«Կարնո բարբառ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
այժմ խոսվում է Կարինո՞ւմ
No edit summary
Տող 1.
'''Կարնո բարբառ'''
'''Կարնո բարբառ''', [[հայերեն]]ի '''կը''' ճյուղի [[բարբառ]], որ այժմ խոսվում է [[Գյումրի]], [[Ախալքալաք]], [[Ախալցխա]] քաղաքներում և շրջակա գյուղերում։
== Ձևաբանական դասակարգման ==
Պատկանում է «կը» ճյուղին, ըստ բազմահատկանիշ վիճակագրական դասակարգման՝ արմատական խմբակցության Փոքր Ասիայի կամ արմատական բարբառախմբին: Խոսվել է Կարսի և Կաբինի շրջաններում, այժմ խոսվում է Լենինականում ու մերձակա շրջաններում և Վրաց. ՍՍՀ-ի Ախալցխա, Ախալքալաք, Բոգդանովկա շրջկենտրոններում և հարակից հայախոս գյուղերում: Բաղաձայնական համակարգը քառաստիճան է (բ’, բ, պ, Փ): Ո-ից առաջ հանդիպում է նաև հ>ֆ փոփոխությունը (հող>ֆօղ): Կարնո բարբառի ձայնավորներն են ա, ը, է, օ, ու, ի [որոնք ենթարկվում են մասնակի հնչյունափոխու¬ թյան՝ ա>է, ռ (անել>էնէլ, ասել>ըսէլ) են] և ա, ու, օ (միայն Փոխառյալ բառերում):
== Հոգնակիի մասնիկները ==
Հոգնակիի մասնիկներն են՝ էր, նէր, ստան, էստան, ք, իք, դիք, վըտիք, վի, վընէր, անք, դանք, էեք, օնք:
== Հոլովաձևերը ==
Ունի անվանական 4 հոլովաձև (բացառականը՝ էն, էցէն, գործիականը՝ օվ վերջավորու¬ թյամբ), 7 հոլովիչ (ի, ու, օջ, օր, վա, ան, ց): Գոյականը անորոշ առման դեպքում ստանում է մ անորոշ հոդը, որը ետադաս է (օրինակ՝ մատիտըմ):
 
== Անձնական դերանուններ ==
Բաղաձայնական համակարգը` քառաստիճան (բ՛, բ, պ, փ)։ Կատարում է բաղաձայնական համակարգի երկրորդ տեղաշարժեր։<ref>{{cite book|author=Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան|title=Լեզվաբանական բառարան|publisher=ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն|location=Երևան|year=1975|page=էջ 149}}</ref>
Անձնական դերանուններն են՝ յէս, դու, էն (ան, անիկ), ինքը, մէնք, դուք, էնօնք, յիրանք, ցուցա¬ կաններն են՝ էս, էդ, էն, աս, ադ, ան, իսի, իդի, ինի, իսիկ, իդիկ, ինիկ, էսիկ, Էդիկ, էնիկ: Իբրև ստացական գործածվում է անձնական դերանունների սեռական հոլովը (իմիս, քուգիդ, իմօնցըս, քուգօն- ցըդ են):
 
Բայական համակարգում առկա է 6 դերբայ: Բայն ունի երեք լծորդություն (էլ, ալ, իլ), 4 եղանակ (սահմանական, ըղձական, հարկադրական, հրամայական): Ըղձականի ժամանակաձևերը կազմությամբ և իմաստով նման են ժամանակակից արևելահայ գրականին: Սահմանականի անկատար ներկան և անցյալը կազմվում են ըղձականի ժամանակաձևերից՝ կը մասնիկի ետադաս հարադրությամբ (ձայնավորով սկսվող փայերը կ կամ գ են ստանում նաե սկզբից՝ կուդէմ կը, գուզէմ կը, գուքամ գը)։
== Գրականություն ==
{{ՀՍՀ}}
* Հ. Մկրտչյան, Կարնո բարբառը, Երևան, 1952։
 
== Ծանոթագրություններ ==