) բաժանումը: Սրանք պահպանել են գիշերային կենսակերպը և շրջակա աշխարհի ընկալման հոտառական եղանակը: Աֆրիկայում և Ասիայիում բնակվող Լորիների (Loridae) և գալագոների (Galagidae) ընտանիքների բրածո տեսակները հայտնի են եղել միոգենի ժամանակ: Վաղ միոցենի ընթացքում Լեմուրանմաններից առաջացել են դաուպոբենտոնիդները (Daupobentoniidae), իսկ ուշ միոգենում նաև մկնային լեմուրները (Cheirogaleidae), լեպիլեմուրները (Lepilemuridae), պատմության ընթացքում ոչնչացած մեգալոպոդները (Megalapadidae), որոնք արտաքինից նման էին կոալաներին և լեմուրները (Lemuridae), իսկ սրանցից ավելի ուշ ձևավորվել են Ինդրիները (Indriidae): Լեմուրների գենոմի ուսումնասիրությունը ցույց է տալիս նրանց մեծ տարբերությունը մյուս խոնավաքիթներից, որը պայմանավորված է Մադագասկար կղզու մեկուսացման հետ: Հավանաբար կղզին բնակեցվել է միայն մեկ միգրացիայի ժամանակ, որից հետո այստեղ տարածված տեսակները լրիվ մեկուսացել են մայրցամաքից:
Պրիմատների երկրորդ ճյուղը` Չորաքիթները, ևս սկզբնական շրջանում տարածված է եղել Լավրազիայում: Գրեթե 60մլն. տարի առաջ` Պալեոգենի սկզբում, առաջացել են Երկարակրունկանմանները (Tarsiiformes), որոնք այժմ ներկայացված են մեկ` երկարակրունկների (Tarsiidae) ընտանիքով:
 
Նույն ժամանակում են առաջացել նաև չորաքիթների երկրորդ ճյուղի` կապիկների (Simiiformes) առաջին ներկայացուցիչները: Սրանք դեռևս վարում էին գիշերային կենսակերպ, սակայն հետզհետե անցնում էին ցերեկայինի: Այս անցումը ուղեկցվում էր նախնիների կորցրած եռագույն տեսողության վերականգնմամբ, որը հնարավորություն էր տալիս հեռավորության վրա գնահատել պտուղների ուտելիությունը: Շփման եղանակների (ժեստեր, միմիկա, դիրքեր և այլն) զարգացման հետևանքով սրանց մոտ թուլացել է հոտառությունը, հետևաբար փոքրացել է նաև ուղեղի համապատասխան բաժինը, իսկ տեսողության համար պատասխանատու ծոծրակային բիլթը` հակառակը, մեծացել է: Բնակության միջավայրը աստիճանաբար տեղափոխվել է դեպի հարավ` ընգրկելով հարավ-արևելյան Ասիան և Աֆրիկան:
Պրիմատների երկրորդ ճյուղը` Չորաքիթները, ևս սկզբնական շրջանում տարածված է եղել Լավրազիայում: Գրեթե 60մլն.60 մլն տարի առաջ` Պալեոգենի սկզբում, առաջացել են Երկարակրունկանմանները (Tarsiiformes), որոնք այժմ ներկայացված են մեկ` երկարակրունկների (Tarsiidae) ընտանիքով:
Նույն ժամանակում են առաջացել նաև չորաքիթների երկրորդ ճյուղի` կապիկների (Simiiformes) առաջին ներկայացուցիչները: Սրանք դեռևս վարում էին գիշերային կենսակերպ, սակայն հետզհետե անցնում էին ցերեկայինի: Այս անցումը ուղեկցվում էր նախնիների կորցրած եռագույն տեսողության վերականգնմամբ, որը հնարավորություն էր տալիս հեռավորության վրա գնահատել պտուղների ուտելիությունը: Շփման եղանակների (ժեստեր, միմիկա, դիրքեր և այլն) զարգացման հետևանքով սրանց մոտ թուլացել է հոտառությունը, հետևաբար փոքրացել է նաև ուղեղի համապատասխան բաժինը, իսկ տեսողության համար պատասխանատու ծոծրակային բիլթը` հակառակը, մեծացել է: Բնակության միջավայրը աստիճանաբար տեղափոխվել է դեպի հարավ` ընգրկելով հարավ-արևելյան[[հարավարևելյան ԱսիանԱսիա]]ն և Աֆրիկան[[Աֆրիկա]]ն:
