«Հովհան Որոտնեցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց:   → (2) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 34.
}}
'''Հովհան Որոտնեցի''' կամ '''Հովհաննես Որոտնեցի''' (մականունը՝ Կախիկ; [[1315]], [[Սյունիք]]ի [[Որոտան գավառ]]ի [[Վաղադնի]] (Վաղատին) գյուղ - [[1386]], [[Ապրակունիս]]), աստվածաբան, փիլիսոփա, մանկավարժ։
 
==Կյանքը==
 
Հայոց մեծ իշխան Իվանեի որդին էր:Սովորել է Գլաձորի համալսարանում՝ [[Եսայի Նչեցի|Եսայի Նչեցու]] և [[Տիրատուր Կիլիկեցի|Տիրատուր Կիլիկեցու]] մոտ։ Նչեցու մահից հետո ([[1338]]) տեղափոխվել է [[Հերմոնի]], ապա՝ 1340-ական թվականների վերջում փոխադրվել է
Որոտանի վանքը (որից և ծագում է նրա հիմնական մականունը՝ Որոտնեցի):Այստեղ սկսել է ինքնուրույն մանկավարժական աշխատանք, այնուհետև գիտական և դասախոսական գործունեություն ծավալել Դարանաղյաց գավառի[[Որոտանի վանք]]։ [[1373]]-ին հիմնադրել է [[Տաթևի համալսարան]]ը։ Հայ միարարների քաղաքական գաղափարախոսությունների ոտնձգությունների դեմ պայքարելու նպատակով [[1379]]-ին համալսարանի հետ տեղափոխվել է [[Ապրակունիս]]։ Հետագայում, [[Ապրակունիս]]ի դպրոցի ղեկավարությունը հանձնելով [[Գրիգոր Տաթևացի|Գրիգոր Տաթևացուն]], վերադարձել է [[Տաթև]]։
 
==Գործունեությունը==
Տող 43.
Հովհան Որոտնեցին խորացրել է [[Հովհաննես Սարկավագ]]ից եկող գիտափիլիսոփայական գիտելիքի և աստվածաբանության ոլորտների սահմանազատման էմպիրիկ-սենսուալիստական և մատերիալիստական ուղղվածությունը։ Փիլիսոփա-բնագիտական մտածողությամբ են ներթափանցված ոչ միայն նրա փիլիսոփա-մեկնողական երկերը, այլև աստվածաբանական մեկնությունները, քարոզները, ճառերը։ Առանձնահատուկ նշանակություն ունեն [[Արիստոտել]]ի, [[Պորփյուր]]ի, [[Փիլոն Ալեքսանդրեցի|Փիլոն Ալեքսանդրացու]] երկերի մեկնությունները։ Հովհան Որոտնեցու ուսմունքի հիմքը Արիստոտելի իմացաբանությունն ու տրամաբանությունն են։
 
Ըստ Հովհան Որոտնեցու, թեև շրջապատող նյութական աշխարհն Աստծու արարչագործության արդյունք է, սակայն օժտված է ինքնուրույն իրական գոյությամբ։ Բնության, այդ թվում՝ մարդու գոյության նյութ․ հիմքը կազմում են չորս տարրերը՝ հողը, ջուրը, օդը և կրակը։ Մարդը մարմնի և հոգու միասնություն է։ Հոգին կենդանություն է տալիս մարմնին և մշտնջենական է։ Արարված աշխարհը գոյություն ունի մարդու մտածողությունից դուրս ու անկախ, և այն ճանաչելի է։ Իմացությունն ունի երկու աստիճան՝ զգայական և բանական։ Զգայական տվյալների մշակման միջոցով բանականությունը բացահայտում է իրերի և երևույթների էությունը։ Ճշմարտության չափանիշը մարդու գիտելիքի և ճանաչելիի համապատասխանության մեջ է։ Հովհան Որոտնեցին մերժում է բնածին գաղափարների ուսմունքը։ Այս միտումը դրսևորվում է նաև տրամաբանական հարցերը քննելիս։ Միտքը միայն զգայարանների միջոցով կարող է ճանաչել արտաքին աշխարհը և «որպես մաքուր հայելի»ընկալել իրերի նմանահանությունները:

