«Մաշկ (մարդու)»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 2387 բայտ ,  6 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
Արևահարություն առաջանում է գլխի վրա արևի ճառագայթների անմիջական,երկարատև ազդեցությունից:Արևահարության
թեթև դեպքերում առաջանում է գլխացավ,թուլություն,իսկ ծանր դեպքերում ուղեղի այտուց,ջղաձգություն,փսխում,գիտացության կորուստ:Առաջին օգնության միջոցները նույնն են,ինչ որ ջերմային հարվածի դեպքում:
 
[[Պատկեր:Burn Degree Diagram.rus.png|thumb|left|400px|Մաշկի այրվածքների տեսակները՝ առաջին,երկրորդ,երրորդ]]
 
==== Մաշկի այրվածքներ ====
Բոլորին հայտնի է,որ կոփված մարդիկ դիմացկուն են,առավել հեշտ են հարմարվում շրջապատող միջավայրի անբարենպաստ ներգործություններին,ավելի հազվադեպ են հիվանդանում,ընդունակ են ֆիզիկական ծանր աշխատանքի:Կոփումը միջոցների համակարգ է,որը բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը,վարակների նկատմամբ կայունությունը,կանխարգելում մրսածության հիվանդությունների առաջացումը:
 
Կոփման հիմնական միջոցներն են [[ջուր]]ը,[[օդ]]ը,արևը,իսկ սկզբունքները՝ աստիճականությունը,կանոնավոր զբաղվելը:Ջրային լոգանքներն (մասնակի կամ լրիվ շփում,լող,ջրցող) ունեն ինչպես առողջապահական,այնպես էլ ֆիզիոլոգիական նշանակություն:Ջուրը մաշկի վրա թողնում է մեխանիկական ազդեցություն,որը համարվում է յուրօրինակ մերսում,լավացնում է արյան մատակարարումը:Սակայն ջուրն ավելի ուժեղ սառնազգաց գրգռիչ է,քան նույն ջերմաստիճանի օդը:Այդ պատճառով լոգանքները պետք է զգույշ կատարել:Սկզբում խոնավ սրբիչով շփումներ կատարել,ապա սառը ջրցողում մինչև գոտկատեղ:Լավ արդյունք է տալիս բաց ջրավազանում լողալը:Ջուրը պետք է ունենա 20°С ոչ ցածր ջերմաստիճան,տևողությունը 10-15 րոպե:Եթե օրգանիզմի կողմից ոչ մի փոփոխություն չի առաջանում,աստիճանաբար ջրի ջերմաստիճանը իջեցնել մինչև 10°С:
 
Կոփման տարածված եղանակ է սառը,թարմ օդում լինելը:Օդալողանքները բարձրացնում են [[նյարդային համակարգ]]ի լարվածությունը,վարժեցնում ջերմակարգավորման համակարգը,լավացնում քունը,ախորժակը:Նպատակահարմար է օդային լոգանքները զուգակցել սպորտային խաղերով:
 
Արևային լոգանքներն օգտակար են առավոտյան ժամը 9-12-ը,սկզբում 10 րոպե,ապա աստիճանաբար տևողությունը մեծացնել մինչև 1,5-2 ժամ:Արևային լոգանքները լայնացնում են մաշկի անոթները,ուժեղացնում արյունաստեղծ [[օրգան]]ների գործունեությունը,նպաստում D [[վիտամին]]ի առաջացմանը:Արևի լոգանքներից ոչ չափավոր օգտվելիս կարող են առաջանալ այրվածքներ,արևահարություն,ջերմային հարված:Այն հակացուցվում է թոքախտի,արյան ճնշման դեպքում:
 
Կոփված մարդկանց անոթային ռեակցիաներն արագ են կատարվում,և ջերմաստիճանի փոփոխությունների դեպքում օրգանիզմն անմիջապես հարմարվում է այդ պայմաններին:
 
== Մաշկի ֆունկցիաները ==
667

edits