[[Պատկեր:Eosimias.jpg|մինի|կենտրոն|էոսիմիաս]]
Հնագույն կապիկները Էոսիմայիններն են (Eosimiidae), որոնց բրածո մնացորդները հայտնաբերվել են Հնդկաստանում և Չինաստանում և գնահատվում են 35-55մլն տարեկան: Ավելի ուշ` մոտ 40մլն տարի առաջ, տեղի է ունեցել կապիկների մի մասի վերաբնակեցում Հարավային Ամերիկայում: Տեղափոխությունը հավանաբար կատարվել է Ատլանտյան օվկիանոսով: Ինչպես լեմուրները, սրանք նույնպես տեղափոխվել են ընդամենը մեկ անգամ և փոխադրված առանձնյակները կորցրել են իրենց կապը Հին Աշխարհի իրենց հարազատների հետ: Նրանք սկիզբ են տվել Լայնաքիթ կապիկների (Plathyrhini) մի քանի ընտանիքների: Այս խմբի ամենահին բրածոն հանդիսանում է Բրանիզելլան (Branisella, մոտ 26մլն տարեկան), այնուհետև տեղի է ունեցել ներկայումս հայտնի ընտանիքների դիվերգենցիան: Հին աշխարհում մնացած տեսակները հիմք տվեցին Նեղքիթ կապիկներին (Catarhini): Այս խմբի առաջին ընտանիքը Օլիգոպիթեկներն էին, որոնք բնակվում էին ներկայիս Եգիպտոսի տարածքում` մոտ 37մլն տարի առաջ: Նեղքիթների հետագա տարամիտումը տեղի է ունեցել Աֆրիկայի և Հարավ-արևելյան Ասիայի տարածքում: Անհետացած ընտանիքներից են Պրոկոնսուլները (Proconsulidae, 23-17մլն տարի առաջ), Դենդրոպիթեկները (Dendropithecidae, 20-17մլն տարի առաջ) և այլն: Օլիգոցենում տեղ է ունեցել Կզակապիկանմանների (Cercopithecoidea) առանձնացումը: Նրանք այժմ ներկայացված են մեկ` Կզակապիկների (Cercopithecidae) ընտանիքով: Ավելի ուշ առաջացել են նաև Մարդանմանները (Hominoidea): Մոտ 18մլն տարի առաջ տեղի է ունեցել Գիբոնների (Hylobatidae) և Հոմինիդների (Hominidae) բաժանումը: Վերջիններիս բրածո մնացորդների տարիքը գնահատվում է 7մլն տարի: Սրանց զարգացումը տեղի է ունեցել աստիճանաբար, պոչը կորցնելու, մազածածկույթի կրճատման, գլխուղեղի կառուցվածքի և պահվածքի բարդացման, միայն հետին ոտքերով քայլելուն անցնելու ուղղությամբ: Վերջինը հնարավորություն է տվել ձեռքերը` որպես աշխատանքային օրգան օգտագործելու համար: Այս փոփոխություններն ի վերջո բերել են մարդու առաջացմանը: Միևնույն ժամանակ տեղի է ունեցել նաև նեղքիթ կապիկների տեղաշարժը դեպի հյուսսային Աֆրիկա, ապա` Եվրոպա, որտեղ, սակայն, նրանք անհետացել են. Վերջին եվրոպական կզակապիկների տարիքը գնահատվում է 1,8-2մլն տարի, որից հետո, մինչև մարդու ի հայտ գալը, Եվրոպան չի իմացել պրիմատներին: [3]