«Էստոնական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 57.
[[Պատկեր:Կանայք ռադիո պատրաստելիս.jpg|250px|մինի|ձախից|Կանայք պատրաստում են ռադիո]]
Սոցիալիստական շինարարության տարիներին Էստոնիան դարձել է ինդուստրիալ-ագրարային հանրապետություն։ ԽՍՀՄ ժողովրդական տնտեսության մեջ Էստոնիան առանձնանում է այրվող թերթաքարերի արդյունահանմամբ և վերամշակմամբ, մեքենաշինությամբ, թեթև և սննդի արդյունաբերությամբ։ 1980-ին արդյունաբերական ապրանքների ծավալը 48 անգամ գերազանցել է 1940-ի մակարդակը։ Արդյունաբերական ապրանքների արտադրության առանձին տեսակների մասին տես աղյուսակ 1։ Կարևորագույն էլեկտրակայաններն են էստոնական և Մերձբալթյան հէկերը։ ժողովրդական տնտեսության կարևոր ճյուղերից մեկը թերթաքարերի արդյունահանումն է (գլխավոր կենտրոնը՝ Կոխտլա Ցարվե), որի հիմքի վրա զարգացել է հզոր էներգետիկա, գազի արտադրություն, քիմիա, շինանյութերի արդյունաբերություն։ Կատարվում է ֆոսֆորիտների արդյունահանում (Մաարդու)։ Առաջատար ճյուղերն են մեքենաշինությունը և մետաղամշակությունը, հատկապես էլեկտրատեխնիկական մեքենաշինությունը (գլխավոր կենտրոնները՝ [[Տարտու]] և Տալլին)։ Քիմիական արդյունաբերության մեջ առանձնանում է հանքային պարարտանյութերի արտադրությունը։ Բարձր զարգացման է հասել թեթև արդյունաբերությունը։ Սննդի արդյունաբերության գլխավոր ճյուղերը ձկան, պանրի, յուղի և կաթի արտադրություններն են ([[Տալլին]], [[Տարտու]], [[Պյառնու]])։ Գյուղատնտեսական համախառն արտադրանքը 1980-ին 1940-ի համեմատությամբ ավելացել է 1,8 անգամ։ 1983-ի սկզբում կար 154 սովետական և 150 կոլեկտիվ (որից 8-ը ձկնորսական) տնտեսության։ 1980-ին գյուղատնտեսության մեջ աշխատում էր 19,4 հազար տրակտոր, 3,5 հազար հացահատիկահավաք կոմբայն, 12,6 հազար բեռնատար ավտոմեքենա։ Գյուղատնտեսական հողահանդակները 1980-ին կազմում էին 1,5 մլն [[հեկտար]] (տարածքի 32%-ը), որից վարելահողեր՝ 1 մլն հեկտար Մեծ նշանակություն է տրվում ոռոգմանը։ Գյուղատնտեսական առաջատար ճյուղը անասնապահությունն է, որը մասնագիտանում է կաթի և բեկոնի արտադրությամբ (1980-ին տվել է գյուղատնտեսական համախառն արտադրանքի 69%-ը)։ Բուսաբուծությունը սպասարկում է հիմնականում անասնապահությանը։ Պտուղ-հատապտղային տնկիները զբաղեցնում են 13 հազար հեկտար (1980)։
Արդյունաբերական ապրանքների առանձին տեսակների արտադրությունը
{| class="wikitable sortable" style = "background-color: #f0ffe1; font-size: 110%; "
|-
! style="background-color: #339966; color: white"|
! style="background-color: #339966; color: white"|1940
! style="background-color: #339966; color: white"|1970
! style="background-color: #339966; color: white"|1980
! style="background-color: #339966; color: white"|1982
 
|-
| Էլեկտրաէներգիա, մլրդ կվտ.ժ
| 0,2
| Առաջին ջոկատ
| 5.5
| 4.35
| 5.25
| 11.5
|}
== Տրանսպորտ ==
[[Պատկեր:Kohtu 6, Tallinn.IMGP6035.JPG|մինի|ձախից|Էստոնիայի քիտությունների ակադեմիա]]