«Սոյուզ (տիեզերանավ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Soyuz TMA-7 spacecraft2edit1.jpg|մինի|Սոյուզ տիեզերանավ]]
'''«Սոյուզ»''' (ռուսերեն «Союз»), շուրջերկրյա ուղեծրով թռիչքներ կատարելու համար նախատեսված սովետական [[տիեզերանավ]]երի սերիայի անվանում, դրանց մշակման ([[1962]] թվականից) և արձակման ([[1967]] թվականից, անօդաչու սոյուզները՝ [[1966]] թվականից) ծրագիրը։ «սոյուզ» տիեզերանավերը նախատեսված են երկրամերձ տիեզերական տարածությունում բազմաթիվ խնդիրների լուծման համար, ինքնանավավարման պրոցեսների մշակում, կառավարում, մանևրում, մոտեցում ու կցում, մարդու [[օրգանիզմ]]ի վրա երկարատև տիեզերական թռիչքի պայմանների ազդեցության ուսումնասիրում, ժողովրդի տնտեսական նպատակներով երկրի հետազոտման համար օդաչուավոր [[տիեզերանավ]]երի օգտագործման սկզբունքների ստուգում և ուղեծրակայանների հետ կապի համար տրանսպորտային գործողությունների կատարում, տիեզերական տարածությունում գիտատեխնիկական փորձերի անցկացում և այլն։ «Սոյուզի» տիեզերանավերի հիմնական բնութագրերն են․ լրիվ լցավորված և համալրված տիեզերանավի զանգվածը՝ 6,38-6,8 տոննա, անձնակազմի թիվը՝ 2 մարդ (3 մարդ՝ մինչև [[1971]] թվականը եղած տեսակներում և «սոյուզ» տիեզերանավերում), ինքնավար թռիչքի առավելագույն տևողությունը՝ 17,7 օր (2 [[մարդ]]ուց բաղկացած անձնակազմով), [[երկարություն]]ը (ըստ իրանի)՝ 6,98 մ, [[տրամագիծ]]ը՝ 2,72 մ, երկու կենսախցիկների [[ծավալ]]ը՝ 10,45 մ<sup>3</sup>, ազատ ծավալը՝ 6,5 մ<sup>3</sup>։ «Սոյուզը» բաղկացած է 3 հիմնական հատվածամասերից, որոնք միացված են միմյանց և բաժանվում են պիրոտեխնիկական սարքերի օգնությամբ։ «Սոյուզը» [[տիեզերանավ]]ի կազմի մեջ մտնում են թռիչքի ընթացքում և վայրէջքի ժամանակ կողմնորոշման ու շարժման կառավարման համակարգերը, կառավարման և կողմնորոշման շարժիչների համակարգը, մոտեցնող ճշգրտող շարժիչակայանքը, [[ռադիո]]կապի, էլեկտրասնման, կցման, ռադիոմակածման և մոտեցումն ու կառանումը ապահովող համակարգերը, վայրէջքի և փափուկ իջեցման համակարգերը, կենսաապահովման համակարգերը, [[տիեզերանավ]]ի ապարատների և սարքավորման կողային համալիրի կառավարման համակարգը։
 
==«Սոյուզ» տիեզերանավերի հիմնական բնութագրերը==
«Սոյուզ» տիեզերանավերի հիմնական բնութագրերն են․ լրիվ լցավորված և համալրված տիեզերանավի զանգվածը՝ 6,38-6,8 տոննա, անձնակազմի թիվը՝ 2 մարդ (3 մարդ՝ մինչև [[1971]] թվականը եղած տեսակներում և «սոյուզ» տիեզերանավերում), ինքնավար թռիչքի առավելագույն տևողությունը՝ 17,7 օր (2 [[մարդ]]ուց բաղկացած անձնակազմով), [[երկարություն]]ը (ըստ իրանի)՝ 6,98 մ, [[տրամագիծ]]ը՝ 2,72 մ, երկու կենսախցիկների [[ծավալ]]ը՝ 10,45 մ<sup>3</sup>, ազատ ծավալը՝ 6,5 մ<sup>3</sup>։ «Սոյուզը» բաղկացած է 3 հիմնական հատվածամասերից, որոնք միացված են միմյանց և բաժանվում են պիրոտեխնիկական սարքերի օգնությամբ։ «Սոյուզը» [[տիեզերանավ]]ի կազմի մեջ մտնում են թռիչքի ընթացքում և վայրէջքի ժամանակ կողմնորոշման ու շարժման կառավարման համակարգերը, կառավարման և կողմնորոշման շարժիչների համակարգը, մոտեցնող ճշգրտող շարժիչակայանքը, [[ռադիո]]կապի, էլեկտրասնման, կցման, ռադիոմակածման և մոտեցումն ու կառանումը ապահովող համակարգերը, վայրէջքի և փափուկ իջեցման համակարգերը, կենսաապահովման համակարգերը, [[տիեզերանավ]]ի ապարատների և սարքավորման կողային համալիրի կառավարման համակարգը։
