«Մաշկ (մարդու)»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 1397 բայտ ,  6 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
 
Մարդկանց մեջ տարածված է այն կարծիքը,որ ծխելը և ոգելից խմիչքները սառնամանիքին տաքացնում են:Դա սխալ է,քանի որ ծխելն առաջացնում է [[արյունատար անոթներ]]ի ջղակծկում և մատների մազանոթների անշարժացում,որն արագացնում է վերջույթների գերսառեցումը:Ոգելից խմիչքներ օգտագործելիս անոթները լայնանում են,հատկապես դեմքի և պարանոցի,ուստի ջերմատվությունն ուժեղանում է,և մարմնի ջերմաստիճանը սկսում է ավելի արագ ընկնել:
 
==== Օրգանիզմի կոփումը ====
Բոլորին հայտնի է,որ կոփված մարդիկ դիմացկուն են,առավել հեշտ են հարմարվում շրջապատող միջավայրի անբարենպաստ ներգործություններին,ավելի հազվադեպ են հիվանդանում,ընդունակ են ֆիզիկական ծանր աշխատանքի:Կոփումը միջոցների համակարգ է,որը բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը,վարակների նկատմամբ կայունությունը,կանխարգելում մրսածության հիվանդությունների առաջացումը:
 
Կոփման հիմնական միջոցներն են [[ջուր]]ը,[[օդ]]ը,արևը,իսկ սկզբունքները՝ աստիճականությունը,կանոնավոր զբաղվելը:Ջրային լոգանքներն (մասնակի կամ լրիվ շփում,լող,ջրցող) ունեն ինչպես առողջապահական,այնպես էլ ֆիզիոլոգիական նշանակություն:Ջուրը մաշկի վրա թողնում է մեխանիկական ազդեցություն,որը համարվում է յուրօրինակ մերսում,լավացնում է արյան մատակարարումը:
 
== Մաշկի ֆունկցիաները ==
667

edits