Զգայարաններից եկող ցուցմունքների շնորհիվ բանականությունը ճանաչում էիրերի էությունը: Մատերիալիստական այսմիտումը շարունակվում է նաև Հովհան Որոտնեցու տրամաբանական հայացքներում:Հետևելով Արիստոտելին՝ նա առաջին գոյացության (եզակի իրերի) կատեգորիան համարում է ամենահիմնականը։ Ունիվերսալիաների (ընդհանուր հասկացությունների) բնույթի հարցը քննում է երեք մոտեցմամբ՝ առաջնայնության, հավասարության և առավելության, ի վերջո այն լուծելով նոմինալիզմի ոգով։ Եզակին անկախ է ընդհանուրից, նրա գոյությամբ է պայմանավորված սեռի և տեսակի (հասկացությունների) առաջացումն ու գոյատևումը։ Հասկացությունները ճանաչողության արդյունք են և ստեղծվելուց հետո կարևոր դեր են խաղում իմացության հետագա պրոցեսում։ Հովհան Որոտնեցու նոմինալիստական դիրքորոշումն ազգային եկեղեցու և հայ ժողովրդի ինքնուրույն պայքարի տեսական հիմնավորումներից է։ Նրա փիլիսոփայությունը միջնադարյան փիլիսոփայական մտքի կարևորագույն նվաճումներից է և մեծապես նպաստել է հայ փիլիսոփայական կրթության վերելքին և փիլիսփայական ինքնուրույնացմանը։
 
«...Զգայութիւնն»,—ասում է նա,— ընդ մարմնոյն է եղեալ և է մարմնի, որպէս աչքդ, իսկ զգալին նախ է քան զքո մարմինդ:
...Արդ, ի բառնալ ամենայն զգալեաց բառնի և քո մարմինդ և ընդ մարմնոյն բառնի և զգայութիւնդ. ապա թէպէտ բառնաս զգայութիւնդ՝ դեռևս մարմինդ Է, և թէ զմարմինդ բառնաս՝ զգալիքն ամենայն գոն» («Վերլուծութիւն «Ստորոգութեանց» Արիստոտէլի», [[1956]] թվական, էջ 136)
 
Հովհան Որոտնեցու հայացքները վճռական դեր խաղացին Տաթևի փիլիսոփայական դպրոցի առաջավոր գիտական տեսությունների զարգացման գործում: Ի դեմս նրա, արիսաոտելականությունը միջնադարյան Հայաստանում հասավ զարգացման իր գագաթնակետին և նպաստեց փիլիսոփայական մտքի վերելքին և ինքնուրույնացմանը:
 
Իր գիտական և մանկավարժական գործունեությամբ Հովհան Որոտնեցին խորը հետք թողեց հայ միջնադարյան մշակույթի մեջ: Նրա դպրոցի ավանդույթները շարունակեցին [[Գրիգոր Տաթևացի|Գրիգոր Տաթևացին]], [[Մատթեոս Ջուղայեցի|Մատթեոս Ջուղայեցին]], [[Առաքել Սյունեցի|Առաքել Սյունեցին]] և մշակույթի ու գիտության այլ նշանավոր ներկայացուցիչներ:
 
[[Պատկեր:Տաթև վանական համալիր2.JPG|մինի|ձախից|Տաթևի վանական համալիրը]]
 
[[Հայ Առաքելական Եկեղեցի]]ն Հովհան Որոտնեցու հիշատակը նշում է [[Մեծ Պահք]]ի Ի (20-րդ) օրը
<ref>[http://www.lusamut.net/preview.php?id=1767&cat_=8 www.lusamut.net Lusamut.net]</ref>։
 
==Ծանոթագրություններ==