Իջեցվող ապարատ (ԻԱ), զանգվածը՝ 2,8 տ, առավելագույն [[տրամագիծ]]ը՝ 2,2 մ, երկարությունը՝ 2,16 մ, ազատ ծավալը՝ 2,5 մ<sup>3</sup>։ Իջեցվող ապարատի հերմետիկ իրանը պատրաստված է [[ալյումին]]ից, կոնաձև է ՚և ներքևի ու վերևի մասերում դառնում է գնդաձև։ Իջեցվող ապարատին հանդերձված է երեք լուսանցույցով, որոնցից երկուսն ունեն եռապակի, իսկ մեկը՝ երկապակի կառուցվածք։ Իրանի ճակատամասում տեղակայված են փափուկ վայրէջքի 4 շարժիչներ։ Վայրէջքի [[արագություն]]ը, հիմնական պարաշյուտային համակարգի կիրառմամբ, հաշվի սռնելով փափուկ վայրէջքի շարժիչների իմպուլսը, 6 մ/վրկ-ից չի անցնում։ Իջեցվող ապարատը նախատեսված է տարվա ցանկացած եղանակին, ամենատարբեր գրունտների (այդ թվում և ժայռոտ) և բաց ջրավազանների վրա վայրէջք կատարելու համար։ Ջրավազանների վրա վայրէջք կատարելիս անձնակազմը Իջեցվող ապարատոում կարող է «լողալ» մինչև 5 օր։ Իջեցվող ապարատում տեղավորված են տիեզերագնացների կառավարման կետը, [[տիեզերանավ]]ի կառավարման բռնակը, հիմնական և օժանդակ համակարգերի [[սարքերը]] և սարքավորումը, երկիր վերադարձվող գիտական ապարատների բեռնարկղները, պահեստի պաշարը (մթերք, հանդերձանք, դեղամիջոցներ ևն), որն ապահովում է անձնակազմի կենսագործունեությունը վայրէջք կատարելուց հետո՝ 5 օրվա ընթացքում։ «Սոյուզ» ուղեծիր դուրս բերելու, երկրի վրա իջեցնելու, կցման և անջատման գործողություններ կատարելու ժամանակ անձնակազմի անդամները սկաֆանդր են կրում (կիրառվում է [[1971]] թվականից)։ Բնակելի ուղեծրային (կենցաղային) հատվածամաս զանգվածը՝ 1,2—1,3 տ, տրամագիծը՝ 2,2 մ, երկարությունը (կցման ագրեգատի հետ)՝ 3,44 մմ, ազատ ծավալը՝ 4 մ/<sup>3</sup>, ծավալը ըստ հերմոտիկ իրանի ներքին շրջագծի՝ 6,6 մ<sup>3</sup>։ Ծառայում է, որպես աշխատանքային հատվածամաս՝ գիտական փորձեր կատարելու, անձնակազմի հանգստի, ուրիշ տիեզերանավ անցնելու և տիեզերական տարածություն դուրս գալու համար։ [[Կենցաղ]]ային հատվածամասի հերսետիկ իրանը, որը պատրաստված է [[մագնեզիում]]ի համաձուլվածքից, իրենից ներկայացնում է երկու կիսագնդաձև պատյաններ՝ 2,2 մ տրամագծով՝ միացված 0,5 մ բարձրությամբ գլանային ներդիրով։ Հատվածամասն ունի տեսադաշտային երկու լուսանցույց։ [[Իրան]]ի վրա կան երկու դռնակներ, որոնցից մեկը՝ կենցաղային հատվածամասը, միացնում է իջեցվող ապարատներ, իսկ մյուսը ծառայում է անձնակազմի՝ ստարտային դիրքում տիեզերանավով վայրէջք կատարելու և տիեզերք դուրս գալու համար։
 
