«Պրիմատներ»–ի խմբագրումների տարբերություն

(Նոր էջ « '''Պրիմատները (Primates)''' միջին մեծության կենդանիներ են, կաթնասունների առավել զարգացած խումբն է, որին...»:)
 
''Սննդառություն և մարսողություն'' - Պրիմատները սնվում են տարբեր տեսակի սննդով: Նրանց մեծ մասը սնվում է բազմատեսակ պտուղներով, ինչպես նաև տերևներով, անողնաշարավոր և մանր ողնաշարավոր կենդանիներով: Մարսողական համակարգի առանձնահատկությունները կախված են սննդի տեսակից: Ընդհանուր առմամբ բոլոր պրիմատներին բնորոշ է պարզ, միախցիկ ստամոքսի, կույր աղիքի, որտեղ ճեղքվում է բուսական սնունդը, և համեմատաբար կարճ բարակ աղիքի առկայությունը: Ատամների ձևը ևս կախված է սնման եղանակից: Ժանիքները հաճախ լավ արտահայտված չեն, մեծ և փոքր աղորիքներն ունեն կաթնասուններին բնորոշ բրգային մակերևույթ, հարմարված են միջատներին ու փափուկ մրգերը մշակելուն և ունակ չեն ճյուղեր, խոտ կամ այլ կոշտ բուսական զանգվածներ ծամելու: Որոշ տերևակեր լեմուրների բարակ աղիքը բավականին երկար է, քանի որ այն անհրաժեշտ է նման տեսակի սննդի նորմալ մարսման, մանրացված մասնիկների ներծծման համար: Մանգոբեյների ատամների էմալը բավականին հաստ շերտ է կազմում և դա նրանց տալիս է կոշտ պտուղները, օրինակ` պնդուկը, կրծելու հնարավորություն: Երկարակրունկներ անցել են գիշատիչ կենսակերպի և սնվում են միայն միջատներով, խեցգետնակերպերով, ինչպես նաև մանր ողնաշարավորներով: Կապուցիններն ամենակեր են, սնվում են պտուղներով, տերևներով, նեկտարով, անողնաշարավորներով, թռչունների ձվերով, ինչպես նաև թռչուններով, մողեսներով, չղջիկներով: Շիմպանզեների սննդաբաժնի մասն են կազմում նաև այլ պրիմատները:[3]
 
''Նյարդային համակարգի և զգայարանների առանձնահատկությունները'' – Պրիմատների նյարդային համակարգը բնորոշվում է լավ զարգացած կիսագնդերի կեղևով, մեծ թվով ակոսների և գալարների առկայությամբ: Այս ամենը բնորոշ է հատկապես բարձրագույն պրիմատներին, մասնավորապես` մարդանման կապիկներին: Օրանգուտանների ուղեղի ծավալը կազմում է 397սմ3397սմ³, շիմպանզեինը` 400սմ3400սմ³, գորիլայինը` 469սմ3469սմ³, մարդունը` 1200սմ31200սմ³: Քիչ կազմավորված տեսակների գլխուղեղը համեմատաբար հարթ է, փոքր, պարունակում է քիչ քանակությամբ ակոսներ և գալարներ: Հատկապես լավ է զարգացած §նոր կեղևը¦, որը ապահովում է շրջակա միջավայրի ընկալումը, նուրբ և ճշգրիտ շարժումները և հաղորդակցության տարբեր եղանակները, այդ թվում նաև մարդու խոսքը:
Զգայարաններից հատկապես լավ է զարգացած տեսողությունը: Նրանք կարողանում են տարբերել 3 հիմնական գույները (կարմիր, կանաչ, կապույտ), ի տարբերություն մյուս բոլոր ընկերավոր կաթնասունների, որոնք տարբերում են միայն երկու գույն, կամ ընդհանրապես չեն տարբերում գույները: Այդպիսին են նաև որոշ գիշերային կենսակերպ վարող պրիմատներ: Դիտվում են տարբերություններ նաև սեռերի միջև. Որոշ տեսակների էգերը տարբերում են 2 կամ 3, իսկ արուները` միայն երկու գույն: Դա պայմանավորված է համապատասխան գեներով, որոնք տեղակայված են
X քրոմոսոմում, որը արուների մոտ միշտ ներկայացված է մեկ օրինակով: Տարբեր գույներ տեսնելու կարողության զարգացումը ինչ-որ չափով պայմանավորված է սննդի բնույթով: Գունավոր պտուղներով սնվող տեսակների համար պտղի գույները տարբերելու անհրաժեշտություն է առաջանում, իսկ այն տեսակները, որոնք սնվում են միայն տերևներով, այլ գույներ տարբերելու անհրաժեշտություն չունեն, նրանք տարբերում են հիմնականում կանաչ գույնը: Մյուս գործոնը օրվա այն ժամանակահատվածն է, որի ընթացքում կենդանին ակտիվ է: Գիշերային կենսակերպ վարող տեսակները չեն կարող մթության մեջ տեսնել գույները, այդ իսկ պատճառով նրանք լուսազգայուն չեն: Նրանց աչքը, ինչպես կատուներինը, ունի հայելային թաղանթ;