«Ջեյմս Հեթֆիլդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 27.
'''Ջեյմս Հեթֆիլդը''' ծնվել է [[1963]] թվականի օգոստոսի 3-ին` [[ԱՄՆ]]-ի [[Կալիֆոռնիա]] նահանգի Դաունի քաղաքում։ Ամերիկյան [[Մետալլիկա]] խմբի անփոխարինելի վոկալիստ, ռիթմ-կիթառահարն է։ [[2011]] թվականից զբաղեցնում է 87-րդ հորիզոնականը աշխարհի պատմության մեծագույն կիթառահարների շարքում (ըստ Rolling Stones թերթի)։ Ջեյմսի հայրը եղել է ավտոբուսի վարորդ և թողել է ընտանիքը, երբ Ջեյմսը 13 տարեկան էր։ Նրա մայրը եղել է օպերային երգչուհի և մահացել քաղցկեղից, երբ նա 16 տարեկան էր։ Ջեյմսի ծնողները եղել են Մերի Բեյկեր Էդդիի քրիստոնեական հավատքի հետևորդներ, և Ջեյմսի խոսքերով նրա երիտասարդության մեծ մասը կապված է եղել քրիստոնեության հետ։ Ջեյմսի մոր մահը և բարդ վերաբերմունքը քրստոնեությանը հետագայում դարձել են Մետալլիկայի երգերի մեծամասնության թեման («Mama Said», «Dyers Eve» և «The God That Failed» երգերը ծնողների մասին են, իսկ «Until It Sleeps»-ը` քաղցկեղի)։
Ջեյմսը սկսել է նվագել դաշնամուր 9 տարեկանից, այնուհետև նվագել է հարվածային գործիքներ և վերջապես անցում կատարել [[կիթառ]]ին։ Նրա առաջին խումբը եղել է «Obsession»-ը։ Այնուհետև, գալով Լա Բրեա քաղաք, Ջեյմսն ընդունվում է Brea Olinda դպրոց։ Այստեղ է նա հանդիպում Ջիմ Մուլլիգանի և Հյու Տաններին, ում հետ ստեղծում է Phantom Lord խումբը։ Սակայն երբ Հեթֆիլդն ավարտում է դպրոցը, վերադառնում է Դաունի, որտեղ ստեղծվում է իր մասնակցությամբ 3-րդ խումբը` Leather Charm-ը։ Այն կազմված է լինում իր առաջին խմբի անդամներից, սակայն ավելանում են ևս երկուսը։ Այս խումբն ավելի մեծ հաջողություն է ունենում, քանի որ երգում էին իրենց գրած երգերը։
Ջեյմսն ազատ ժամանակ զբաղվում է որսորդությամբ, հին կիթառների հավաքածուն լրացնելով, սքեյթբորդով, սնոուբորդով, ջրային դահուկներով, իր ավտոտնակում աշխատելով, ավտոմրցարշավերին հետևելով։ Ջեյմսին դուր են գալիս այնպիսի կատարողներ, ինչպիսիք են [[Black Sabbath]]-ը, Motorhead-ը, Lynyrd Skynyrd-ը, Thin Lizzy-ն, Tom Waits-ը, Nick Cave-ը и Ted Nugent-ը։ Ջեյմսն ամուսնացել է Ֆրանչեսկա Թոմասի հետ [[1997]] թվականին, ունի 3 երեխա։
 
==Ընտանիքը==
 
Հայր Ջեյմս Վիրգիլը (մահացել է [[1996]] թվականին), որը ավտոբուսի վարորդ էր, ով լքել է ընտանիքը երբ Ջեյմսը 13 տարեկան էր։ Համաձայն իրենց համոզմունքների, Հեթֆիլդի ծնողները չեն ընդունում որևէ տեսակի բժշկական միջամտություն և չեն շեղվել իրենց հավատքից անգամ այն ժամանակ , երբ Սինթիան մեռնում էր քաղցկեղից (այդ ժամանակ Ջեյմսը 16 տարեկան էր): Մոր մահը և բարդ վերաբերմունքը կրոնի նկատմամաբ դարձավ հիմնական թեմաների և երգերի պատճառ Մետալիկա խմբի համար («Mama Said»,«Dyers Eve», և «The God That Failed»):