Կենցաղային հատվածամասում տեղադրված են տիեզերանավի կառավարման կետը, հիմնական և օժանդակ համակարգերի սարքերն ու ագրեգատները, կենցաղային սարքավորումը, գիտական ապարատները։ «Սոյուզ» տիեզերանավերում կիրառվում են կցման երեք տիպի սարքեր։ Առաջինը պատրաստված է «ցցաձող-[[կոն]]» սխեմայով, երկրորդը՝ այդ նույն սխեմայով՝ հերմետիկ կցում ստեղծելով։ Երրորդը [(փորձարկվում է) ներկայացնում է նոր, տեխնիկական տեսակետից ավելի կատարելագործված սարք՝ կցման անդրոգինային, ծայրամասային ագրեգատ։ Սարքաագրեգատային հատվածամասի ([[ՍԱՀ]]) զանգվածը 2,7-2,8 տ է։ Նախատեսված է տիեզերանավի հիմնական համակարգի ապարատները և սարքավորումները տեղավորելու համար, որոնք ապահովում են ուղեծրային թոիչքը։ ՍԱՀ-ն բաղկացած է անցումս ւյին, սարքերի և ագրեգատային բաժանմւււնք֊ ներից։ Անցումային բաժանմունքում տեղակայված են կառանման և կողմնորոշման 10 շարժիչներ յուրաքանչյուրը՝ 100 ն քարշուժով, վառելիքի բաքերը սոյուզի քիաբաղաղրիչ վառելիքի մատուցման համակարգը։ Սարքերի 2,2 մ ծավալով հերմետիկ բաժանմունքը պատրաստված է [[ալյումին]]ի համաձուլվածքից սոյուզն ունի 2,1 մ տրամագծով, 0,5 մ բարձրությամբ գլանի ձև՝ երկու հանովի կափարիչներով։ Այս բաժանմունքում տեղավորված են շսրժման կողմնորոշման ու կառավարման համակարգերի, տիեզերանավի ապարատների ու սարքավորման կողային համալիրի և սարքավորման կառավարման, Երկրի հետ ռադիոկապի և ծրագրաժամանակային կարգավորման, հեռուստաթափման ու միասնական էլեկտրասնման սարքերը։ Ագրեգատային բաժանմունքի իրանը նույնպես պատրաստված է ալյումինի համաձուլվածքից՝ 2,1 մ տրամագծով գլանաձև պատյանի ձևով, որը փոխվսմ է կոնաձևի և վերջանում բազային [[նավ]]ակողով (տրամագիծը4 2,72 մ)․ վերջինս նախատեսված է տիեզերանավը կրող [[հրթիռ]]ի վրա տեղակայելու համար։ [[Տիեզերանավ]]ի բոլոր բաժանմունքները դրսից ծածկված են կանաչ գույնի էկրանավակումային ջերմամեկուսիչով։ Տիեզերանավի հիմնական համակարգերն են՝ տիեզերանավի շարժման կոդմնորոշման և կառավարման համակարգը, կենսաապահովման համակարգը և ռադիոտեխնիկական միջոցներն համալիրը։ Կողմնորոշման և կառավարման համակարգը նախատեսված է տարսծության մեջ տիեզերանավի դիրքը կառավարելու, տարբեր տեսակի կողմնորոշումների, կողմնորոշված վիճակի երկարատև պահպանման, շարժիչակայանքի աշխատանքի ժամանակ տիեզերանավի կայունացման, մեկ այլ տիեզերանավի մոտենալու ընթացքի կառավարման համար։ Համակարգը կարող է աշխատել ինչպես ավտոմատ, այնպես էլ ձեռքի կառավարման ռեժիմով։ Տիեզերանավի ապարատները էներգիա են ստանում էլեկտրսնման կենտրոնացված համակարգից (արևային մարտկոցներով), որն ընդգրկսմ է նաև ինքնավար քիմիական մարտկոցները կամ բուֆերային մարտկոցները (օգտակար մակերեսը՝ 11 —14 մ<sup>2</sup>)։ Կենսաապսհովման համակարգը ներառնում է Իջեցվող Ապարատի (օդի բաղադրությամբ մոտ է երկրի օդին) և Կենցաղայի Հատվածամասի մթնոլորտի վերականգնման ու ջերմակարգավորման օղակները, սննդի և ջրի պաշարները, սանիտարական սարքը։ Վերականգնումն ապահովվում է այնպիսի նյութերով, որոնք կլանում են ածխաթթու գազը, միաժամանակ անջատելով թթվածին։ Հատուկ զտիչները կլանում են վնասակար խառնուկները։ Բնակելի խցիկների հերմետիկության հնարավոր խախտման դեպքում անձնակազմի համար նախատեսված են սկաֆան-դռներ։ Ջերմակարգավորման համակարգը բնակելի խցիկներում օդի ջերմաստիճանը պահպանում է 