«Սողք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
'''Սողք''', նյութերի, հաստատուն բեռնվածքի կամ մեխանիկական [[լարում|լարման]] ազդեցությամբ ժամանակի ընթացքում պինդ մարմնի պլաստիկ [[դեֆորմացիա|դեֆորմացիայի]] դանդաղ աճ։ Սողքի հատկությամբ այս կամ այն չափով օժտված են բոլոր պինդ մարմինները՝ թե բյուրեղային, թե ամորֆ։ [[Մետաղներ|Մետաղներում]] և [[Համաձուլվածքներ|համաձուլվածքներում]] սողքը հիմնականում դիտվում է բարձր [[Ջերմաստիճան|ջերմաստիճանների]] դեպքում։ [[Պլաստմասսա|Պլաստմասսաներում]], [[բետոն]]ում և այլ նյութերում այն ի հայտ է գալիս նույնիսկ սենյակի ջերմաստիճանի պայմաններում։ Սողքի մասին հիմնական տեղեկություններն ստացվում են հաստատուն բեռնվածքի ներգործությամբ ձգման և սեղմման ստանդարտ փորձարկումերից։ Սողքը բնութագրվում է, այսպես կոչված, սողքի [[կոր|կորով]], որը տալիս է դեֆորմացիայի կախումը ժամանակից՝ հաստատուն ջերմաստիճանի և բեռնվածքի դեպքում։ Միշտ չէ, որ սողքի պրոցեսն ընթանում է նշված [[սխեմա|սխեմայի]] համաձայն։ Կարող է բացակայել կորի 1-ին կամ 3-րդ հատվածը, 1-ին կարող է հաջորդել 3-րդը։ Երբեմն դիտվում է նյութի ավելի բարդ վարք։ Սողքի ֆիզիկական [[Մեխանիզմ|մեխանիզմը]] նույնն է, ինչ պլաստիկության մեխանիզմը։ [[Կոնստրուկցիա|Կոնստրուկցիաների]] և [[Մեքենա|մեքենաների]] նյութերի սողքի հաշվարկների ժամանակ որպես հիմնական բնութագիր ծառայում է սողքի սահմանը՝ այն առավելագույն լարումը, որի դեպքում դեֆորմացիայի ընդհանուր մեծությունը չի գերազանցում թույլատրելի արժեքը (որոշակի ջերմաստիճանի դեպքում)։
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Նյութագիտություն]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Սողք» էջից