15—25°-ի, իսկ հարաբերական խոնավությունը՝ 20— 70% ֊ի սահմաններում, գազի ջերմաստիճանը սարքերի խցիկում 0—40°С է։ Ռադիոտեխնիկական միջոցների համալիրը նախատեսված է տիեզերանավի ուղեծրի պարամետրերի որոշման, Երկրից հրահանգներ ստանալու, Երկրի հետ երկկողմանի հեռախոսային և հեռագրական կապի, խցիկների և լուսանցույցների միջոցով արտաքին իրադրության մասին հեռուստատեսային պատկերները Երկիր հաղորդելու համար, նաև տեղեկություններ արձակումների մասին։ [[1967]]-[[1981]] թվականներին Երկրի արհեստական արբանյակի ուղեծիր է դուրս բերվել 38 «Սոյուզ» օդաչուավոր տիեզերանավ։ 6,56 տ զանգվածով «Սոյուզ-1»-ն ([[տիեզերագնաց]]՝ Կոմարով) արձակվել է [[1967]] թվականի [[ապրիլի 23]]-ին՝ տիեզերանավի փորձարկման և նրա կառուցվածքի համակարգերի և տարրերի մշակման նպատակով։ Վայրէջքի ժամանակ, 7 կմ բարձրության վրա հիմնական պարաշյուտային համակարգի, իսկ հետո նաև պահեստային պարաշյուտի նորմալ չբացվելու հետևանքով Իջեցվող Ապարատն ցած է իջել մեծ արագությամբ, որը և տիեզերագնացի մահվան պատճառն է դարձել։ «Սոյուզ-2»-ը (անօդաչու) և «Սոյուզ-3»-ը (տիեզերագնաց՝ Բերեգովոյ) համատեղ թռիչք կատարեցին համակարգերի և կոնստրուկցիայի աշխատանքը ստուգելու, մոտեցումն ու մանևրումը մշակելու համար։ «Սոյուզ-4» և «Սոյոզ-5» տիեզերանավերի թռիչքի ընթացքում կատարվեցին ավտոմատ մոտեցում, օդաչուավոր 2 տիեզերանավերի ձեռքի կառավարմամբ կառանում և կցում (12,924 տ [[զանգված]]ով երկու տիեզերանավերի թռիչքը տևեց 4,5 ժ)։ Թռիչքի ժամանակ (կցումից հետո) Եւիսեևը և Խրունովը սկաֆանդրներով (սեփական կենսաապահովման համակարգով) դուրս եկան տիեզերական տարածություն և իրականացրին անցումը մի տիեզերանավից մյուսը ։ «Սոյուզ-6», «Սոյուզ-7», «Սոյուզ-8» տիեզերանավերով կատարվեց խմբային թռիչք։ Իրականացվեց գիտատեխնիկական փորձերի մեծ ծրագիր։ «Սոյուզ-7» և «Սոյուզ-8» տիեզերանավերի պլանավորված կցումը տեղի չունեցավ՝ հարաբերական շարժման պարամետրերի չափիչ ապարատների նորմալ աշխատանքը խախտվելու պատճառով։ «Սոյուզ-9» տիեզերանավի թռիչքով սկիզբ դրվեց տիեզերքում այնպիսի միջոցների մշակմանը, որոնք անհրաժեշտ են երկարատև թռիչքների համար՝ առանց տիեզերանավում արհեստական ձգողականություն ստեղծելու։ «Սոյուզ-10», «Սոյուզ-15», «Սոյուզ-23» և «Սոյուզ-25» տիեզերանավերի համար պլանավորված էր կցում Սալյուտ ուղեծրակայանի հետ։ Հարաբերական շարժման պարամետրերի չափիչ ապարատների սխալ աշխատանքի («Սոյուզ-15», «Սոյւզ-23»), ձեռքի կառանման տեղամասում աշխատանքի տրված ռեժիմից շեղման («Սոյուզ-25») պատճառով կցում տեղի չունեցավ։ «Սոյուզ-10»-ի կցման պրոցեսը չավարտվեց կցման ագրեգատի անսարքության պատճառով։ «Սոյուզ-11», «Սոյուզ-14», «Սոյուզ-17», «Սոյուզ-18», «Սսոյուզ-21», «Սոյւզ-24», «Սոյուզ-26», «Սոյուզ-32», «Սոյուզ-35», «Սոյուզ-40» տիեզերանավերով անձնակազմերը հասցվեցին ուղեծրակայաններ։ «Սոյուզ-11» տիեզերանավով անձնակազմի վերադարձի ժամանակ վայրէջքի տեղամասում Իջեցվող Ապարատի հերմետիկության վթարային խախտման հետևանքով մահացան տիեզերագնացներ Դոբրովոչսկին, Վոչկովը, Պացանը։